ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելը

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Հայաստանի Հանրապետության նոր նախագահի հետ հարաբերություններ կառուցելու հարցի մասին եւ նշել, որ ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացման վեկտորն ամրագրված է բազմաթիվ պայմանագրերում:

Զախարովան մարտի 2-ին ՌԴ ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ այսպես է արձագանքել ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարաբերություններ կառուցելու մասին Sputnik գործակալության հարցին: Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովն Արմեն Սարգսյանին ընտրեց Հայաստանի չորրորդ նախագահ:

Զախարովան նախ նշել է, որ հարցի վերաբերյալ համապատասխան հայտարարությամբ հանդես գալը «միանշանակ նախագահի աշխատակազմի լիազորությունն է»: Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները կրում են պատմական բնույթ:

«Իսկ այդ հարաբերություններից վեկտորն ամրագրված է երկկողմ փաստաթղթերում»,- ասել է Զախարովան: Նրա խոսքով, այս ուղղությամբ մեծ փոփոխությունների սպասել պետք չէ:

«Հարաբերությունների զարգացումը կլինի այնպիսին, ինչպիսին ամրագրվել է երկկողմ համաձայնագրերով եւ բազմաթիվ գագաթաժողովների, հանդիպումների եւ բանակցությունների ընթացքում՝ ելնելով նախեւառաջ «երկու երկրների ժողովուրդների բարեկեցության եւ շահերի սկզբունքներից»,- ասել է  նա:

Զախարովան անդրադարձել է նաեւ արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթաց Լեռնային Ղարաբաղի վերադառնալու մասին հարցին: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը հակամարտության վերաբերյալ հայտնի է եւ չի փոփոխվել: Այնուհետեւ ուղղորդել, թե որտեղ կարող են տեղեկանալ Ռուսաստանի դիրքորոշման մասին ավելի մանրամասն. «Այն ներկայացված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում առկա համապատասխան փաստաթղթերում»:

«Եթե այդ հարցի առնչությամբ որեւիցե փոփոխություն լինի, կամ իրադարձությունների զարգացում տեղի ունենա, մենք, անպայման կտեղեկացնենք»,- եզրափակել է Զախարովան:

Տպել
1417 դիտում

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են