Մարտի 1՝ տասը տարի անց․ բաց մնացած հարցեր

01/03/2018 schedule12:10

2008 թվականի մարտի 1-ից անցել է տասը տարի։ Այս տարիների ընթացքում եղել է հետաքննություն, դատավարություն, փաստահավաք գործունեություն, հանրահավաքներ, երթեր, մեղադրանքներ, նկարվել են ֆիլմեր եւ գրվել անհաշիվ հոդվածներ։ Այս մասին ասված է «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ի հայտարարության մեջ։

Հաղորդագրությունում նշվում է․ «Մարտ 1-ը պետության ողբերգությունն է։ Այն ողբերգություն է թե անհատական մակարդակով, թե հանրային, թե պետական։  Հետեւաբար հետեւությունները պետք է լինեն նույնպես եռաշերտ։   Հիմնական հարցերի պատասխաններն առ այսօր տրված չեն. հնարավո՞ր էր, արդյոք, խուսափել մարտի 1-ից, ո՞րն էր այն ռումբը, որը հանգեցրեց դրան, արվե՞լ են արդյոք, անհրաժեշտ հետեւությունները, եւ վերջապես՝ ի՞նչ պետք է անել, այլեւս երբեք նման բան թույլ չտալու համար։ Երբ երկրում հասարակությունը չի հավատում ընտրական համակարգին, երբ չկա վստահություն համապետական ամենակարեւոր միջոցառման հանդեպ, ապա կուտակվում է մեծ լարվածություն եւ  լուծումները լինում են փողոցում։ Ամենակարեւոր հետեւությունը պետք է լինի դա։

Ընդհանրապես պետք է հասկանալ՝ ո՞ր պահից են խաղաղ ընտրական պրոցեսները, քաղաքացիական նախաձեռնությունները հորդում փողոց, ի՞նչն է պատճառ հանդիսանում հակամարտության համար։ Պետք է հստակ պատասխանել՝ ի՞նչ է արվել կամ, ավելի ճիշտ, ի՞նչ չի արվել ժամանակին, որ բերել է բախման։ Սա կօգնի նաեւ հասկանալ՝ որքանո՞վ է այսօր իներտ եւ հանդարտ թվացող մթնոլորտն իրականում հանդարտ։ Մարտի 1-ի հուզական կողմը դեռ շատ ուժեղ է, հարցը շատ զգայուն է, մեծ է  մի անզգույշ խոսքով ցավ պատճառելու վտանգը։ Բայց  այսօր՝ մարտի մեկից տասը տարի անց, ժամանակն է՝ սկսել ավելի բաց եւ ազնվորեն վերլուծել ներհասարակական գործընթացները՝ հերթական անգամ ինքներս մեզնից թաքնվելու փոխարեն՝ հերթական պայթյունին չհասնելու համար։  

Եթե այս հարցերի պատասխանները քաղաքական եւ պետական միտքը չձեւակերպի, ապա դա ամենաանհարգալից վերաբերմունքը կլինի մարտի 1-ի զոհերի հանդեպ, եւ կլինի նոր պոտենցիալ ռումբ մեր երկրում։

Նախագահական կառավարման փուլի ավարտը եւ անցումը խորհրդարանական կառավարման մոդելին, ամենաճիշտ պահն է անելու մի քանի կարեւոր քայլ.

  1. Պետությունը պետք է տա ֆինանսական փոխհատուցում մարտի 1-ի զոհերի ընտանիքներին։
  2. Ընտրական համակարգը դարձնել վստահելի։
  3. Սկսել երկրում նոր քաղաքական-հասարակական-պետական վերնախավի ձեւավորումը։ Սա չափազանց կարեւոր է երկրում նոր մթնոլորտ ձեւավորելու, երկրում ծրագրային բանավեճ ունենալու եւ այլեւս երբեք ընտրությունները կյանքի ու մահվան առաջնագծի չվերածելու համար։ Այս ամենը կարող է անել ապրիլյան իշխանությունը»։
Տպել
1383 դիտում

Շիրակի մարզի Բավրա և Եղնաջուր գյուղերում բուք է. Լարսը շարունակում է փակ մնալ 286 մեքենայի համար

«Էրեբունի» թանգարանի տնօրենի մրցույթին 5 թեկնածու է մասնակցել, բայց ոչ ոք չի հաղթել

«Բավական ծանոթ եմ մարզի խնդիրներին». Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպե՞տ կնշանակվի

Միքայել Մինասյանը կենդանության նշաններ է ցույց տալիս. Սերժ Սարգսյանի փեսայի հետ ԱԺ-ում համաձայն չեն

Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը

Ֆրանսիայում հայկական մաֆիայի անդամներ են ձերբակալվել

Արարատի մարզի Ոստան գյուղում հայտնաբերվել է 82 մմ-անոց ականանետի արկ՝ չպայթած վիճակում

Մանկապարտեզի 6 դաստիարակները, թողնելով 103 երեխաներին, եկել են համայնքապետարան. պարզաբանում

Եռալեզու տարբերակով տպագրվել է հոգեբուժարանների խնդիրների վերաբերյալ Պաշտպանի զեկույցը

Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը, 2 նախարարություն մի հարցով չպետք է զբաղվեն

Հունվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵԱՏՀ խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մինչ դատարանի որոշումը Վերաքննիչ բողոք են ներկայացրել

Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ

Սերժ Սարգսյանը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից. Էդուարդ Շարմազանով

Freedom House-ը գնահատել է համացանցի ազատությունը. ՀՀ-ն «մասամբ ազատից» դարձել է «ազատ»

Մարզերում ձյան շերտում արգելափակված տասնյակ մեքենաների ու քաղաքացիների է օգնություն ցուցաբերվել

Հայաստանյան և բրիտանական քաղաքները համագործակցության մեծ ներուժ ունեն. հանդիպում դեսպանի հետ

«Նեմրան» հերքում է, որ կիրակիներին նվագում է ինչ-որ կրոնական կազմակերպության համար

Ծառայողական անփութությու՞ն, թե՞ ռազմաքաղաքական հանցագործություն