Հիվանդների միջին ջերմաստճանը 36,6 է. Լիլիթ Ավագյանի հոդվածը

03/03/2018 schedule16:25

Շվարցի «Վիշապ» պիեսում վիշապը երեք գլուխ ունի: Գլուխներից յուրաքանչյուրը կրում է՝ ըստ պահի նպատակահարմարության: Սերժ Սարգսյանն այժմ կրում է նախագահ Արմեն Սարգսյանի գլուխը: Մյուսը վարչապետ Սերժ Սարգսյանի գլուխն է: Երրորդ գլուխն այնքան էլ ներկայանալի չէ: Նրան են պատկանում «Թարս աճող խիարի», «Ինչքան կուզենք, էնքան կխփենք» եւ նման այլ արտահայտություններ:

Մարտի 2-ի ներկայացումն ԱԺ-ում գեղեցիկ ավարտ ունեցավ. ԱԺ-ում բարձր տրամադրությունն էր թեւածում: Հատկապես զվարթ էին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորները: Նախագահի նրանց թեկնածուն տպավորիչ ձայներով ՀՀ նախագահ էր դարձել: Նրանք ունեն նաեւ վարչապետի նախընտրելի թեկնածու՝ ՍԵրժ Սարգսյանը, որն իր խոսքը հարգելու ավանդույթ չունի, երկրի ղեկավարի աշխատանքը տապալելու տասնամյակների փորձ ունի, բայց , միեւնույն է, նախընտրում են:  Այս կուսակցությունների ներկայացուցիչները ընդհանուր մի կողմ ունեն՝ չեն ամաչում կյանքի եւ ոչ մի իրավիճակում: Նրանցից եւ ոչ մեկն իրեն չի կաշկանդում տարրական քաղաքական պարկեշտությամբ՝ թերեւս մխիթարվելով, թե  քաղաքականությունը եւ բարոյականությունը հազվադեպ են խաչվում:

Մարտի 2-ին հաճելի պահեր ապրեց նաեւ նոր նախագահ Արմեն Սարգսյանը: «Արքայազն Չարլզի ընկեր» կոչումն արդեն հետաքրքիր չէ: Թարմ էմոցիաներ էին անհրաժեշտ: Եվ ահա՝ ՀՀ չորրորդ նախագահ: Կամ Չորրորդ հանրապետության առաջին նախագահ:

Այս ներկայացմանը ՀՀ քաղաքացիներն անգամ հանդիսատեսի կարգավիճակ չունեին: Մենք այլեւս ընտրողներ չենք, եւ այդպիսով սպառել ենք մեզնից ներկայացնող հետաքրքրությունը: Մեր վարկանիշը իշխանական այս կուսակցությունների, Սերժ եւ Արմեն Սարգսյանների համար այնքան ցածր է, որ մեր ներկայությամբ չեն ամաչում անել այն, ինչը ամոթ է անել 3-դի ներկայությամբ: ՀՀ քաղաքացիներն ունեն անբեկանելի մեկ իրավունք՝ պատժվելու իրավունք:

Ի՞նչ տեսանք. Հայաստանի քաղաքացիներին ներկայացվում է նախագահի մի ոչ լեգիտիմ թեկնածու, որը նշանակվում է այդ պաշտոնին մեկ այլ՝ ոչ լեգիտիմ նախագահի որոշմամբ: Այս նոր, ոչ լեգիտիմ նախագահին ընտրում է ոչ լեգիտիմ, փողի համար ամեն ինչի պատրաստ պատգամավորների ինչ-որ խումբ... Այս ամենին օրինականություն հաղորդելու նպատակով կեղծվեց նաեւ սահմանադրության հանրաքվեն:

Մեթոդը, որով Հայաստանի իշխանությունները վարվում են հասարակության հետ, հիշեցնում է Իրաքի երբեմնի առաջնորդ Սադամ Հուսեյնի մահապատժի արարողությունը: Երբ դահիճն այնքան բարեկրթորեն առաջնորդում է Հուսեյնին դեպի կախաղան, նրա վզին փաթաթում ընտիր մետաքսե, սեւ թաշկինակ՝ բացատրելով, թե այդպես սեղմող պարանի ցավն ավելի մեղմ է: Նաեւ առաջարկում է կախվողին գլխին քաշել բամբակե պարկը, որպեսզի սթրեսը պակաս լինի…

Բայց այս սիրալիրությունները եզրափակում է պարանից ճոճվող անկենդան մարմինը:

Արմեն Սարգսյանին պատգամավորների ուղղած դիֆերամբները պատգամավորական այս միջակ միջավայրում հասկանալի են՝ Արմեն Սարգսյանը գիտական, բիզնես հրաշալի կարիերա է արել: Հետո՞: Նրա հաջողությունները անձնական հաջողություններ են: Նրա զավակներն իրենց հայ չեն համարում, չեն ծառայել հայկական բանակում: Այսինքն՝ Հայաստանի հանդեպ օրինական ոչ մի պարտավորություն նա չի կատարել: Իսկ հիմա, խնդրեմ, այլեւս կմնա պատմության մեջ՝ իբրեւ ՀՀ նախագահ:

Զարմանում ենք ԱԺ պատգամավորների քծնանքի ու շողոմության վրա. Գեւորգ Կոստանյանի ու Արմեն Սարգսյանի հասցեին հնչած քծնանքը ստիպում էր կարմրել մեզ՝ այդ ելույթները լսողներիս: Սակայն ամեն ինչ իր տեղն է ընկնում, երբ նայում ենք «նախագահ Սերժ Սարգսյանի եւ նախագահ Արմեն Սարգսյանի» հանդիպման տեսագրությունը: Նախագահ Արմեն Սարգսյանն իր քծնանքով ու շողոմությամբ նույն աստիճանին է, ինչ ԱԺ Հանրապետական, ԲՀԿ կամ ՀՅԴ պատգամավորները. «Թույլ տվեք նախ եւ առաջ իմ երախտագիտության խոսքը ասել Ձեզ՝ որպես Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի, որպես ազգային հերոսի եւ առաջնորդի, որ իր կյանքի երեսուն տարիները նվիրել է իր ժողովրդին, իր հայրենիքին՝ սկսած Արցախի ազատամարտից մինչեւ այսօր: Եվ թույլ տվեք նաեւ իմ երախտագիտությունը հայտնել հատկապես Ձեր նախագահության տարիներին այն կառուցողական աշխատանքի համար, որ Դուք կատարել եք: Սա, պարո՛ն նախագահ, ես ասում եմ որպես Հայաստանի պարզ քաղաքացի եւ մեկը, որը վերջին առնվազն մեկուկես ամսվա ընթացքում հանդիպելով առանձին հայրենակիցների, նրանցից շատերից լսել է այս խոսքերը»:

Արմեն Սարգսյանն ունի արժանապատվություն ու պատի՞վ: Բայց Սերժ Սարգսյանի հետ նրա հանդիպումների ժամանակ այդ արժանիքները չերեւացին: Իսկ պատիվն ու արժանապատվությունը փող չէ, որ մի օր լինի, մի օր՝ ոչ:

Եթե մարդը չունի պատիվ ու արժանապատվություն, նա չունի անընդհատ:

Եվ ի՞նչ ծառայություն է իր կողմից առաջարկում Հայաստանին Արմեն Սարգսյանը:

Առողջական խնդիրներ ունենալիս նա գնալու՞ է պոլիկլինիկա՝ դեղատոմսի հետեւից, թե՞ թռչելու է Լոնդոնի լավագույն կլինիկաներ:

Ի՞նչ է պատրաստ զոհել՝ հանուն Հայաստանի: Նա իր զավակներին բանակ ուղարկելու եւ երկու տարում բազմաթիվ հիվանդություններ ձեռք բերելու վտանգ չունի: Հայաստանում նա քաղբանտարկյալներ չի տեսնում, Գեւորգ Սաֆարյանին թերեւս համարում է վտանգավոր եւ հասարակությունից մեկուսացման ենթակա հանցագործ:

Հայաստանին նա ոչինչ տալ չի կարող: Հայաստանը նրան կարող է տալ ներկայանալի կենսագրություն՝ ՀՀ նախագահի պաշտոնում:

Արմեն Սարգսյանի նախագահությամբ եւ ՍԵրժ Սարգսյանի վարչապետությամբ (գումարած՝ ԱԺ այս անպատիվ տիկնանց ու տղամարդկանց խումբը) ՝ Հայաստանում կշարունակվի կայունությունը, ինչպես այն հիվանդանոցում, որտեղ մի հիվանդի ջերմաստիճանը 40 է, մյուսն արդեն մահացել է, դիահերձարանում է՝ սառը, ինչպես սառույց: Երրորդինը՝ 38.6 է: Բայց հիվանդանոցի միջին ջերմաստիճանը հրաշալի է՝ 36,6…

Լիլիթ Ավագյան

Տպել
17403 դիտում

Սլավա Հայրապետյանը նույնպես դուրս մնաց գեղասահքի աշխարհի առաջնությունից

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է

Էկրաններին է աստղային դերասանական կազմով «Ա.Կ.Ա.» դրաման

Քաղաքապետարանը սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտից մինչև Մյասնիկյան

Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում Արցախի բնակչության գոյատևման համար. ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարին

ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Արմավիրում․ հնչել են կրակոցներ

«Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողը պայմանագրի պահանջները չկատարելու պատճառով զրկվում է թագից եւ գլխավոր տիտղոսից

ԱԳ նախարարը հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարարի հետ

Երբ մարդուն վտանգ ա սպառնում, ես կանխում եմ, ոչ թե ջարդում, քցում գետնին, մի քանի անգամ քացով տալիս. ԱԺ պատգամավոր

Չինաստանի գործարաններից մեկում պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհի մարմանը կցվել է 930 հրշեջ

Դպրոցի տարածքում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Երիտասարդներից մեկը վնասվածք է ստացել սրտի շրջանում

«Վանաձոր» ՔԿՀ-ում տեսակցության եկածի մոտից գտել են 5.2 գր քաշով, դեղնականաչավուն զանգված

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից պետք է դուրս գա առավելագույնը մինչեւ ապրիլի 18-ը. ԵԽ նախագահ

«Օրենքով գող» Աստրախանցի Հայկոն ազատ է արձակվել, կալանքի հիմքեր չեն եղել

Երեւանի դատախազը Մարությանից պահանջել է գետնանցումներում եւ զբոսայգիներում տարածքներ զբաղեցնողների տվյալները

Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլեւս անընդունելի է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում. Հայ դատի հանձնախումբ

Քաղաքապետարանի աշխատակիցները օրենքից դուրս գործող սգո սրահներ են հայտնաբերել. հարուցվել են քրգործեր

Դպրոցի տնօրենին անվստահություն կարող է հայտնել ծնողական խորհուրդը. Ավշարում կրքերը չեն հանդարտվում

ՊԵԿ-ը հորդորում է Բագրատաշենի մաքսակետից հանել աջ ղեկով մեքենաները, այլապես կգանձվի պահպանության վճար