Սերժ Սարգսյանի վարչապետ չդառնալու հայտարարությունը կարդացի՞ք. Փաշինյանը՝ Արմեն Սարգսյանին

ԱԺ պատգամավորների եւ նախագահի թեկնածուի հարց ու պատասխանի ժամանակ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե Արմեն Սարգսյանը կարդացե՞լ է Սերժ Սարգսյանի՝ 2014 թվականի ապրիլի 10-ին արած հայտնի հայտարարությունը՝ վարչապետ դառնալու մասին եւ ի՞նչ կարծիք ունի:

«Եթե ես ընտրվեմ եւ ՀՀԿ-ն որոշի առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը եւ նա այստեղ կանգնած կլինի, կարծում եմ, որ ճիշտ կլինի այդ հարցն ուղղել նրան: Ես չեմ կարող այս պահին մեկնաբանել հայտարարությունները, եթե այդ ճանապարհով գնանք, ապա կան երկրներ, որոնց ղեկավարները Թվիթերով են հայտարարություններ անում: Երկրորդ՝ հարցը վերաբերվում է ՀՀ գործող նախագահին»,- պատասխանեց նա:

ՀՀ-ում երբեւէ քաղբանտարկյալներ եղե՞լ են: Փաշինյանի այս հարցին ՀՀ նախագահի թեկնածուն պատասխանեց.

«Ես լրջորեն եմ այս հարցին վերաբերվում: Հանդիպել եմ մարդու իրավունքները պաշտպանող անձանց հետ, խնդրել եմ բարեկամական ինձ տրամադրել նրանց փաստաթղթերը: Արդյո՞ք կա քաղբանտարկյալ եւ ովքե՞ր են նրանք: Եվրոպական ինստիտուտներից չեմ տեսել մի փաստաթուղթ, որտեղ գրված է, որ այս անձը քաղբանտարկյալ է: Երբ ներկայացնեն ինձ այդ փաստաթղթերը եւ եթե ընտրվեմ, ապա իմ կարծիքը կհայտնեմ: Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու»,- ասաց նա:

Տպել
2416 դիտում

Կառավարության որոշմամբ բասկետբոլի ազգային հավաքականի 3 խաղացողներ ազատվեցին զինծառայությունից

Ինձ էս օրը քցողը, ոչնչացնողը պետք ա ստանա արժանի պատիժ, ընտանիքս ոչնչացել ա. Մարտի 1-ի գործով տուժող

Միջադեպ Վրաստանի խորհրդարանում. հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը

The Sun-ը պատմում է բրիտանացու մասին, որը ՀՀ-ում հիմնել է «Դիլիջան» ֆուտբոլային թիմը

Կառավարությունը 50 մլն դրամ կհատկացնի՝ Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնի իրականացման համար

Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշումը. բողոքը մերժվել է

Գյումրիում որդին սպանել է մորը. ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին

Մեղավորները պետք է պատժվեն. Զաքար Հովհաննիսյանի քույրը եկել է դատարան

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 30 հարց

Վերնագրեր եմ կարդում, թվում է՝ պատուհանից դուրս նայեմ՝ դրսում տարբեր կողմերով փախնող տարերային խմբեր եմ տեսնելու

Թեղուտի հանքավայրը սկսում է շահագործումը․ մի քանի հարյուր մարդ նորից ընդունվել է աշխատանքի

Փորձել է ազդել դատախազի վրա. Սարկոզին կկանգնի դատարանի առաջ կոռուպցիոն մեղադրանքով

Ինչպե՞ս իրականացնել ստվերային տնտեսության դեմ պայքարի ՊԵԿ ռազմավարությունը. քննարկում

Խորհրդարանը հաստատեց 2018 թվականի պետական բյուջեի կատարողականը

Առանց դատավորների աշխատավարձերի բարձրացման՝ մենք չենք կարող իրապես անկախ դատական համակարգ ունենալ

Պահանջել է 800 հազար դրամ. լրագրողը ձերբակալվել է՝  խոշոր չափերի շորթում կատարելու կասկածանքով

Հայաստանը նոր դեսպան կունենա Ուզբեկստանում. նախագահը հրամանագիր է ստորագրել

Մի քանի օրից ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովսեփյանը կասի՝ որտեղ է խաղալու

Կառավարությունը 2018 թվականի արդյուքներով բյուջեում չունի չկատարված ոչ մի պարտականություն․ վարչապետի եզրափակիչ ելույթը

Մի 10 միլիոն դոլարն ի՞նչ ա՝ չկա ոչ մեկիդ երեխու հաշվին․ սա ինչ է, եթե ոչ բյուջեի վատ նախագծի փայլուն գերակատարում