Կանխման միջոցները բավարար արդյունավետ չեն․ անչափահաս հանցագործները Շիրակում եւ Լոռիում

Շիրակի եւ Լոռու մարզի դատախազություններում ուսումնասիրվել է 2017թ. նշված մարզերում անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ հանցագործությունների ընդհանուր իրավիճակը: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

ՀՀ Լոռու մարզում 2017թ. արձանագրվել է 19 անչափահասի կողմից կատարված թվով 25 հանցա­գոր­ծության դեպք՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 23 անչափահասի կողմից կատարված 26 դեպքի դիմաց: Իսկ ՀՀ Շիրակի մարզում անցած տարի արձանագրվել է 34 անչափահասի կողմից կատարված 35 հանցագործության դեպք` նախորդ տարվա՝ 29 անչափահասի կողմից կատարված 26 հանցագործության դեպքերի համեմատ:

Այս իրողությունը հիմք է տվել փաստելու, որ պատկան մարմինների կողմից անչափահասների շրջանում  հանցագործությունների նախականխման եւ կանխման ուղղությամբ ձեռնարկված միջոցները բավարար չափով արդյունավետ չեն:

Վիճակագրական տվյալները համադրելով՝ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննված գործերով ձեռք բերված փաստական տվյալների, որպես ապացույց հանդիսացող՝ հանցագործությունը ծնող պատճառների եւ պայմանների հետ՝ պարզվել է, որ այս մարզերում պատշաճ կերպով չի ապահովվել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների իրավունքների պաշտպանությունը: Նաեւ չեն ձեռնարկվել արդյունավետ քայլեր՝ վերջինների կողմից նման իրավիճակներում հայտնվելը կանխարգելելու ուղղությամբ: Բացի դրանից,  չեն իրականացվել հակասոցիալական վարք դրսեւորած եւ իրավախախտ անչափահասների համար այլընտրանքային (վերականգնողական) արդարադատության գործուն ծրագրեր:

Որպես նշված խնդիրների լուծման մեխանիզմներ՝ մասնավորապես Շիրակի մարզի դատախազության կողմից կարեւորվել են հակասոցիալական վարք դրսեւորած անչափահասների համար վերականգնողական ծառայությունների ստեղծումը, վերականգնողական կենտրոնների զարգացումն ու ցանցի ընդլայնումը: Անհրաժեշտ է համարվել անչափահասների շրջանում հանցավոր վարքագծի հետեւանքների վերաբերյալ հեռուստատեսությամբ եւ այլ ԶԼՄ-ներով իրազեկության բարձրացումը, հնարավորության դեպքում ողջամիտ միջոցներով քրեական բովանդակությամբ հեռուստասերիալներին անչափահասների հասանելիությունը սահմանափակելու որոշակի մեխանիզմների ստեղծումը, իրավախախտ անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնների գործունեությանն աջակցելը, ազատությունից չզրկված իրավախախտ անչափահասների համար համապատասխան ուսուցման կազմակերպումը:

Կատարված ուսումնասիրությունները վկայել են, որ անչափահասների հանցավորության կանխարգելման համատեքստում ցածր մակարդակի վրա է դպրոցական հաստատությունների, համայնքապետարանների եւ մարզպետարանի, իրավապահ մարմինների միջեւ համագործակցության մակարդակը:

Հաշվի առնելով այս ամենը եւ նկատի ունենալով, որ մարզպետարանների աշխատակազմերի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններն առաջնային գործառույթային դերակատարություն ունեն անչափահասների հանցավորության նախականխման եւ կանխման գործում՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը եւ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը նախորդ ամսվա ընթացքում իրենց լիազորությունների շրջանակում դիմել են համապատասխանաբար Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին եւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Մարզերի դատախազներն անհրաժեշտ են համարել անչափահասների շրջանում հանցագործությունների նախականխմանն ուղղված խնդիրների պատշաճ իրականացումն ապահովելու, այդ կապակցությամբ պետական եւ տեղական մարմինների համագործակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկումը:

Դատախազների կողմից բարձրացված հիմնախնդիրները քննարկելու նպատակով մարզերի դատախազությունների, ոստիկանության, պետական, տեղական եւ հասարակական շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ մարզպետարաններում կազմակերպվել են ընդլայնված կազմով հանդիպումներ: Դրանց ընթացքում վեր են հանվել անչափահասների շրջանում հանցագործությունների եւ այլ իրավախախտումների կատարման պատճառները: Կոնկրետ օրինակներով մատնանշվել են հանցագործությանը նպաստող հանգամանքները եւ դրանց հետ կապված իրավասու կառույցների կողմից թույլ տրված բացթողումները։ Որոշվել է առաջիկայում հաճախակի կազմակերպել նման հանդիպումներ՝ տեղեկատվության փոխանակման եւ տեսադաշտում հայտնված դեպքերի  քննարկման նպատակով:

Լոռու մարզպետարանում կայացած քննարկման արդյունքում որոշվել է նաեւ մարզպետարանի ենթակայությամբ գործող իրավասու կառույցի աշխատակիցների կողմից առանձին-առանձին ուսումնասիրել թիրախային համարվող այն անչափահասներին վերաբերող գործերը, ում մասին շահագրգիռ կառույցների կողմից ստացել են համապատասխան իրազեկումներ։

Որոշվել է նաեւ ուսումնական հաստատության իրավասու անձանց միջոցով պարբերաբար տեղեկատվություն ստանալ ուսումնական հաստատություն չհաճախող կամ դասերից անհարգելի պատճառով բացակայող աշակերտների վերաբերյալ, սոցիալական ծառայության աշխատակիցների միջոցով կատարել տնային այցելություններ՝ պարզելու դպրոց չհաճախելու պատճառները, ընտանիքի նյութական դրությունը, ընտանիքի անդամների միջեւ առկա հարաբերությունները, ընտանիքում երեխայի վարքը, կապերը, շրջապատը, հետաքրքրությունների շրջանակը։

Շիրակի մարզպետարանում կայացած հանդիպման արդյունքներով որոշվել է համատեղ մշակել եւ իրականացնել հակասոցիալական վարք դրսեւորած  եւ իրավախախտ անչափահասների անհատական-վերականգնողական նպատակային ծրագրեր, հանցավոր  վարքագծի հետեւանքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով պարբերաբար հանդիպում-քննարկումներ կազմակերպել գիշերօթիկ եւ ցերեկային խնամք իրականացնող կենտրոններում խնամվող երեխաների եւ նրանց ծնողների հետ:

Տպել
2186 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին