Արտաքնոց նետված երեխայի մայրը մնաց անպատիժ. սահմռկեցուցիչ վիճակագրություն

Հայաստանում երեխաները շարունակվում են արտաքնոց ու աղբանոց նետվել՝ հարազատ ծնողների ու ընտանիքի անդամների կողմից: Մեր տեղեկություններով՝ միայն նախորդ տարի Հայաստանում գրանցվել է նմանատիպ ավելի քան 3 դեպք: Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում: Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում. 30-ամյա Ա. Բ.-ն իրենց բակի արտաքնոցում ծննդաբերել էր, երեխան ընկել էր հորն ու մահացել: Կինը գտնվել էր հղիության 8-րդ ամսում, մահացած փոքրիկը կնոջ 4-րդ երեխան էր: Հղիությունը գրանցված է եղել, ընթացել է նորմալ: Գյուղապետը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեպքը պատահականություն է, եւ եթե կինը չցանկանար լույս աշխարհ բերել փոքրիկին՝ ավելի շուտ կհրաժարվեր: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի բնութագիրը, կարելի է քիչ թե շատ հավատալ, որ կինն իրականում վիժել է, եւ երեխան էլ բնավ անցանկալի պտուղ չի եղել:

Հաջորդ սահմռկեցուցիչ դեպքը գրանցվեց Լոռու մարզի Արեւածագ գյուղում. չամուսնացած աղջիկը, որն ապրում էր եղբոր հետ, հղիությունը բոլորից թաքցրել էր: Դեպքի օրն առավոտյան գնացել էր բակում գտնվող զուգարան ու վիժել, 7 ամսական պտուղն ընկել էր հորը: Կնոջն արնահոսությամբ տեղափոխել էին հիվանդանոց: Գյուղ ժամանած փրկարարներն ու ոստիկանները մահացած վիճակում հորից դուրս էին բերել երեխայի անշնչացած մարմինը: Ի տարբերություն Ջաջուռի, այս դեպքում, թերեւս, հիմնական վարկած շրջանառվեց ոչ թե պատահականությունը, այլ երեխայի՝ անցանկալի լինելն ու նրանից ազատվելը: Կնոջ հղիության մասին չէին իմացել անգամ հարազատներն ու մտերիմները: Հղությունը որեւէ տեղ չէր գրանցվել, կինը որեւէ հետազոտություն չէր անցել:

Նախորդ տարվա վերջին դեպք գրանցվեց Տավուշի մարզի Նորաշեն գյուղում: 32-ամյա կինն առավոտյան արթնացել էր, սեփական ուժերով պատշգամբում ունեցել երեխային, որին մոր հետ նետել էին զուգարանի հորը: Փոքրիկը մահացել էր, կինը տեղափոխվել Բերդի հիվանդանոց: 32-ամյա կինը եւս ամուսնացած չէր: Սա կնոջ առաջին հղիությունն էր, որը եւս թաքուն էր պահվել բոլորից: Կինը բժիշկներին հայտնել էր, որ երեխան ծնվելուց ճիչ է արձակել:

Նշված բոլոր դեպքերով հարուցված քրեական գործերով ներկայումս պատիժ է կրում միայն Նորաշենցի տատիկը: Քննությամբ պարզվել էր, որ 57-ամյա տատն է երեխային նետել զուգարանը: Դատարանի որոշմամբ կինն ազատազրկվեց 10 տարի ժամկետով:

«Հայկական ժամանակ»-ը ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվեց, թե նշված դեպքերով ովքեր եւ ինչ պատժի են արժանացել: Քննչական կոմիտեի ղեկավարի օգնական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ ինչպես Ջաջուռ գյուղում տեղի ունեցածի, այնպես էլ Արեւածագ գյուղում կատարվածի փաստով հարուցված քրեական գործերը կարճվել են՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Եթե Ջաջուռի դեպքում  գյուղապետն ու կինը պնդում էին, թե հղիությունը գրանցված է եղել, պտուղն էլ սպասված, իսկ կատարվածը՝ պարզապես վիժում, ապա Արեւածագին նման որակում տալը թերեւս սխալ կլինի: Ինչեւէ, երկու դեպքով էլ քրեական գործը կարճվեց ու կանանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվեց:

Եվ ահա օրեր առաջ Արմավիրի աղբավայրում հայտնաբերվեց նորածնի հոշոտված դի: Ծննդաբերած կինը նախ հայտարարել էր, թե երեխան մահացած է ծնվել, դրա համար է նետել աղբավայրը, հետո էլ ասել էր, որ երեխան անցանկալի պտուղ է եղել: Տան լոգարանում ծննդաբերելուց հետո երեխային փաթաթել էր տոպրակի մեջ ու գցել  աղբամանը: Թե ինչ  պատիժ կկրի մեծամորցի կինը՝ ցույց կտա ժամանակը, մի բան սակայն հստակ է՝ անգամ եթե երեխան անցանկալի է, որեւէ մեկը, թեկուզ սեփական մայրը, իրավունք չունի սպանել նրան, իսկ եթե անգամ երեխան մահացած է ծնվել, ապա դին նետել աղբավայր անթույլատրելի է: Հիշյալ կնոջն է վստահված 1.8 ամսական երեխայի կյանքը: Սրան եւս պետք է պատկան մարմինները ուշադրություն դարձնեն:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 2-ի համարում:

Տպել
5171 դիտում

Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար

73-ամյա Ժորայի ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 12 կիլոգրամ կանեփ

ՀՀ և Վրաստանի վարչապետները Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել (լուսանկարներ)

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վարչապետին է ներկայացվել Ենոքավանի զարգացման ռազմավարությունը. զբոսաշրջիկների թիվը կհասնի 250 հազարի

Այսօր ու առաջիկա օրերին սպասվում է ձյուն եւ անձրեւ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի անկում

Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը պատրաստ է, մարտի 26-ից կսկսի գործել

Մասիսում մեքենա է այրվել. 12-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում

Լոռու կրակոցները տեղի էին ունեցել Շիրակամուտի դաշտում. ոստիկանությունը փնտրում է դեպքի մասնակիցներին

Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ. նախարարը՝ գերեվարվածի հորը

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Աշոցքում բուք է

Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին ու ծառատունկին (լուսանկարներ)

Նորատուս գյուղի ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Եվրո 2020-ի ընտրական 1-ին խաղում

Կրակոցներ Լոռու մարզում. 3 հոգի հիվանդանոցում են, այդ թվում՝ նախկին ու ներկա գյուղապետերը

Փոցխ ու ձեռնոց նաեւ ԵՄ դեսպանին. Պյոտր Սվիտալսկին Գյումրիում միացել YIC-ի շաբաթօրյակին

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է

Առանձնատնից գողություններ կատարածներն անչափահասներ էին. նրանք ձերբակալվել են

Զինծառայողները եւս մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Ոստիկանությունը հայտնաբերել եւ բերման է ենթարկել ավտոլվացման կետից ավտոմեքենա փախցրած անձին