Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների առգրավման փաստով 7 անձի մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով 7 անձի մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ Էրեբունի և Նուբարաշենի քննչական բաժնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, պարզվել է թմրամիջոցների շրջանառության մեջ ներգրավված 7 անձի ինքնություն, հստակեցվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, առաջադրվել են մեղադրանքներ:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ թմրամիջոցները Հայաստան են ներկրվել Իրանից՝ մաքսանենգ ճանապարհով: Ըստ Քննչական կոմիտեի այսօրվա հաղորդագրության, թմրամիջոցների ներկրումը կազմակերպել են Իրանի քաղաքացիները՝ օգտագործելով տարբեր հնարքներ՝ այն թաքցնելով ավտոբուսներով Հայաստան ներկրված կենցաղային տեխնիկայի մեջ, ինչպես նաև՝ իրենց իսկ մարմնում, ապա՝ տեղափոխել Հայաստանում վարձակալված բնակարան: Թմրամիջոցներն իրացվել են Հայաստանի քաղաքացիների, որոնք էլ, իրենց հերթին, այն վաճառել են տարբեր անձանց:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանքներ են առաջադրվել 7 անձի, որոնից 3-ը՝ Իրանի, 4-ը՝ Հայաստանի քաղաքացիներ են: Իրանի քաղաքացիներից երկուսի, Հայաստանի քաղաքացիներից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի շրջանակում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ մի շարք անձանց բնակավայրերում, Կենտրոն վարչական շրջանի տարածքում գործող գիշերային ակումբներից մեկում։ Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ հոգեմետ նյութեր, «մարիխուանա», ինչպես նաև՝ շուրջ 381 գրամից ավել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի 1 գրամը Հայաստանի «սև շուկայում» իրացվում է 100 հազար դրամի շրջանակում։

Նկատի ունենալով, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել թմրամիջոցների՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխվելու մասին, քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը որոշելու համար, ասված է հաղորդագրությունում:

Տպել
2134 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին