Մեկն ուտել է ուզում, մյուսը՝ զբոսնել, բոլորը միասին՝ զուգարան. տուրիստական Գյումրի

Գյումրի այցելող զբոսաշրջիկների 50 տոկոսը ՌԴ-ից են, երկրորդ տեղում ԱՄՆ է, հետո Գերմանիան, այնուհետ Ֆրանսիան: Զբոսաշրջիկները նշում են, որ Գյումրին անվտանգ քաղաք է, այստեղ ահաբեկիչներ չկան, փողոցներում իրենց բռնության չեն ենթարկի, չեն թալանի, չեն սպանի: Սրան էլ գումարած հյուրատներն ու հյուրանոցներն էժան են: Գնային սանդղակը սկսվում է օրական 6000 դրամից: 

Տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկները քաղաքն ընկալելու, վայելելու իրենց առաջարկ-պահանջներն ունեն: Գյումրու այցելուների տեղեկատվական կենտրոնն է հիմնականում այս հարցերով զբաղվում: Հենց նրանք էլ պարզել են, որ ռուս զբոսաշրջիկին Գյումրիում հետաքրքրում է Սեւ բերդ պատմական ամրոցը, Պատվո բլուրն ու Պլպլան ժամը: Կենտրոնի համակարգող Արմեն Հակոբյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, եվրոպայի տուրիստն ավելի ճաշակով է:

Լուսանկարում՝ Գյումրու այցելուների տեղեկատվական կենտրոնի համակարգող Արմեն Հակոբյանը

«Գիտեն, որ Գյումրին պատմական քաղաք է, Կարսին, Էրզրումին նմանություն ունի, իրենք քաղաքի պատմությունը կարդացած գուկան, նաեւ Հայաստանի մասին շատ բան գիտեն, ու հիմնականում ճարտարապետությամբ կհետաքրքրվին»,-ասում է նա:

Ռուսները սիրում են հուշանվերներ գնել, հատկապես նախընտրում են Ֆրունզիկի պատկերով քանդակներն ու նկարները, եվրոպացիները հիմնականում նայել են սիրում, բայց եթե գնելու որոշում են կայացում, ընտրում են խորհրդանշական հուշանվեր՝ քաղաքի պատկերով:

Հիմնական սովորություններից բացի, վերջին շրջանում զբոսաշրջիկները անսովոր վարք են դրսեւորում: Եթե մի քանի տարի առաջ սնվելու հարցում սահմանափակ ցանկություններ ունեին, հիմա պատկերն այլ է: Գյումրի գալիս են ավանդական կերակուրներ համտեսելու: Մի քանի տարի առաջ շուկայում դանակը ձեռքին հաստափոր եւ արնոտ խալաթով մսավաճառից սարսափող, խոզի ու կովի գլուխներ, կամ այդ կենդանիների վերջույթները տեսնելիս սրտաճաք շուկայից դուրս վազող զբոսաշրջիկն այսօր տեղեկատվական կենտրոնից հասցե է պահանջում, որտեղ կարող է քյալլա ու խաշ ուտել: Հաճույքով շուկա է գնում, լուսանկարվում, նաեւ գնումներ կատարում: «Մարդ կա ուտել է ուզում, մարդ կա՝ քաղաքը վայելել, բայց բանըմ կա, որ երկուսն էլ գուզեն. զուգարան: Ու ըսիգ միակ ցանկությունն է, որ Գյումրիում հեչ մե ձեւով հնարավոր չէ բավարարել»,- ասում է Գյումրու հյուրերի խնդիրներին քաջատեղյակ Արմենը:

Մարդիկ երկար ճամփա կտրած, գալիս, հասնում են Գյումրու կենտրոն, իջնում են ավտոբուսներից, ու մինչեւ ուղեկցողը կամ խմբի ղեկավարը տեղեկատվական կենտրոնից իրենց գնալիք հասցեն կճշտի կամ կընտրի համապատասխան հյուրատուն ու հյուրանոց, խմբի անդամներն անհանգիստ աջ ու ձախ սկսում են որոնել այդ պահին իրենց համար այնքան ցանկալի հասարակական զուգարանի տեղը ցույց տվող սլաքը: Բնականաբար չեն գտնի, քանի որ քաղաքի ոչ մի փողոցում հասարակական զուգարաններ չկան: Զբոսաշրջիկներով զբաղվող անձինք տարբեր հնարամտությունների են դիմում, որպեսզի տուրիստների համար լուծումներ գտնեն: Օրինակ, առաջարկում են մտնել «Հոկտեմբեր» կինոթատրոն՝ շենքի պատմությանը ծանոթանալու համար: Վերջում զբոսավարն առաջարկում է օգտվել նաեւ զուգարանից, թարմանալու համար, իհարկե:

Զբոսաշրջիկների համար խնդիր է նաեւ փոխադրամիջոցների անկանոն աշխատանքը: Եթե մարդը ցանկանա ինչ-որ տեղ մենակ գնալ, չի կարողանա: Երթուղայինները շատ են, դրանց մեծ մասի վրա միայն համարներն են գրված: Մի քանիսն ունեն նաեւ ուղղությունների մասին գրառում, բայց միայն հայերենով: Նույն խնդիրն առկա է փողոցների անվանումների ցուցատախտակների մասով: Կամ չկան, կամ միայն հայերենով են: «Չենք ասում ռուսերեն, ֆրանսերեն, կամ գերմաներեն, բայց անգլերենը միջազգային լեզու է, գոնե անգլերենով էլ լինեն դրանք, թե չէ մարդիկ դժվարանում են քաղաքում ինքնուրույն տեղաշարժվել»,- զբոսաշրջիկներից լսած բողոքներն է ներկայացնում պատասխանատուն: Ոչ մի ուղեցույց գոյություն չունի, այսինքն, եթե զբոսաշրջիկը համարձակվեց իր իջեւանած հյուրանոցի տարածքից մի փոքր հեռանալ, ինքնուրույն վերադարձը հարցականի տակ է դրվում: Նրան պետք է  գտնեն, բերեն, իհարկե, եթե չկորի քաղաքի ջրափոսերում:

Այս խնդրի լուծման ծայրը սկսել է աղոտ երեւալ. ներկայում մշակման փուլում է Գյումրու զբոսաշրջային քարտեզը, որը մանրամասն կներկայացնի քաղաքի փողոցները, հասցեներն ու ցանկացած վայր հասնելու ճանապարհները: Դրանք անվճար կտրամադրվեն Գյումրու այցելուների տեղեկատվական կենտրոն մտնող զբոսաշրջիկներին: Քարտեզում կլինեն նաեւ հյուրանոցներն ու հյուրատները:

Նյութը տպարվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 9-ի համարում:

Տպել
2549 դիտում

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ