Մեկնարկել են Արցախը Հայաստանին կապող 3-րդ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները

07/03/2018 schedule09:35

Մեկնարկել են Քարվաճառ-Նորաբակ-Սոթք՝ Արցախը Հայաստանին կապող երրորդ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ Պավել Նաջարյանը՝ նշելով, որ այժմ ընթանում է գրունտների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն:

«Քարվաճառ քաղաքից Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ հասնելու և հիմնական մայրուղուն միանալու համար կկառուցվի մոտ 26 կմ երկարությամբ ավտոճանապարհ: Այսպիսով, կունենանք երրորդ բարեկարգ այլընտրանքային ճանապարհը, որն Արցախը կկապի մայր հայրենիքի հետ»,- նշել է քաղաքաշինության փոխնախարարը: Նրա խոսքով՝ կատարվում է խորքային և մակերևութային ուսումնասիրություն՝ ջրահեռացման համակարգերի, անհրաժեշտ ենթակառույցների, ինժեներական և արհեստական կառուցվածքների տեղադրման, ճիշտ լուծումներ տալու ուղղությամբ:

Նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն, ըստ զրուցակցի, կընթացքավորվեն եղանակի տաքացման հետ, և նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:

Տպել
13040 դիտում

Արդեն շուրջ 10 օր է՝ 160 բեռնատարներ Լարսի անցակետում խցանման մեջ կանգնած են. նրանց խոսքով՝ խնդիրը վրացական կողմում է

Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Առաջ շունչներս պահած սպասում էինք՝ Սերժ Սարգսյանը վտանգավոր մի բան չասի, Փաշինյանի դեպքում ախորժակը մեծացել է. քաղաքագետ

Փետրվարի 10-16-ը ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ 102 վարորդ (տեսանյութ)

Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է. Դանա Մազալովան վերահաստատում է, Ալիևը՝ ստում

Քաղաքացին բնակարան գնելու համար List.am-ով գործակալություն է գտել, վճարել 10 միլիոն դրամ, ապա հետքը կորցրել

Արմեն Սարգսյանը խոսք է հղել Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ

Օլիմպիադայից հետո երկուսին էլ ամուսնացնել. Սամվել Բալասանյանն ընդունել է Արթուր Ալեքսանյանին եւ Կարապետ Չալյանին

Ամեն ինչ էլ հնարավոր է. Վահրամ Դումանյանը չհերքեց, որ կարող է առաջադրվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնում

Այնպես չէ, որ մեր քաղաքացիների համար գաղտնիք է՝ ով է փորձելու կանգնեցնել այս ժողովրդավարական գործընթացը․ Ալեն Սիմոնյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ (տեսանյութ)

Հավի կրծքամսում խոնավության զանգվածային մասը կազմել է 80%. խմբաքանակը հանվել է վաճառքից եւ ոչնչացվել

Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է «ԱՅՈ»-ի քարոզարշավին․ «Իմ քայլի» նիստն ավարտվեց

Մի քանի գերլարված դիմակայություններ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում. մրցաշարը վերսկսվում է

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը ազատման դիմում է ներկայացրել

Նարեկ Սարգսյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից

ԱԺ-ում քննարկվել են զբոսաշրջային ավտոբուսների կայանատեղերին եւ երթեւեկության բալային համակարգին վերաբերող հարցեր

Վաչագան Ղազարյանն ու նրա կինը պետական բյուջե են փոխհատուցել 2 միլիարդ 837 միլիոն ՀՀ դրամ վնասը. գործը կարճվել է

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացում է նկատվում, իսկ որոշ ցուցանիշներով՝ նվազում