Նոբելյան մրցանակակիր գրողները բաց նամակով Էրդողանից պահանջել են հարգել խոսքի ազատությունը

02/03/2018 schedule08:40

Բրիտանական անվանի «The Guardian» պարբերականը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված բաց նամակ է հրապարակել։ Նոբելյան մրցանակակիր 38 գրողի ստորագրությունը կրող նամակում կոչ է արվել Էրդողանին՝ ազատ արձակել անհիմն ձերբակալված ու կալանավորված մտավորականներին։

«Հարգելի նախագահ, ուզում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ խոսքի ազատության առումով առաջատար կառույցներն անօրինական են համարում գրողների ու մտավորականների կալանավորումներն ու դատապարտումները։ Նմանատիպ զարգացումները մեծ վնաս են հասցնում Թուրքիայի Հանրապետությանը, նրա համբավին, քաղաքացիների պատվին ու բարօրությանը», -ասված է նամակում։

Նամակում անդրադարձ է կատարվել լրագրողներ Ահմեթ Ալթան եւ Մեհմեթ Ալթան եղբայրների ու Նազլ Ըլըջաքի դեմ տարվող դատավարությանը։ Նամակի հեղինակները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ այդ լրագրողները իրենց ողջ կարիերայի ընթացքում դեմ են եղել հեղաշրջումների ու ռազմատենչության բոլոր դրևսորումներին։ Սակայն նրանք մեղադրվել են զինված ահաբեկչական խմբի անդամ լինելու եւ հեղաշրջում կազմակերպելու մեջ։

Բաց նամակի հեղինակները հիշեցրել են, որ 2009թ․ Չեթին Ալթանի պատվին Թուրքիայում կազմակերպված մի միջոցառման ժամանակ Էրդողանը հայտարարել էր․ «Թուրքիան արդեն այն հին Թուրքիան չէ, որտեղ մեծ գրողները բանտ էին նետվում։ Այդ ժամանակաշրջանն արդեն ընդմիշտ անցյալում է մնացել»։

«Այն օրը Ձեզ ունկնդրողների թվում էին նաեւ Չեթին Ալթանի երկու որդիները՝ Ահմեթ և Մեհմեթ Ալթանները, ովքեր ինը տարի անց ցմահ բանտարկության են դատապարտվել։ Սա արմատական հակասություն չէ՞ արդյոք», - ասված է նամակում։

Նոբելյան միջանակակիր գրողները կոչ են արել անմիջապես ազատ արձակել Ահմեթ եւ Մեհմեթ Ալթաններին, ինչպես նաև՝ անհիմն ձերբակալված կամ ազատազրկված մյուս բոլոր լրագրողներին։ Նրանք հորդորել են Էրդողանին՝ դադարեցնել արտակարգ դրության ռեժիմը եւ վերականգնել օրենքի գերակայությունն ու մարդկանց խոսքի ազատության իրավունքը։

Հիշեցնենք, որ թուրք լրագրող Ահմեթ Ալթանը դատապարտվել է 5 տարի եւ 11 ամիս ազատազրկման՝ ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքովայն դեպքում, երբ 2 շաբաթ առաջ նրան արդեն իսկ դատապարտել էին ցմահ ազատազրկման: Ալթանը եղել է թուրքական «Taraf» թերթի գլխավոր խմբագիրը, թղթակցել  «Nokta» ամսագրին,«Hürriyet» և «Güneş» պարբերականներին։

Տպել
1674 դիտում

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին