Պատրաստվում է ԵԱՏՄ միասնական էլեկտրաէներգետիկական շուկայի մասին համաձայնագիրը

02/03/2018 schedule18:09

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը մարտի 1-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էներգետիկայի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդակցությանը: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Քննարկվել է Եվրասիական տնտեսական միության միասնական էլեկտրաէներգետիկական շուկայի մասին համաձայնագիրը: Խորհրդակցության մասնակիցները կարծիքներ են փոխանակել համաձայնագրի խնդրահարույց դրույթների շուրջ, հստակեցվել են առանձին պետությունների մոտեցումները: 

Քննարկված բոլոր հարցերի շուրջ ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ:

Խորհրդակցության շրջանակներում նախարար Մանուկյանն առանձնազրույցներ է ունեցել Եվրասիական տնտեսական միության էներգետիկայի եւ ենթակառուցվածքների գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Էմիլ Կայկիեւի, ՌԴ էներգետիկայի փոխնախարար Վյաչեսլավ Կրավչենկոյի, Ղրղզստանի արդյունաբերության, էներգետիկայի եւ ընդերքօգտագործման պետական կոմիտեի նախագահ Ուլանբեկ Ռիսկուլովի հետ:

Բելառուսի էներգետիկայի փոխնախարար Վադիմ Զակրեւսկու հետ առանձնազրույցի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգետիկական եւ գազի միասնական շուկաների ձեւավորման հիմնական խնդիրները, երկու երկրների կառավարությունների մոտեցումներն ու գնագոյացման մեխանիզմները:

Տպել
844 դիտում

ՀՅԴ-ն բացատրել է՝ ինչու կուսակցության ընդհանուր ժողովն Արցախում տեւելու է 9 օր

Սուրենավան գյուղի բնակիչը «Կալաշնիկով»-ից կրակահերթ է արձակել համագյուղացիների ուղղությամբ. հարուցվել է քրեական գործ

Հայաստանում չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումը կլինի անվճար. նախարար

Ռեգուլյար բենզինն այս պահին Վրաստանում 30 դրամով թանկ է, քան ՀՀ-ում. պատգամավորը՝ բենզինի և հացի գների փոփոխության մասին

Արդյոք միգրանտներն իրենց հետ հիվանդություննե՞ր են տանում Եվրոպա. ԱՀԿ-ն հերքում է

ՄԻՊ-ն առաջարկներ է ներկայացրել մատչելի բնակարան զինծառայողներին ծրագրի վարկավորման կարգի եւ պայմանների վերաբերյալ

Սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացման դեպքերը նվազել են. ԱՆ

ՀՀ վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահը

Երևանի քաղաքապետը պարգեւատրել է աշխատակիցներին 474 միլիոն դրամի չափով, տնտեսել՝ շուրջ 7 միլիարդ դրամ. հաշվետվություն

Նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է ԿՏՀ գլխավոր քարտուղար Նուրիդին Մուխիդինովին

Սիրիան սպառնում է ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Իսրայելին չզսպելու դեպքում Թել-Ավիվի օդանավակայանին կհարվածեն

Ոստիկանները հայտնաբերել են մի քանի տասնյակ մեքենաներից գողություններ կատարած անձանց

Անցկացվել են ՊՆ մասնագետների հավաքներ՝ ցուցադրական պարապմունքների տեսքով

Թուրքիան բնութագրվում է լրագրողների ամենամեծ բանտ աշխարհում. «Լրագրողներ առանց սահմանների»

Վայոց Ձորի, Լոռու, Տավուշի մարզերում հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքների հրդեհները

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ, Լարսի ճանապարհը բաց է

Անցկացվել են Հակաօդային պաշտպանության ստորաբաժանման համալիր մարզումներ

Լոռու մարզում բախվել են ВАЗ 2106-ը և ВАЗ 2110-ը. կան վիրավորներ

Երևանում և 3 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա պլանային անջատումներ կլինեն

ԵԱՏՄ տարածքում կա ավելի քան 60 խոչընդոտ, որոնք թույլ չեն տալիս ինտեգրացիոն գործընթացների զարգացումը. վարչապետ