ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացնում է փոքր գյուղերի մանկապարտեզների մոդելը, որը գործում է ՀՀ 2 մարզում

28/02/2018 schedule19:24

Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրել է փոքր գյուղական համայնքների համար նախատեսված վաղ մանկական ուսումնառության ծախսարդյունավետ մոդելի առանձնահատկությունները: Մոդելը նախկինում փորձարկվել է Սյունիքի մարզի ութ փոքր համայնքներում 2014-2015թթ., որից հետո գործի է դրվել Լոռվա մարզի Թումանյանի խոշորացված համայնքի Աթան, Ահնիձոր, Շամուտ և Մարց բնակավայրերում: Այժմ Սյունիքի և Լոռվա մարզերի 12 բնկավայրերում այս ծառայություններից օգտվում են 140 երեխաներ, ովքեր այլ կերպ չէին կարողանա մանկապարտեզ հաճախել:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տեղեկացմամբ, միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար պրն. Վարազդատ Կարապետյանը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար պրն. Դավիթ Սահակյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն. Տանյա Ռադոչայը, ովքեր կարևորեցին մոդելը 3-6 տարեկան երեխաների՝ ուսումնառություն ստանալու և զարգանալու տեսանկյունից:

Մոդելը ստեղծվել է փոքր գյուղական համայնքների համար, որտեղ երեխաների թիվը փոքր է, մանկապարտեզ ունենալու համար նախատեսված համապատասխան ֆինանսական միջոցներ չկան, իսկ մոտակա քաղաքային մանկապարտեզը հեռու է: Այն հիմնված է միջազգային ուսումնասիրությունների վրա, որոնք փաստում են, որ մանկապարտեզ հաճախելու տևողությունը (տարիների առումով) ավելի մեծ նշանակություն ունի 3-6 տարեկան երեխայի ապագայի համար, քան օրվա ընթացքում հաստատությունում անցկացրած ժամերը:

Մոդելը երեխաներին ապահովում է ոչ միայն զարգացման և ուսումնառության հնարավորություն, այլև համայնքին տրամադրում է աշխատատեղեր և բարենպաստ ազդեցություն է ունենում սոցիալական իրավիճակի վրա: Աշխատանքի, ներդրվող կապիտալի և հարակից ծախսերի նվազագույն ծավալները ապահովում են մոդելի ծախսարդյունավետությունը: Մոդելի գործունեության առաջին 5 տարիների ընթացքում  Թումանյանի խոշորացված համայնքում երեխաների թվաքանակը կգերազանցի 100-ը, իսկ մեկ երեխայի հաշվով ներդրման ընդհանուր և ուղղակի միջին ծախսերը կկազմեն համապատասխանաբար՝ 320,100 ՀՀ դրամ և 222,500 ՀՀ դրամ:

Գործընկերության շնորհիվ Թումանյանի համայնքն արդեն 2018թ. բյուջեում հանձն է առել տրամադրել ընթացիկ ծախսերն ու դաստիարակների աշխատավարձերը ծառայության պահպանման նպատակով, իսկ ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագիրը տրամադրելու է արևային ֆոտովոլտային համակարգեր՝ ծառայությունների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա մեղմելու և կայունությունը ապահովելու նպատակով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործընկերների՝ ՀՀ ԿԳ և ՏԿԶ նախարարությունների հետ համատեղ նաև մշակել է մոդելի իրավական, ֆինանսական և ռազմավարական հիմնավորումների շրջանակը: Դրա մաս են կազմում ծախսերի և ծախսարդյունավետության մանրակրկիտ վերլուծությունն ու նախադպրոցական կրթության ոլորտի դաստիարակների համար նախատեսված մեթոդաբանական գործիքակազմը: Միասին այս գործիքներն ապահովում են «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակման համար համապատասխան գիտական հենք:

Ծրագիրն իրականացվում է «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի և Համայնքների ֆինանսիստների միավորման հետ համագործակցությամբ:

Տպել
2328 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ