Մի շարք հանդիպումներ, աշխատանքային ճաշ. Արցախի ԱԳ նախարարի տեղակալը Բրյուսելում էր

02/03/2018 schedule19:58

Փետրվարի 28-ին  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը Բրյուսելում հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի և դրանց իրագործման հետ կապված   մի շարք հարցեր, փոխանցում է ԱՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակյնության հետ կապերի վարչությունը։

Նույն օրը ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության եվրոպական գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտյանի և կառույցի մի շարք ակտիվիստներ հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է եվրոպական երկրներում ապրող  հայ երիտասարդների ներգրավվածությունը համազգային ծրագրերում և նրանց ներուժի պատշաճ  օգտագործումը եվրոպական տարածքում Արցախի մասին իրազեկվածության բարձրացման և հայրենիք-սփյուռք հարաբերությունների զարգացման ուղղություններով:

Մարտի 1-ին Արմինե Ալեքսանյանը Բրյուսելում Հայ դատի գրասենյակում հանդիպել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի  և պատասխանատու մի շարք աշխատակիցների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։

Այնուհետև ԱՀ ԱԳ նախարարի տեղակալը  աշխատանքային ճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլեյնի Թեոխարուսի հետ։  Անդրադարձ է կատարվել Արցախում ընթացող զարգացումներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին։

Հանդիպումներին մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը։

Տպել
1082 դիտում

Շենքերին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը կիրականացվի բնակիչների մասնակցությամբ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վարույթ է ընդունվել

Կազմվել է ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի հավանականային գնահատման քարտեզ. Ցոլակյանը հանդիպել է ՀԲ-ի ներկայացուցիչների հետ

Չենք կարող խոսել տնտեսության զարգացման մասին, եթե այն նորարարական չէ․ Տիգրան Խաչատրյան

Վնասվածք ունեցող Արթուր Ալեքսանյանը ծննդյան օրը մարզումը բաց չի թողել. այսօր դարձավ 28 տարեկան

Վաղարշակ Հարությունյանը հրավիրվել է Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ խորհրդատվություն տալու

Խոշոր ավտովթար Քեթիի ոլորաններում. կան զոհեր

Շուրջ 1 մլն դրամի յուրացում. ՔԿ-ի նոր բացահայտումը Կոտայքի մարզում

Հետքայլ չի լինելու սահմանադրական արդարադատության հաստատումից․ Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Կրթության ամենամեծ դերը մարդուն, երեխային, աշակերտին, ուսանողին քաջալերելն է դեպի ինքնակրթություն. վարչապետ

Արաբկիրում հայրը դանակահարել էր որդուն

Հարկատուների հաշվին որեւէ գումար չի տրամադրվելու «Ryanair» ընկերությանը․ փոխվարչապետ

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան

Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Թուրքիա՞ն պիտի Վաշինգտոնին ցույց տար ուղղություն. ԱՄՆ-ը զորքերը Սիրիայից տեղափոխում է Իրաք

Ինձ համար էլ էր նորություն թայֆայաբազության եւ կոռումպացվածության մասին Սարհատ Պետրոսյանի հայտարարությունը․ Ավինյան

Հակակոռուպցիոն բարեփոխումների փաթեթ. Լիբանանի վարչապետը համաձայնել է մասնակիորեն կատարել ցուցարարների պահանջները

Տպավորություն է, որ այս բոլոր պրոցեսներում մոռանում ենք, թե անցյալում ինչ է տեղի ունեցել ՍԴ-ում․ Տիգրան Ավինյան

Կադաստրը միայն գրանցող մարմին չէ, ես չեմ եկել որպես գրանցող մարմնի ղեկավար. Սարհատ Պետրոսյանը հեռանում է