Արցախի խորհրդարանի նախագահն ընդունել է Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքի պատվիրակությանը

Մարտի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է մարտի 2-ին Արցախ ժամանած Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքի քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորած պատվիրակությանը:

Արցախի ԱԺ լրատվական ծառայության փոխանցմամբ, խորհրդարանի ղեկավարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Ռիշար Մալիեի ակտիվ մասնակցությունը ինչպես միջխորհրդարանական ձևաչափում, այնպես էլ՝ քույր քաղաքների հետ համագործակցության շրջանակում և ընդգծել նրա հետևողական ջանքերն այդ համագործակցությունը գործնական դաշտ տեղափոխելու ուղղությամբ:

«Շատ կարևոր է այն աշխատանքը, որ Դուք անում եք Արցախում: Կարծում եմ՝ այս օրերին տարբեր ոլորտներում Ձեր կատարած ուսումնասիրությունները հետագայում հիմք կդառնան առավել արդյունավետ համագործակցության համար»,-նշել է Աշոտ Ղուլյանը:

Ռիշար Մալիեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իրենք այսուհետ ևս պաշտպանելու են Արցախը ոչ միայն խոսքով, այլև՝ գործով և ի հավաստումն խոստման՝ ԱԺ նախագահին է ներկայացրել իրենց այցի ընթացքում Բուկ Բել Էր-Ասկերան քույր քաղաքների համագործակցության առաջին քայլը՝ Ասկերանի դպրոցին նվիրած ինտերակտիվ գրատախտակը, և տնտեսության, գինեգործության բնագավառներում հավաքագրած դիտարկումները, որոնք հետագայում պետք է վերածվեն կոնկրետ ծրագրերի:

Այնուհետև խորհրդարանի ղեկավարը պատասխանել է հյուրերի՝ ապրիլյան պատերազմին, տարածաշրջանում միջազգային կառույցների ունեցած դերակատարությանը, հիմնախնդրի հնարավոր կարգավորման հեռանկարներին վերաբերող հարցերին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:

Տպել
1731 դիտում

Լևոն Տեր-Պետրոսյանն իր մտահոգությունն է արտահայտել ներքաղաքական թեժացող գործընթացների առնչությամբ

Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է. հրապարակում նրա անունից խոսք կարդաց Իվետա Տոնոյանը

Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում

Սյունիքի մարզի քաղաքային համայնքների ղեկավարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազատության հրապարակում. մարդկանց խմբեր տանելու ահազանգեր են հնչում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությունը

Երեւանի Սարալանջի խճուղում բախվել են 4 մեքենաներ. կա զոհ եւ տուժածներ

Ավարտվել են Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները

Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Ապարան եւ Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում, «Չայնիի ոլորաններ»-ում մառախուղ է

Հայաստանում կանցկացվեն «Լեհական մշակույթի օրեր»

Մենք պետք է կարողանանք վերականգնել հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտը. Ա. Սարգսյանի կոչը

Մենք ոչ թե դիվանագիտությունն ենք ձախողել, այլ վերջին 20-25 տարվա դիվանագիտական ձախողումների բեռից դուրս գալու փորձերը

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Պետական մակարդակով խոնարհումի միջոցառում և սգո օր հայտարարելը ճիշտ կլինի չճանաչված մարմինների ճանաչումից հետո. վարչապետ

Երևանի, Արարատի, Կոտայքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Հաստատվել է կորոնավիրուսի 1267 նոր դեպք. գրանցվել է 32 մահվան դեպք

«Մի դրամի ուժը»՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

Պատասխանելով իր հասցեին հնչող մեղադրանքներին և Ռ. Քոչարյանին, վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդին (տեսանյութ)

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են