Դին Քեյնի եւ Մոնթել Վիլիամսի «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի պրեմիերան Մոսկվա կինոթատրոնում

Այսօր Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ Դին Քեյնի եւ Մոնթել Վիլիամսի «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Լիամետրաժ ֆիլմում պատմվում է 1915 թվականի եղեռնի, Սումգայիթյան եւ Բաքվի ջարդերի, բռնարարքների եւ ոճրագործությունների անպատժելիության եւ դրանց կրկնվող վտանգների մասին: Ֆիլմի հիմքում 2016 թվականի քառօրյա պատերազմի, մասնավորապես՝ Թալիշում տարեցների խոշտանգման, զինվորի գլխատման եւ այլ  փաստեր են:

Ընտրված տարբեր ժամանակագրության դեպքերը Ֆիլմի միջոցով ցույց է տալիս, որ ցեղասպանությունը կարող է կրկնվել, եւ այն էլ շատ մեծ մասշտաբներով: Ֆիլմը հիմնված է պատմաբանների ուսումնասիրությունների եւ Ցեղասպանությունից փրկվածների պատմությունների վրա:

Ներառված են փորձագետների վկայություններ, ովքեր ներկայացնում են պատմության «ժխտողականության» կապն աշխարհի տարբեր անկյուններում, ներկայումս տեղի ունեցող էթնիկ զտումների եւ մարդկության դեմ հանցագործությունների հետ:

Ֆիլմի հիմնական նպատակներից մեկն է ցույց տալ, որ քանի դեռ ցեղասպանությունը չի ճանաչվել, այն շարունակվում է: Ֆիլմի մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ժապավենի գործադիր արտադրողներ, դերասան, հաղորդավար Դին Քեյնը եւ  նախկին զինվորական, հաղորդավար, «Էմմի » մրցանակի դափնեկիր Մոնթել Վիլիամսը:

«Մի բան, որ ինձ ամենաշատն է մտահոգում դա այն է, որ 1894-96 թվականներին համիդյան ջարդերից սկսած աշխարհում ոչ ոք ձայն չի բարձրացրել եւ չի կանգնեցրել, եւ միգուցե դա էր պատճառը, որ 1915 թվականին ոմանք ասացին՝ անցյալում եղավ եւ ոչ ոք ոչինչ չարեց, ինչու չփորձել կրկին, նույն բանը ասաց Հիտլերը, մենք բոլորս գիտենք նրա հայտնի խոսքը, թե ով է այսօր հիշում Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Դին Քեյնը:

Նշելով, որ եթե մեզնից շատերը մտածում են, որ այդ դարաշրջանն անցել եւ շատերը դուրս են եկել նման իրավիճակներում հայտնվելու վտանգից, քաղաքակրթություն է ձեւավորվել եւ այլն, ապա՝ ոչ. «Այսօր մենք տեսնում ենք, որ Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Հարավ-արեւելյան Ասիայում ցեղասպանությունը շարունակվում է»,- ասաց Դին Քեյնը:

Ֆիլմի հեղինակները նշեցին, որ իրենց համար մեծ պատիվ է Հայաստանում գտնվելը, որ իրենք ճանապարհորդներ են, ճամփորդել են աշխարհով մեկ, բարեգործությամբ զբաղվել աշխարհի տարբեր ծայրերում:

Երկու ընկերների քաղաքական հայացքները տարբեր են, բայց կա մեկ բան, որի շուրջ համակարծիք ենք, այն է՝  ցեղասպանությունը չարիք է: Այն պետք է կոչվի այնպես, ինչպես կա, այսինքն՝ ցեղասպանություն, այլ ոչ թե դրա մեղմացնող բառերով կամ տարբերակիչներով, եւ պետք է ճանաչվի:

«Մենք միավորվել ենք, որպեսզի աշխարհին պատմեք նմանատիպ պատմությունները, բնականաբար Հայաստանում դուք դրա մասին գիտեք, սակայն ԱՄՆ-ում ոչ բոլորն են, որ տեղյակ են, մենք ուզում ենք կրթել ամերիկացիներին, սովորեցնել իրենց, պատմել ցեղասպանության մասին»,- ասացին նրանք:

Մոնթել Վիլիամսը, որը 22 տարի եղել է բանակում եւ ինքն իրեն համարում է ռազմական պատմաբան, իր հաղորդումների շրջանակում խոսում է բազմաթիվ եւ տարաբնույթ խնդիրների մասին, ժամանակին տեղյակ չի եղել ցեղասպանության մասին, գտնում է, որ բնականաբար կգտնվեն շատ շատերը, ովքեր չեն իմանա, իսկ ցեղասպանության մասին չիմանալը եւ չխոսելը պատճառ է դառնում բազմաթիվ այլ ցեղասպանությունների համար:

Ասաց, որ իր ընկերներից մեկը՝ Քեւին Մաթոսյանը, որը հայ է, մոտեցել է իրեն եւ հարցրել, թե արդյո՞ք վերջինս գիտի հայերի ցեղասպանության մասին. «Ես ինձ շատ վատ զգացի, ըստ մասնագիտության կենտրոնացած էի դիվանագիտության վրա, ես պարտավոր էի դա իմանալ, բայց չգիտեի:

Ընկերս ինձ հրավիրեց մասնակցելու այն ցույցին, որը հայերը անցկացնում էին Լոս Անջելեսում՝ ապրիլի 24-ին: Նշենք, որ ֆիլմի հեղինակների վստահեցմամբ շատ մարդիկ, ովքեր մասնակցություն են ունեցել ֆիլմի նկարահանման մեջ, չեն բարձրաձայնում իրենց անունը, քանի որ վախենում են հետագայում հետապնդվել իրենց մասնակցության համար:

«Շարքային ամերիկացիները եւ թուրքերը, որոնց հետ խոսել ենք, բոլորն էլ ասում են, որ ցեղասպանություն տեղի է ունեցել, միայն կառավարությունն է, որ չի ճանաչում այն»,- ասացին նրանք: «Ժխտման ճարտարապետները» Ֆիլմի նկարահանման գործընթացում ներգրավված է եղել մոտ 400 անձ:

Ֆիլմի նկարահանման գումար հայթայթելը այնքան էլ դժվար չի եղել, սակայն խնդիրներ են ծագել, ֆիլմը գովազդելու ժամանակ. «Կալիֆորնիայում խնդիր առաջացավ, մարդիկ, ովքեր պատասխանատու էին գովազդի համար, իրենց վրա ճնշում էր գործադրվել թուրք պաշտոնյաների կողմից, երկրորդը Վաշինգտոնում էր, երբ թույլ չտվեցին գովազդ փակցնել ավտոբուսների վրա, այս հարցով դեռ շարունակում ենք պայքարել»,-ասաց Դին Քեյնը:

Ֆիլմի նկարահանման համար պահանջվել է ավելի քան չորս տարի: Այն ցուցադրվել է հարյուր հեռուստաընկերություններում, կինոթատրոններում եւ լայն արձագանքի է արժանացել ողջ աշխարհում: 

Այն Հայոց ցեղասպանությանն անդրադարձող միակ կինոժապավենն է, որտեղ ցեղասպանության թեման կապվում է  Հայաստանի խորհրդային պատմության հետ, զուգահեռներ են անցկացվում այն ամենի միջեւ, ինչ կատարվել է Հայ ազգային ազատագրական շարժման ժամանակ եւ ինչ է կատարվում ներկայումս:

Գտնում են, որ ցեղասպանությունը միայն քաղաքական խնդիր չէ, այլ այն մարդու իրավունքների խնդիր է: Պատրաստվում են ցուցադրել աշխարհով մեկ:

Դին Քեյն հայտնի է որպես «Սուպերմեն նոր արկածները» հեռուստասերիալի գլխավոր դերակատար: Հանդես է գալիս որպես սցենարիստ, պրոդյուսեր եւ ռեժիսոր: Ստեղծել է Մոլթել Ուիլյամս շոուն՝ Paramount հեռուստատեսության համար:

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
2619 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել