Պոլիկլինիկաներում պետպատվերի ուղեգրեր չկան. քաղաքացին ահազանգում է, ԱՆ-ը՝ պարզաբանում

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչներից ահազանգել են «Հայկական ժամանակ»-ի խմբագություն՝ նշելով, որ պոլիկլինիկաներում չկան պետպատվերով բուժման ուղեգրի ձեւաթղթեր, եւ իրենք ստիպված են անորոշ ժամանակով սպասել, մինչեւ որ հնարավորություն ստանան անհրաժեշտ բուժօգնության համար հիվանդանոց դիմելու:

Ավելի ուշ տեղեկացանք, որ խնդիրն առկա է նաեւ Տավուշի մարզում, եւ մարդիկ, չնայած իրավունք ունեն բուժվել պետպատվերով եւ անվճար, դիմում են վճարովի բժշկական օգնություն ստանալու համար:

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, մեկնաբանելով ուղեգրի ձեւաթղթի հետ կապված խնդիրը, նշեցին, որ այն տեխնիկական է եւ կապված է տարեսկիզբ լինելու հետ: Հավաստիացրին, սակայն, որ դա չի նշանակում, թե արդեն երկու ամիս պոլիկլինիկաները պետպատվերով բուժօգնության ուղեգիր չեն ունեցել եւ երկու ամիս հիվանդները սպասում են:

Նախարարությունից մանրամասնեցին, որ ամեն տարի, համաձայն «Գնումների մասին» օրենքի, իրականացվում է ուղեգրերի տպագրության գործընթաց: Մինչեւ այս տարվա գործընթացը սահմանված կարգով ավարտին կհասնի, մարզերում նախորդ տարվանից ունեցած ձեւաթղթերը վերջացել են: Նախարարությունը, սակայն, մարզպետարանների առողջապահության վարչություններին առաջարկել է տրամադրել ունեցած պահուստից: Ու մինչ այդ ձեւաթղթերը կհասնեին մարզեր, դադարը տեւել է ընդամենը մի քանի օր:

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 2-ի համարում:

Տպել
3514 դիտում

Երեւանի մանկապարտեզներ հաճախող երեխաների բացակայություններն այս շրջանում կհամարվեն հարգելի

Կենդանաբանական այգում անկել է նախկինում Մանվել Գրիգորյանին պատկանած եղնիկը

Հայաստանն Իրանի հետ դադարեցնում է ցամաքային հաղորդակցությունը, օդայինը՝ սահմանափակում. նիստն ավարտվեց

Չարաշահումներ հենաշարժողական խնդիրներ ունեցող շահառուներին աջակցող միջոցների տրամադրման գործընթացում. գործ է հարուցվել

Ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայ զինվոր է վիրավորվել

Լավ եմ զգում, բայց կարող եմ եւ ավելի սուր գործել. Մխիթարյանը փայլուն խաղից հետո մեկնաբանություն է տվել (տեսանյութ)

Գ. Բեգլարյանի եղբայրը, հանդիսանալով ՓԲԸ-ի տնօրեն, ողջ գույքը 25 տարով վարձակալության է հանձնել իր կնոջ ՍՊԸ-ին. Բաբայան

Երեւանում 35-ամյա տղամարդն ինքնավնասման փորձ է արել՝ ապակիով կտրելով դաստակները

Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանի ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Փետրվարի 25-ի ցերեկը բոլոր շրջաններում ձյուն կտեղա, առանձին վայրերում բուք է սպասվում. Սուրենյան

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հնաբերդ գյուղի մոտ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա 2 տուժած

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին Անկախության օրվա կապակցությամբ

Հրդեհ Կայանավան գյուղում. այրվել է անասնագոմ ու խոտածածկ տարածք

Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան. նախարարությունը հերքում է տարածվող լուրերը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին

Թուրքիա-Իրան սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով կան զոհեր եւ տուժածներ

«Ասում եմ՝ այո». Հայկ Ստվերի երգը պատրաստ է (տեսանյութ)

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է. Գյումրիում տոնվեց Բուն Բարեկենդանը (լուսանկարներ, տեսանյութ)