Հայաստանն ու Իրանը քննարկել են «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագրը

28/02/2018 schedule18:00

Փետրվարի 26-27-ը Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, Աշոտ Մանուկյանը ևս մեկ անգամ ողջունել է պարոն Արդաքանիանին ու նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել է, որ այն կնպաստի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության հետագա ակտիվացմանը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու նոր ներդրումային նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում, մասնավորապես, անդրադարձ է եղել Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կարող է հասնել մինչև 1400 ՄՎտ-ի:

Աշոտ Մանուկյանն անդրադարձել է նաև «Երևանի ՋԷԿ»-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման ծրագրին և այն դիտարկել որպես էլեկտրաէներգիա գազի դիմաց ծրագրի բաղկացուցիչ մաս` կարևորելով «Երևանի ՋԷԿ»-ի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելը Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցմանը զուգահեռ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և կարևորելով հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը` Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանն ընդգծել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստերն արդյունավետ հարթակ են հայ-իրանական համագործակցության օրակարգի հարցերը քննարկելու և լուծումներ գտնելու համար։

Երկու երկրների էներգետիկ ոլորտի պատասխանատուներն անդրադարձել են նաև  բնապահպանության, մասնավորապես, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում հայ-իրանական համագործակցությանը: Նախարար Աշոտ Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել՝ շարունակել համատեղ աշխատանքներն այդ ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագրի շուրջ և լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ ներգրավելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերել՝ առաջիկայում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանդիպում կազմակերպել Թեհրանում։

Տպել
1605 դիտում

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտացված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել