Անկարգություններ «Գորիս» ՔԿՀ-ում․ վնասվել է գույք, 3 դատապարտյալի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած անկարգություններին անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, անհատականացնելու նրանց գործողությունները։ Մեղադրանք է առաջադրվել երեք դատապարտյալի։

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում զանգվածային անկարգությունները տեղի են ունեցել 2017թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում։ Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը ՀՀ ԱԱԾ եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից  ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի մի քանի խցերում, սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ, որից հետո խցից դուրս են հանել՝ ՔԿՀ-ի՝ դատապարտված եւ կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելող Կ. Հովհաննիսյանին՝ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու նպատակով:

Նշված տեղափոխությանը խոչնդոտելու նպատակով մի շարք կալանավորված եւ դատապարտված անձինք հրահրել են անկարգություններ՝ հայհոյել, սպառնալիքներ հնչեցրել իրավապահ եւ արդարադատության համակարգի ծառայողների հասցեին, ոտքերով եւ տարբեր առարկաներով հարվածել խցերի դռներին եւ կերակրադռնակներին, այրված անկողնային պարագաներ եւ կենցաղային այլ իրեր նետել խցերի կերակրադռնակներից եւ պատուհաններից: Անկարգությունների հետեւանքով վնասվել է ՔԿՀ-ի գույքը։

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 3 դատապարտյալի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ անկարգություններին մասնակցելու համար:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
916 դիտում

ՀՀ սահմաններից դուրս գտնվող հայկական պետական միակ թատրոնն ինը տարի անց կգործի սեփական շենքում

Հայաստանի ամենամեծ գյուղում գյուղատնտեսությունը եկամտաբեր չեն համարում (լուսանկարներ)

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ-ն անհասցե է. քաղաքապետարանը պնդում է, որ իրավական որեւէ պարտավորություն չունեն

Ապօրինի հատված ծառերը տարեկան մոտ 40 մլն դոլարի չափով եկամուտ են ապահովում

Կարող եմ ասել, որ որեւէ մտահոգիչ բան այս պահի դրությամբ չունենք. նախարարը շաբաթ օրը կլողա Սեւանա լճում

Հայաստանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ է կառուցվելու. Գևորգ Լոռեցյան (տեսանյութ)

Եթե Դատավորների ընդհանուր ժողով չի եղել, պատերի տակ պիտի երդվեի՞. Նախշուն Տավարացյան

Ոստիկանությունն ունի օպերատիվ տվյալներ, թե ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները. փոխոստիկանապետ

Կիպրոսում «Մելքոնյան Վարժարանը» պետք է վերաբացվի. Եվրոպայի հայերի համագումար

Մոտ 12մլն դրամ. Արմավիրի մարզում ավարտված կոռուպցիոն գործերով 63 տոկոսով ավելի շատ վնաս է վերականգնվել, քան 2018թ-ին

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը կվերադարձվի նախկին սեփանականտիրոջը. ՄԻԵԴ-ը խախտում չի արձանագրել

Սեպտեմբերի 1-ից Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կլուծարվի

Հայաստանը հուսով է ՄԱԶԾ-ից լրացուցիչ աջակցություն ստանալ. Տիգրան Ավինյանը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչին

Եվրո 2019. ՀՀ հավաքականը տեղավորվեց խմբի վերջին տեղում

Մեկնարկել է Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման ավտոճանապարհի նորոգումը

Չեմ կարծում, որ Իրանի դեմ կա մոտալուտ պատերազմի վտանգ. ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի թեկնածու

Տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալներ չեն ունենալու ծառայողական ավտոմեքենաներ

Ճանաչելիության բարձրացում և ենթակառուցվածքների զարգացում․ գործադիրը գումար հատկացրեց զբոսաշրջության զարգացմանը

Հանկարծ չստացվի, որ մենք չուզողություն ենք անում, ջուրն անվճար չենք տալիս. վարչապետ

Իջեւանում քաղաքացիները մետաղյա ձողերով ու քարերով հարվածներ են հասցրել ոստիկաններին․ Օսիպյանը մանրամասներ է ներկայացնում