Ինչու էին օհանավանցիները փակել Երեւան-Վանաձոր ճանապարհը, ինչ կապ ունի Սպայկան

Այսօր Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչները փակել էին Երեւան-Վանաձոր ճանապարհը: Գյուղացիների պահանջում են, որպեսզի պետական մարմինները խոչընդոտ չստեղծեն խնձորի արտահանման գործընթացում: Մաքսատանը գյուղացիներին ասել են, որ չեն կարող իրենց ապրանքը արտահանել ՌԴ եւ հայտարարել են, թե խնձորը թուրքական ծագում ունի ու ՌԴ արտահանել հնարավոր չի: Բացի դրանից գյուղացիները առաջ են քաշում Լարսի անցակետի փակ լինելու խնդիրը, ինչը եւս մեկ խոչընդոտ է արտահանումը բնականոն ընթացքով կազմակերպելու համար: Արտահանվող խնձորները նաեւ պիտակավորման խնդիր են ունեցել:

Օհանավան գյուղի միջով անցնող ճանապարհը փակելուց հետո տարածքում հայտնվել են ոստիկանության ծառայողները եւ գյուղացիներին հորդորել են բացել այն: Տարածքում է հայտնվել Ռոման Հակոբյան անունով մի երիտասարդ, որը բանակցում է գյուղացիների հետ՝ առաջարկելով խնդիրը համալիր լուծելու համար համայնքապետի եւ մարզպետի հետ համագործակցել: Հակոբյանը ներկայացել է որպես հասարակ գյուղացի: Մեզ հայտնի դարձավ, որ Ռոման Հակոբյանը «Համախմբում» կուսակցության խորհրդի անդամ է:

Գյուղացիների պնդմամբ՝ թվով 22 բեռնատար այժմ կանգնել է Լարսի անցակետի ճանապարհին եւ չի կարողանում բեռնված խնձորը հասցնել Ռուսաստանի Դաշնություն: «Ասեմ խնդիրը որն է՝ մեր խնձորի վրա չկա «Սպայկա» նշանը: «Սպայկա»-ն օտիդո անցնում է, ցանկացած օր, ցանկացած ժամի»,- հայտարարեց գյուղացիներից մեկը: Մյուսն էլ նշեց, որ տարբեր ընկերությունների մեքենաներ կարողանում են անցնել, այդ թվում՝ «Սպայկա» ընկերությանը պատկանող բեռնատարները: «Բայց մերը, որ անհատներ են, անհատ մարդիկ են, ֆիզիկական անձինք, ամեն մեկն իր անհատական բեռնատարը բարձել է, ուզում է անցկացնի… Տարբեր պատճառաբանություններ կան՝ արկղը համապատասխան չի, խնձորն ինչի համար է կարկուտը խփած, օրինակ՝ պիտակն ինչու փակցված չի կամ խփած է, բայց ճիշտ չի, գունավոր չի»,- խնդիրը ներկայացրեց մեկ ուրիշ գյուղացի:

Գյուղացիների պնդմամբ՝ եթե սահմանից խնձորը հետ գա, ապա այն կկորցնի իր որակները, այդ իսկ պատճառով 22 բեռնատարը պետք է անհապաղ հասնեն Ռուսաստան: Մեքենաները շուրջ 15 օր է՝ կանգնած են Լարսի անցակետում:

Բողոքի ակցիայի ընթացքում գյուղացիները բացել են ճանապարհը եւ հավաքվել երթեւեկելի հատվածից դուրս գտնվող տարածքում: Գյուղապետը եւ այլ պաշտոնատար անձինք գյուղացիներին վստահեցնում են, թե խնդրով զբաղվում են պատկան մարմինները: Գյուղացիներն ի պատասխան հայտնեցին, որ ճանապարհը կբացեն եւ երեկոյան կսպասեն նորության, եթե դրական պատասխան չտրվի նրանց, ապա վաղը կրկին ճանապարհը կփակեն:

Նշենք, որ «Սպայկա» ընկերության անունը հաճախ է կապվում արտահանման խնդիրների հետ: Նախորդ տարվա ամռանը ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ խնդիրներ են ստեղծվել գյուղացիների համար: «Գյուղնախարարությունը և ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցչությունը չեն հերքում, որ խնդիր կա և, որ բացի «Սպայկա»-ից, Կրասնոդարի ամենամեծ շուկան` «Ռոզա Վետրովը», փակ է Հայաստանից ծիրան արտահանողների համար (Լենա Նազարյանը կապ է պահում փոխնախարար Ռոբերտ Մակարյանի և առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանի հետ): Փակ է նաև «Լենին խուտոր» երկրորդ մեծ շուկա-բազան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Երեւանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը: Այդ հայտարարությունից շատ չանցած ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ստանձնեց «Սպայկա» ընկերության պաշտպանի դերը: Նա ԵԼՔ դաշինքի անդամներ Լենա Նազարյանի եւ Արայիկ Հարությունյանի հետ պայմանավորվել էր այցելել «Սպայկա» ընկերություն եւ համոզվել, որ ընկերությունը խնդիր չի ստեղծում ծիրան արտահանողների համար:

Նշենք, որ «Սպայկա» ընկերությունը, մամուլի հրապարակումների համաձայն՝ կապվում է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի անվան հետ: Վերջինս էլ էր հերթին Ֆարմանյանի ընկերն է համարվում:

Տպել
3845 դիտում

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք