Երևան
-1 °C
լուսանկարում՝ Սպիտակի խնամքի տունն է
«Սպիտակի խնամքի տան» անգործունակ ճանաչված բնակիչը դատարանում պահանջում է իրեն գործունակ ճանաչել եւ վերացնել իր նկատմամբ նշանակված խնամակալությունը:
Նա անգործունակ է ճանաչվել դեռեւս 2004 թ.-ի ապրիլի 16-ին՝ մոր դիմումի համաձայն։ «Սպիտակի խնամքի տանը» բնակվում է 2016 թ. հուլիսի 17-ից, ուր տեղափոխվել է խնամքի փակ տիպի հաստատությունից: 14 տարի շարունակ անգործունակ ճանաչված լինելով՝ նա զրկված է իր հիմնարար իրավունքներն իրացնելու հնարավորությունից, չի կարողանում աշխատանք գտնել եւ հոգ տանել իր մասին: Ի դեպ՝ ինչպես Խնամքի տանը գտնվելու ողջ ժամանակահատվածում, այնպես էլ դրանից առաջ՝ սկսած 2015թ.-ից, բուժման կարիք չի ունեցել, ապրում է բնականոն կյանքով, հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Ի թիվս հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող ՀՀ օրենսդրության մի շարք այլ դրույթների՝ ՄԱԿ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն 2017 թ. ապրիլի 12-ին Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի պահանջների կատարման վերաբերյալ ՀՀ զեկույցի շուրջ իր եզրափակիչ դիտարկումներում անդրադարձել է նաեւ անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտին: Կոմիտեն մտահոգություն է հայտնել անձին գործունակությունից զրկելու եւ խնամակալ նշանակելու՝ ՀՀ օրենսդրության դրույթների, հատկապես՝ խնամակալի միջոցով որոշումների կայացման համակարգը որոշումների կայացման աջակցության համակարգով փոխարինելու մեխանիզմների բացակայության շուրջ: Անգործունակության խնդրին բազմիցս անդրադարձել է նաեւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ներկայացնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջների կատարման վերաբերյալ այլընտրանքային զեկույց եւ առաջարկություններ ՀՀ-ում չափահաս անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտի վերաբերյալ: Անգործունակ ճանաչվելու հետեւանքով անձը զրկվում է հասարակության լիարժեք անդամ լինելուց եւ կախման մեջ է ընկնում այլոց որոշումներից:
Գործունակությունը վերականգնելու եւ խնամակալությունը վերացնելու՝ «Սպիտակի խնամքի տան» բնակչի դիմումը 2017 թ. հոկտեմբերի 19-ին դատարան է ներկայացրել նրա ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը: Նա հիմնավորումներ է ներկայացրել Խնամքի տան բնակչի գործունակությունը վերականգնելու անհրաժեշտության մասին՝ այդ թվում՝ վկայակոչելով մասնագետների կարծիքը՝ բնակչի առողջական վիճակի վերաբերյալ:
2018 թ. փետրվարի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստին Ա. Չատինյանը դիմումի հիմքերն ու առարկան ներկայացնելուց հետո միջնորդեց նաեւ դատահոգեբուժական փորձաքնննություն նշանակել նրա նկատմամբ:
Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ կասեցրեց գործի վարույթը: Այն կվերսկսվի փորձագիտական եզրակացությունն ստանալուց հետո:
Մոսկվայում աճուրդի կհանվեն կալանավայրից Փարաջանովի գրած նամակները
Սլովակիայի նախկին նախագահը մեղադրվում է հարկային խարդախությունների մեջ
Հիմնանորոգվում է Մեծ Այրումի դպրոցի տանիքը, մի շարք դպրոցների տանիքներն ու լուսամուտները եւս կնորացվեն
ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի
«Փյունիկ» ՖԱ-ն 5 ֆուտբոլիստի պայմանագիր է խզել
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում
Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին
Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է հայկական խաչքարի պղծումը
Անհամաձայնություն հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ. Բաքվի միջոցառման մի մասը դուր չի եկել ՀՀ պատվիրակությանը
Վարչապետ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգին
Արարատի մարզի կենսական նշանակության 3 ճանապարհահատված հանվել է երաշխիքային ժամկետից
Գյումրեցի կնոջը դանակահարած երիտասարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից:
Գյումրեցի տնակաբնակները թուրքերին երեխա չեն վաճառել. փաստական ապացույցներ ձեռք չեն բերվել
ԱՄՆ սենատում երրորդ անգամ է վետո դրվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին
Մարվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրար Տակեո Կանադեի պատկերով
Կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը. արտահերթ ժողովը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին
Վիճաբանություն Գյումրու քաղաքապետարանի եւ գործարար Զարգարյան եղբայրների միջեւ.նոր մաքսատան տարածքում տնակներ են հայտնվել
91-ամյա Հովհաննես Չեքիջյանը դիրիժորական վահանակի մոտ. վարչապետը համերգից ուղիղ եթեր է միացրել
© 2019 Հայկական ժամանակ