Արմեն Սարգսյանի ընտրությամբ ԱԺ-ն զբաղվելու է քաղաքական մաստուրբացիայով․ Վահե Գրիգորյան

Հայտնի փաստաբան Վահե Գրիգոյանը մեկնաբանել է հանրապետության նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջարկով իշխող ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանի՝ ՀՀ-ում վերջին վեց տարիներին բնակվելու եւ Հայաստանի քաղաքացի հանդիսանալու փաստը։ Այս մասին ոստիկանության տրամադրած պաշտոնական տեղեկանքը Facebook-ի իր էջում  հրապարակել էր ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածու Արմեն Սարգսյանի վերջին վեց տարվա ընթացքում միայն Հայաստանի Հանրպետության քաղաքացի հանդիսանալու ապացույցն է, որի հիման վրա հիմա Ազգային ժողովը զբաղվելու է քաղաքական մաստուրբացիայով՝ իր եւ մի շարք իշխանական լեգիստների ընկալմամբ պետք է ընտրի Հանրապետության նախագահին»,- գրել է Վահե Գրիգորյանը Facebook-ի իր էջում:

«Ինչպես գիտեք, քաղաքացիության մասին պետության օրենսդրությունը (կոնկրետ դեպքում՝ Միացյալ Թագավորության) ենթակա չէ մեկնաբանման այդ երկրից բացի որեւէ այլ պետության պաշտոնյայի կամ մարմնի կողմից, քանի որ քաղաքացիության հարաբերությունները բացառապես սուվերեն կարգավորման առարկա են:

«Բրիտանական Քաղաքացիության մասին» 1981թ.-ի օրենքն ուժի մեջ է առ այսօր եւ ուժի մեջ է եղել Սերժ Սարգսյանի թեկնածուի կողմից բրիտանական քաղաքացություն ստանալու եւ դադարեցման պահին (ըստ վերջինիս մամուլին տրված պարզաբանումների): Համաձայն այդ օրենքի 12 հոդվածի կետ (2)-ի, անձի բրիտանական քաղաքացիությունը համարվում է դադարեցված այն պահից, երբ Միացյալ Թագավորության պետական քարտուղարը կատարում է քաղաքացիությունից հրաժարվող անձի՝ «Բրիտանական Քաղաքացիության մասին» 1981թ.-ի օրենքի 12 հոդվածի համաձայն ներկայացրած քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարության գրանցումը:

Այս մասին, համաձայն բրիտանական օրենսդրության անձին անմիջապես պաշտոնապես ծանուցվում է՝ տրամադրելով համապատասխան փաստաթուղթ, որով նա տեղեկացվում է իր՝ բրիտանական քաղաքացիության դադարեցնելու հայտարարության պետական գրանցման մասին:

Բայց ոչ, դուք չեք տեսնելու այդ փաստաթուղթը կամ որեւէ փոխանինող ապացույց: Ձեզ նույնիսկ բանավոր չի պատասխանելու նման հարցի՝ պարոն Ա. Սարգսյանը:

Դրա փոխարեն, Սերժ Սարգսյանը հոգ կտանի, որպեսզի իր անձնական նպատակներով օգտագործվող թեկնածուն «ապացույցի» կարիք չզգա: ՀՀ ոստիկանության վիզաների եւ անձնագրերի վարչության կողմից նրան կապահովեն տեղեկանքով:

Եւ այս, մեզ Ազգային ժողովի ամբիոնից հենց այս պահին քաղաքացի լինելու հարցում մեր թերացումները մատնանշող, Իտալիայի մասին հենց հիմա հեքիաթներ պատմող, տխմարագույն մի ճառ արտաբերող անգերազանցելի սույն դեմագոգը մեզ այդպես չի լուսավորի, թե այդ երբ է իր՝ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությունը պետական գրանցում ստացել Միացյալ Թագավորության պետական քարտուղարի կողմից: Կներեք, որ իրական անելիքիցս մի փոքր շեղվեցի եւ այս չնչին եւ մասնավոր հարցի վրա ձեր ուշադրությունը շեղեցի: Սրանում ոչ մի անսպասելի բան չկար»,- գրել է Վահե Գրիգորյանը:

Տպել
4489 դիտում

Ստեփանավանի դենդրոպարկի մուտքի մոտ սահմանափակումներ են դրվել. նախօրեին 10 000 մարդ էր այցելել այնտեղ (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել

Մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու մնում են իրավաչափ. Գոռ Աբրահամյան

Շիրակի մարզում առաջին անգամ սոյա կմշակվի. ծրագիրը փորձնական է

Անցյալի եւ ապագայի միջեւ գիծ պետք է քաշվի, պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել 1996-ին, 1999-ին, 2008-ին...Ա. Ջուլհակյան

Երևանում տերմինալներից գողություն կատարողների խումբ է բռնվել. ձերբակալվել են 22 և 26-ամյա երկու երիտասարդներ

Այգեձոր բնակավայրի «Այգեձորի գոմեր» կոչվող հանդամասում մոտ 5 հա խոտածածկ տարածք է այրվել

ՍԱՏՄ մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երեւան քաղաքում. կրկնակի խախտում է թույլ տվել 2 կազմակերպություն

Նախագահը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ խոսել է Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ իր մտահոգությունների մասին

Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել

Ոստիկանությունում Ռուբեն Հայրապետյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղերի տնօրեններին

Գալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ ՔԿ-ում քննվող քրեական գործով

Սննդի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երեւանում․ հայտնաբերվել են մի շարք խախտումներ

ԱԻՆ-ը շրջայց է իրականացնում ՀՀ տարածքում (Տեսանյութ)

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

Նախագահը ստորագրել է սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու օրենքը և վավերագիրը

Մենք գնում ենք այս ճանապարհով՝ փոխանցելով «կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ուղերձը

Կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների վարձատրությունը 2-3 անգամ բարձրացել է. ռեանիմատոլոգների պակաս կա

Կորոնավիրուսից մահացած մոր հուղարկավորության ժամանակ վարակված աղջիկները եւս մահացել են