Բանակից խոշոր չափի հափշտակության դեպքը բացահայտել է հրամանատարը, զեկուցել Վիգեն Սարգսյանին

Մինչ որոշ օգտատերեր ու պատգամավոր հանգանակություն են սկսել բանակի համար լվացքի մեքենա եւ «տուֆ» հավաքելու համար, ՀՀ պաշտպանության նախարարությունում հերթական խոշոր հափշտակության դեպքն է բացահայտվում: Ըստ այդմ՝ բանակից հափշտակվել է ավելի քան 45 միլիոն դրամ, մոտավորապես 100 հազար դոլար (2015-ից 2017 թվականներին). այսինքն՝ բարձրաստիճան պաշտոնյաները թալանը շարունակել են անգամ քառօրյա պատերազմից հետո:

45 միլիոն դրամ յուրացնելու մեջ մեղադրվողը կին է, պահեստապետ, որին օժանդակել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալը:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության, նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի ընթացիկ բավարարման եւ երկարատեւ պահպանման բաժնի բժշկական սարքավորումների եւ տեխնիկայի բաժնից կատարվել են հափշտակություններ։ Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակությունների եղանակը, դրանց կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, հստակեցվել նրանց դերակատարությունը։ Պաշտոնական փաստաթղթերում կեղծիքներ մտցնելու եղանակով հափշտակվել է ավելի քան 45 մլն. դրամի բժշկական ապրանքատեսականի, դրանց թվում՝ «Հարմոնիկ ուլտրաձայնային էլեկտրադանակի ծայրադիր», «Կավա ֆիլտր» եւ «Թանզիվ բժշկական» անվանումներով նյութական միջոցներ։

Քրեական գործի շրջանակներում կալանավորվել են նույն զորամասի հրամանատարի տեղակալն ու պահեստապետը: Նրանք մեղադրվում են երկու դրվագով հափշտակության մեջ, այսինքն՝ 1 դրվագը վերաբերում է 2015-ին կատարված հափշտակության, մյուսը՝ 2017-ին:

Մեզ հաջողվեց պարզել, որ հափշտակության այս դեպքը բացահայտել է հենց նույն զորամասի հրամանատարը: Մեր տեղեկություններով, հրամանատարը պակասորդ է հայտնաբերել եւ զեկուցագիր է գրել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, վերջինս էլ հանձնարարել է ստուգումներ անցկացնել եւ ահա Ռազմական ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քրեական գործ է հարուցվել:

Նույն այդ տեղեկություններով, սույն գործի շրջանակներում հափշտակությունների մասով նոր բացահայտումներ են սպասվում:

Քրեական գործի շրջանակներում կալանավորվածը հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Լեւոն Աթաբեկյանն է: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացման փորձ, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) եւ 375-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանությունը չարաշահելը, որոնք նյութական ծանր հետեւանքներ են առաջացրել):

Նրա պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանից հետաքրքրվեցինք, թե հրամանատարի տեղակալն ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ, ինչին ի պատասխան պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալը մեղադրանքի շուրջ դիրքորոշում դեռ չի հայտնել: «Իր մեղադրանքի մասով խոսքը ոչ թե 45 միլիոնի մասին է, այլ՝ 40 միլիոնի օժանդակության: Որպես կասկածյալ հարցաքննվելիս ցուցմունք տվել է, բայց ինչ բովանդակությամբ, ասել չեմ կարող»,- ասաց պաշտպանը: Սիրեկանյանը նշեց, որ երեկ արդեն Լեւոն Աթաբեկյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել: Մեր հարցին, թե նախաքննական մարմինն ի՞նչ հիմքեր է ներկայացրել նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելիս, պաշտպանը պատասխանեց. «Հիմքում դրել են, որ նա կթաքնվի, անօրինական ազդեցություն կգործադրի այլ անձանց վրա: Քանի որ իմ պաշտպանյալը եղել է պաշտոնատար անձ կարող են գործի շրջանակում հարցաքննվել պաշտպանության նախարարությունից այլ անձինք, որոնց հետ ինքը ծառայության մեջ է գտնվել: Գտել են, որ հնարավոր է անօրինական ազդեցություն գործադրի վկաների վրա: Մենք առաջին ատյանի դատարանում միջնորդել էինք որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառել, սակայն դատարանը գրավի կիրառումը անթույլատրելի է ճանաչել: Հիմա բողոք են բերել եւ կալանավորման դեմ եւ գրավի մասով նույնպես»:

Մեր հարցին ի պատասխան պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի, որոնց վերաբերյալ փաստաթղթերն առաջին անգամ ներկայացնելու են Վերաքննիչ դատարանում: «Իմ պաշտպանյալի մի ոտքը պրոթեզավորված է, ունի լյարդի խոց եւ մի շարք այլ հիվանդություններ, որոնք այս պահին թվարկել չեմ կարող»,- ասաց Ռուզաննա Սիրեկանյանը: Հարցին, թե ի վերջո այդ բժշկական սարքավորումները ի՞նչ նպատակի են ծառայել, պաշտպանն ասաց, որ այդ հարցին պատասխանել չի կարող:

Սույն գործով մյուս կալանավորվածը զորամասի պահեստապետն է, նրա անունը Սոնա է: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքին օժանդակելու) եւ 38-375-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանությունը չարաշահելուն օժանդակելը, որոնք նյութական ծանր հետեւանքներ են առաջացրել):

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ կատարվում են մեծածավալ ակտիվ քննչական գործողություններ հնարավոր այլ չարաշահումները հայտնաբերելու ուղղությամբ:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 8-ի համարում:

Տպել
12172 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում