Porsch Cayenne-երի լուսարձակներ գողացող բանդա է գործում. ոստիկանություն

Մայրաքաղաքում հաճախ կարելի է հանդիպել թանկարժեք ամենագնացներից մեկին՝ առանց դիմացի լուսարձակների. խոսքը Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենաների մասին է: Այս մեքենայով առանց լուսարձակների շրջելը նոր թրենդ չէ, պարզապես լուսարձակները հայտնվել են հանցավոր խմբի կամ խմբերի թիրախում: Հանցավոր խումբը գործում է արդեն մի քանի տարի՝ 2014 թ.-ից:

ՀՀ ոստիկանությունը ի պատասխան մեր գրավոր հարցման ըստ էության հաստատել է, որ բացահայտված գողության բոլոր դեպքերը կատարվել են բանդայի կողմից:

Օրեր առաջ գրավոր հարցում էինք ուղարկել ոստիկանություն՝ պարզելու, թե  Հայաստանում  հաշվառված քանի՞ Porsche Cayenne մեքենա կա: Վերջին մեկ տարում Porsche Cayenne ավտոմեքենաների քանի՞ լուսարձակներ են գողացել եւ այդ գողություններից քանիսն են բացահայտվել: Ինչպես նաեւ հետաքրքրվել էինք՝ ոստիկանությանը հաջողվե՞լ է ճշտել՝ հանցավոր խո՞ւմբ է գործում, թե՞ առանձին անհատներ են գողանում սույն մեքենաների լուսարձակները: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն` 20.02.2018թ. դրությամբ (հարցումն ուղարկվել է այդ օրը) Հայաստանի Հանրապետությունում գրանցված, հաշվառված է «Porsche Cayenne» մակնիշի թվով 945 ավտոմոբիլ: Ըստ այդմ՝ 2017 թ. ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է «Porche Cayenne» մակնիշի ավտոմեքենաների լուսարձակների գողության 28 դեպք, որից բացահայտվել է 3-ը (բացահայտված բոլոր դեպքերը կատարվել են խմբի կողմից. 2-ի պարագայում՝ 2 անձից բաղկացած խմբի, իսկ 1-ի պարագայում՝ 3 անձից): Ոստիկանությունից տեղեկացրել են նաեւ, որ 2018 թ. ընթացքում՝ առ 28.02.2018 թ., արձանագրվել է նմանօրինակ 2 դեպք, որոնք դեռեւս չեն բացահայտվել։ «Վերը թվարկված հանցագործության դեպքերը բացահայտելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- պատասխանել են ոստիկանությունից:

Պատահական չէ, որ հանցավոր խմբի (խմբերի) թիրախում հիմնականում հայտնվում են Porsche Cayenne ավտոմեքենաների լուսարձակները: Պատճառն այն է, որ այս լուսարձակները բավական թանկ արժեն: Մասնավորապես՝ նշված մոդելի մեքենայի լուսարձակների գինը Porsch-ի պաշտոնական ներկայացուցիչ «Ավտոհաուս» ընկերությունում քսենոնի դեպքում 2 միլիոն 600 հազար դրամ է (զույգը), իսկ առանց քսենոնի՝ 700-ից 770 հազար դրամ: Մեր զրույցում, սակայն, «Ավտոհաուս» ընկերության աշխատակիցը նշեց, որ նշված մոդելի ավտոմեքենաների լուսարձակների պահանջարկը նախորդ տարիների համեմատ բավականին նվազել է: «Էլ չեն դիմում մեզ, լավացել ա վիճակը, չեն գալիս, չեն հարցնում: Նախկին տարիների համեմատ իրավիճակը հանդարտվել է: 2017-ից սկսած նվազում է»,- ասաց աշխատակիցը՝ չբացառելով, որ գուցե Porsche Cayenne-ների կողոպտված տերերը ոչ օրիգինալ լուսարձակների աղբյուր են գտել: Նա նաեւ նշեց, որ լուսարձակները շատ քիչ տարբերությամբ թանկացել են, բայց հստակ թիվ այդ պահի դրությամբ նշել չկարողացավ: Ինչ վերաբերում է նշված մոդելի մեքենայի գնին, ապա ամենացածր գինը սկսվում է 42 միլիոն ՀՀ դրամից:

Նշված մոդելի մեքենայի լուսարձակների ամենաթարմ գողությունը տեղի է ունեցել սույն թվականի փետրվարի 17-ին: Հանցագործները գողացել էին ոչ ավել ոչ պակաս դատավորի մեքենայի լուսարձակները: Դեպքը տեղի էր ունեցել Երեւանում. փետրվարի 18-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել 42-ամյա Ավագ Գաբրիելյանը եւ տեղեկացրել, որ փետրվարի 17-ին, ժամը 22։30-ից մինչեւ փետրվարի 18-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում թալանել են իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 96 ՏP 666 համարանիշի ավտոմեքենան։

Բացի այդ ավտոմեքենայի վրայից հափշտակել են նաեւ դիմացի լուսարձակները։

Հանցագործներից տուժածը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանն է: Գողության այս դեպքը դեռեւս չի բացահայտվել: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ կատարվում են անհրաժեշտ գործողություններ այն բացահայտելու համար:

Մյուս, առավել հայտնի դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսի 27-ին: Այս անգամ էլ բանդայի թիրախում եղել են հաղորդավարուհի, լրագրող Անժելա Թովմասյանի Porsche Cayenne ավտոմեքենայի առջեւի լուսարձակները: Տարածքում առկա երեք տեսախցիկները ֆիքսել են գողության պահը, գողություն կատարողները երկուսն են եղել. նրանցից մեկը  գողության պահին կանացի կեղծամ է կրել: Հանցագործությունը տեղի է ունեցել Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բակում: Չնայած տեսախցիկների առկայությանը, այնուամենայնիվ, այս դեպքը նույնպես չի բացահայատվել: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 6-ի համարում:

Տպել
3211 դիտում

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին