Արմեն Սարգսյանը Սահմանադրության խախտմամբ ստանձնում է նախագահի պաշտոնը. հայտարարություն

Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի սահմանադրական պահանջներին չհամապատասխանելու մասին մի շարք ՀԿ-ներ ու իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. 

«ՀՀ Ազգային ժողովը քննարկելով Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածությունը՝ ս․թ․մարտի 2-ին 90 կողմ ու 10 դեմ ձայնով նրան ընտրեց ՀՀ նախագահ։ 

Մենք՝ ներքոստորագրյալներս, արձանագրում ենք, որ Արմեն Սարգսյանը որեւէ կերպ չփարատեց իր քաղաքացիության հետ կապված կասկածները, մասնավորապես առ այն, որ նա չի բավարարում վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու սահմանադրական պահանջը։ Թեեւ բազմաթիվ հարթակներում հնչեցվել էր հանրության պահանջը՝ հրապարակելու Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը դադարեցնելու պահը հավաստող փաստաթուղթը, Ա․Սարգսյանը ներկայացրեց ընդամենը տեղեկանք՝ տրված ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից, ինչն ընդամենը վկայում է նրա ՀՀ քաղաքացի լինելու մասին եւ չի կարող փոխարինել Մեծ Բրիտանիայի պետական մարմնի կողմից տրված փաստաթղթին, որը կարող էր լինել միակ արժանահավատ ապացույցը։ Այս փաստաթղթի բացակայության պարագայում ավելի են խորանում քաղաքացիության ցենզը չբավարարելու հետ կապված հանրության կասկածները, ինչպես նաեւ  բացահայտ կերպով դրսեւորվում է Արմեն Սարգսյանի քամահրական ու անհարգալից վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ քաղաքացիների նկատմամբ։

Հարկ է հիշել, որ 2008-ին կեղծված ընտրություններով եւ առնվազն 10 մարդու կյանքի գնով իշխանության եկած եւ 2013-ին կեղծված ընտրություններով ՀՀ նախագահի  պաշտոնը պահած Սերժ Սարգսյանն, իր եւ իր կուսակցության իշխանությունը վերարտադրելու եւ ամրապնդելու նպատակով, նախաձեռնեց ՀՀ Սահմանադրության փոփոխություն եւ 2015-ին կեղծեց նաեւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ ապահովելով ՀՀԿ-ի կայուն մեծամասնությունը խորհրդարանում։ Ուստի, թերեւս օրինաչափ է, որ այս պայմաններում ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն հնարավոր է համարում արհամարհել ՀՀ գործող սահմանադրությամբ առաջադրված պահանջները եւ ամեն գնով հայտնվել ՀՀ բարձրագույն պաշտոնին։ 

Հարկ ենք համարում  նկատել նաեւ, որ Ազգային ժողովի պատգամավորների ճնշող մեծամասնությունն իր քվեարկությամբ փաստեց, որ չի հարգում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ հերթական անգամ առաջնորդվում է ոչ թե օրենքի պահանջով, այլ՝ տվյալ պահի քաղաքական նպատակահարմարությամբ, ինչը պայմանավորված է անձնական եւ կլանային նեղ շահերով։

Արձանագրում ենք, որ ՀՀ նախագահի՝ ժողովրդի կողմից ուղղակիորեն կամ ԱԺ կողմից ընտրվելու  վերաբերյալ սահմանադրական կազուսը եւ դրան առնչվող սահմանադրական նորմերի կամայական մեկնաբանումները արդեն իսկ հարցականի տակ են դնում Հայաստանի Հանրապետության նոր նախագահի ընտրության սահմանադրականությունը։ Սրան հավելվում է այն փաստը, որ Ազգային Ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից ընտրված Արմեն Սարգսյանը ստանձնում է նախագահի պաշտոնը՝ խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հստակ սահմանված քաղաքացիության հետ կապված պահանջը՝ ողջամիտ կասկածներ հարուցելով իր լեգիտիմության նկատմամբ եւ հարցականի տակ դնելով Սահմանադրության երաշխավոր լինելու իր հիմնական գործառույթի ապահովումը։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորումՖ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

Իրավունքի եւ ազատության կենտրոն 

Հայտարարությունը բաց է միանալու համար»

Տպել
2827 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է