ԵԱՀԿ դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի սահմանին

07/03/2018 schedule12:54

Մարտի 7-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հարավային ուղղությամբ։

Ինչպես հայտնում են ԱՐցախի ԱԳՆ-ից, ԼՂ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) եւ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել է ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա) եւ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Տպել
764 դիտում

Արմավիրում Opel-ը բախվել է կայանված Nissan-ին, վերջինն էլ վրաերթի է ենթարկել 3 հոգու

Գիզայի պայթյունից նախնական տվյալով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

Վաղը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը. վարչապետ

13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը հեռացվել է ամբողջությամբ. ՄԻՊ

Ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը. վարչապետ

ՀՀ վարչապետը վաղը կարեւոր հայտարարություն է անելու դատաիրավական համակարգի վերաբերյալ

Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը կմասնակցի Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը

Օպերայի եւ բալետի թատրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. մարդկանց տարհանել են, տեղազննում իրականացրել

Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, առաջիկա օրերին անձրեւներ են սպասվում

Նախարար Բաթոյանն անդրադարձել է 13-ամյա երեխայի հղիությանն ու կոչ արել այլեւս չտարածել տեսանյութը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել

Արմեն Գրիգորյանը Լոս Անջելեսում մասնակցեց «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին

Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (լուսանկարներ)

Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկը չի խուսափի արդարադատությունից. Սիմոնյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

Կապանի 28-ամյա բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած

Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է մոտ 17 մլն դրամ

Ինքնաթիռում 3 ժամ տեւած ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ՀՀ եւ ՌԴ ներկայացուցիչները. Ալեն Սիմոնյան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին.մեկ մարդ զոհվել է, մյուսի վիճակը միջին ծանրության է

Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ

Հանրապետության տարբեր հատվածներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 22 ամպ