ԱՄՆ-ն 30 օրվա ընթացքում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի. ֆինանսների նախարար

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնել է, որ Ռուսաստանի դեմ նոր սահմանափակող միջոցառումները կմտցվեն 30 օրվա ընթացքում:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ին, Մնուչինը հայտնել է, որ ԱՄՆ-ն կյանքի է կոչում գոյություն ունեցող բոլոր պատժամիջոցները եւ սահմանում նորերը: «Մենք իրականացնում ենք գոյություն ունեցող բոլոր պատժամիջոցները եւ նորերն ենք սահմանում»,- ասել է նա, ում խոսքը Twitter-ում հրապարակել է «Բլումբերգի» թղթակից Սալեհ Մոհսինը:

Հունվարի վերջին՝ ֆիննախի կողմից, այսպես կոչված, «կրեմլյան ցուցակի» հրապարակումից հետո հաջորդ օրը, Մնուչինը մասնակցել է Սենատի լսումներին: Պատասխանելով նոր սանկցիաների սահմանման ժամկետների մասին հարցին՝ նա ճշգրիտ ժամկետ չի նշել եւ հայտարարել է, որ ենթադրություններ կատարելիս զգուշավոր կլինի, քանի որ անհրաժեշտ է «շատ աշխատանք կատարել»:

«Չեմ կարող ձեզ խոստանալ, որ դա կլինի մեկ ամսվա ընթացքում, բայց հավաստիացնում եմ՝ մենք դա այնքան արագ կանենք, որքան կկարողանանք, մի քանի ամսվա ընթացքում դուք կտեսնեք, իսկ գուցե եւ մեկ ամիս հետո»,- ասել է նա:

Ռուսաստանի եւ նրա ղեկավարության դեմ առավել վճռական միջոցառումներ սահմանելու պահանջներին Մնուչինը պատասխանել է. «Ակնհայտ է, որ խնդիրներ կան, որոնք պետք է լուծենք, եւ մենք դրանք լուծում ենք պատժամիջոցների միջոցով»:

Տպել
682 դիտում

Շիրակի մարզի Բավրա և Եղնաջուր գյուղերում բուք է. Լարսը շարունակում է փակ մնալ 286 մեքենայի համար

«Էրեբունի» թանգարանի տնօրենի մրցույթին 5 թեկնածու է մասնակցել, բայց ոչ ոք չի հաղթել

«Բավական ծանոթ եմ մարզի խնդիրներին». Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպե՞տ կնշանակվի

Միքայել Մինասյանը կենդանության նշաններ է ցույց տալիս. Սերժ Սարգսյանի փեսայի հետ ԱԺ-ում համաձայն չեն

Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը

Ֆրանսիայում հայկական մաֆիայի անդամներ են ձերբակալվել

Արարատի մարզի Ոստան գյուղում հայտնաբերվել է 82 մմ-անոց ականանետի արկ՝ չպայթած վիճակում

Մանկապարտեզի 6 դաստիարակները, թողնելով 103 երեխաներին, եկել են համայնքապետարան. պարզաբանում

Եռալեզու տարբերակով տպագրվել է հոգեբուժարանների խնդիրների վերաբերյալ Պաշտպանի զեկույցը

Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը, 2 նախարարություն մի հարցով չպետք է զբաղվեն

Հունվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵԱՏՀ խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մինչ դատարանի որոշումը Վերաքննիչ բողոք են ներկայացրել

Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ

Սերժ Սարգսյանը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից. Էդուարդ Շարմազանով

Freedom House-ը գնահատել է համացանցի ազատությունը. ՀՀ-ն «մասամբ ազատից» դարձել է «ազատ»

Մարզերում ձյան շերտում արգելափակված տասնյակ մեքենաների ու քաղաքացիների է օգնություն ցուցաբերվել

Հայաստանյան և բրիտանական քաղաքները համագործակցության մեծ ներուժ ունեն. հանդիպում դեսպանի հետ

«Նեմրան» հերքում է, որ կիրակիներին նվագում է ինչ-որ կրոնական կազմակերպության համար

Ծառայողական անփութությու՞ն, թե՞ ռազմաքաղաքական հանցագործություն