Շիրակի մարզի ջրամբարները ցամաք են. վտանգված է գյուղատնտեսական տարին

Շիրակի մարզում 7 ջրամբար կա, յոթում էլ ջուր չկա: 2016-ից սկսած մարզի ջրամբարներում բավարար քանակությամբ ջուր չի ամբարվում: Բայց եթե 2016-ին որոշակի ծավալ է եղել, որը հնարավորություն է տվել ոռոգման սեզոնը մի կերպ ծայրը ծայրին հասցնել, այս տարի վիճակը ճգնաժամային է: Լուրջ է խնդիրը հատկապես Արփի լճում: Այն ապահովում է Շիրակի մարզի ցանքատարածությունների ոռոգման ջրային ծավալի 90 տոկոսը: Դրանից զատ, Արփի լճից դոտացիոն կարգով ջուր է բաց թողնվում մարզի այլ ջրամբարներ եւս, մասնավորապես Կառնուտի ջրամբար: Հիմա եթե այստեղ ջուր չկա, ոչ մի լավ բան ակնկալել չի կարելի: 2016-ի համեմատությամբ 5մլն խորանարդ մետր պակաս ջուր կա Արփիում: Նախորդ տարվա 19մլն-ի դիմաց 14 մլն խորնարդ մետր ջուր է առկա:

Գյուղատնտեսներն անհանգիստ են, քանի որ ցամաք է նաեւ Կառնուտի  ջրամբարը: Ամեն գնով այստեղ պետք է ջրային ծավալը հասցնել գոնե 20 մլն խորանարդ մետրի: Հակառակ պարագայում Արեւիկ, Այգաբաց, Ազատան, Ախուրյան համայնքների ցանքատարածությունները կտուժեն: Շիրակի մարզի գյուղատնտեսական մշակաբույսերի գերակշիռ մասը հենց այս համայնքներում են աճեցվում: Հիմնականում ցորեն, գարի ու կարտոֆիլ է մշակվում:

«Ազատանում մոտ 600 հա կարտոֆիլ է ցանվում, Ախուրյանում ունենք 700 հա կարտոֆիլի ցանքեր, Արեւիկ, Այգաբացը միասին նույնպես այդքան ցանքեր ունեն: Այսինքն մենք մարզի ընդհանուր բերքի առյուծի բաժինն այս համայնքներից ենք սպասում: Եվ հիմա Կառնուտի ջրամբարի լցվելը առաջնային խնդիր է Շիրակի մարզի համար»,-ասում է Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը:

Կառնուտը սնում է նաեւ Ամասիա, Արեգնադեմ, Մեղրաշեն, Գտաշեն, Բյուրակն եւ Ախուրյանի տարածաշրջանի  Հայկավան, Ոսկեհասկ, Ախուրյան, Առափի համայնքները:

Լուսանկարում Կառնուտի ջրամբարն է

Գրեթե դատարկ են նաեւ ԱՆիի եւ Արթիկի տարածաշրջանների ոռոգումն ապահովող Սառնաղբյուրի եւ Վարդաքարի ջրամբարները: Դրանցում ընդամենը մեռյալ ծավալի ջուր կա կուտակված: Նախորդ տարվա համեմատությամբ 2 մլն խմ պակաս ջուր ունի Մանթաշի ջրամբարը: Այն սնում է ոչ միայն ամբողջ Արթիկի տարածարջանի գյուղերի հողերն, այլեւ դրանց համար խմելու ջրի աղբյուր է: Այսինքն ոռոգումից զատ, նաեւ խմելու ջրի հետ կապված խնդիրներ են առաջանալու:

Լուսանկարում Մանթաշի ջրամբարն է

Միակ տարբերակը, որ կարող է Մանթաշի ջրամբարը որոշ չափով ջրով լցնել, Արագած սարի ձյան ծածկույթի հալվելն է: Շիրակի մարզում ձնհալը սկսվում է մարտից, շարունակվում մինչեւ մայիս: Երբ Արագածի եւ Աշոցքի ձյունը հալվի, հասնի ջրամբարներ, մարզի գյուղատնտեսական տարվա ճակատագիրն առավել հստակ նկարագիր կունենա: Այստեղ մարդկային գործոնը զրո է: Շիրակի մարզի բոլոր ջրամբարները սնվում են բացառապես բնական աղբյուրներից:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 1-ի համարում:

Տպել
8369 դիտում

«Դիլիջան» ազգային պարկում ծառերը հատելու նոր հնարք են գտել (տեսանյութ)

Հակոբ Նազարյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ու ընտրական ցուցակից

Ծաղկաձորը ներառվել է ձմեռային հանգստի համար լավագույն վայրերի առաջին հնգյակում

Առաջիկա 5 օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում

Արման Փաշիկյանը 10 տարի անց նորից դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․ փոստեր եւ ֆեյսբուքյան հաշիվներ

2018-ի 3-րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017-ի համեմատ. վարչապետ

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է մարդատար մեքենաների համար

Երևանում փրկել են տղամարդու կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, փորձել նետվել

Թագավորական անձրևանոցներ՝ գոյություն ունեցող բոլոր գույներով. երանգներ՝ թագուհուց (լուսանկարներ)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկների, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը