Երևան
18 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 9-ի համարում
Մայրաքաղաքի մի քանի համայնքներում սպասվող թաղապետի ընտրությունները խոստանում են լինել մեղմ ասած, աղմկահարույց։ Այդ համայնքներից է Դավիթաշենը, որտեղ պայքարը թաղապետի աթոռի համար տեղի է ունենալու գործող թաղապետ Սուրիկ Ղուկասյանի եւ այդ համայնքի նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանի միջեւ։ Զարմանալի զուգադիպությամբ թե՛ գործող, եւ թե՛ նախկին թաղապետերը հարյուր տոկոսանոց վստահությամբ պնդում են, որ իրենց հաղթանակն ապահովված է: Ու եթե գործող թաղապետին սատարում է ՀՀԿ-ն եւ «Նիգ-Ապարանը», իսկ օրերս էլ նրան սատարելու հայտարարությամբ հանդես է եկել «Ոգու փորձության» ղեկավար Հակոբ Հակոբյանը, ապա Ռուբեն Գեւորգյանը պնդում է, որ եթե անգամ գործող թաղապետին սատարի Կոլոմբոսը, ինքը հաղթելու է: Ուստի երեկ մեր զրույցը Ռուբեն Գեւորգյանի հետ այն մասին էր, թե ինչպե՞ս է ինքը հաղթելու:
- Պարոն Գեւորգյան, Դավիթաշենի գործող թաղապետին սատարում են քաղաքական ուժեր ու հասարակական կազմակերպություններ: Օրերս մեզ հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել էր, որ իրենք սատարելու են Սուրիկ Ղուկասյանին: Իսկ ՀՀԿ-ն, ինչպես հայտնի է, այսօր տիրապետում է ադմինիստրատիվ եւ ֆինանսական լուրջ լծակների: ՀՀԿ-ի լծակները ձեզ չե՞ն վախեցնում:
- Չգիտեմ՝ գործող թաղապետին թուրքերի՞ց, թե չինացիներից են որոշել այդպես անձնազոհաբար պաշտպանել, բայց բարոյական եմ համարում, որ հանրապետականը որոշել է սատարել իր կուսակցին: Սակայն, ուզում եմ հիշեցնել 2003-ի խորհրդարանական ընտրությունները, երբ Դավիթաշենում բացարձակ հաղթանակ եմ տարել այնպիսի մի մրցակցի հանդեպ, որին պաշտպանում էր ոչ միայն ողջ քաղաքական դաշտն ու իշխանական օղակները, այլեւ մի քանի օլիգարխներ իմ ընտրատարածք էին լցրել իրենց փողերն ու կիլովատները: Պատգամավորական ընտրություններում իմ պարտության պատճառը միայն այն եղավ, որ Աջափնյակը, որը եւս մտնում էր իմ ընտրատարածքի մեջ, իմ կողմից անվերահսկելի էր: Այնպես որ, ինձ ո՛չ վախեցնում, ո՛չ էլ մտահոգում են քաղաքական ուժերի հայտարարությունները:
Մեր վախը վաղուց է չափված: Ինչ վերաբերում է կոնկրետ Գալուստ Սահակյանին, ապա Աջափնյակի թաղապետի ընտրություններում եթե չլիներ Գալուստի անձի գործոնը, ապա նրա որդին վաղուց թաղապետ ընտրված կլիներ: Ի դեպ, ուզում եմ նաեւ հիշեցնել, որ Աջափնյակի ընտրությունների ժամանակ Դավիթաշենի գործող թաղապետն աշխատել է նույն Գալուստ Սահակյանի որդու դեմ: Իհարկե, հայտնի խոսք կա, որ քաղաքականությունն անբարոյականություն է, բայց ես վստահեցնում եմ, որ նույնիսկ քաղաքականությունն այնքան անբարո չէ, որքան որոշ գործիչների քաղաքական վարքագիծը:
Այնպես որ, ամեն սատարում չէ, որ օգուտ է բերում: Եթե գործող թաղապետին անգամ Կոլոմբոսը սատարի, ես հաղթելու եմ, որովհետեւ Դավիթաշենի ժողովուրդն ինձ համար խելագարվում է՝ հիշելով նաեւ ԱԺ ամբիոնից իմ ելույթները: Ինչպես ժամանակին կարոտախտ կար Կարեն Դեմիրճյանի նկատմամբ, այնպես էլ հիմա, երբ ես դուրս եմ գալիս իմ թաղի փողոց, զգում եմ, թե մարդկանց մեջ ինչպիսի՞ կարոտախտ կա իմ թաղապետության ժամանակների հանդեպ: Ինչ վերաբերում է գործող թաղապետին, անկեղծ ասած, ես չեմ կարծում, թե նա այն անձնավորությունն է, որ նրա հանդեպ քաղաքական դաշտը որոշել է այդքան հոգատար լինել:
- Այդուհանդերձ, Սուրիկ Ղուկասյանի հանդեպ հոգատար է ոչ միայն հանրապետականը, այլ նաեւ երկրապահական «Ոգու փորձությունը», որի ղեկավար Հակոբ Հակոբյանն ասել է, թե իրենք դեմ են ձեր թեկնածությանն ու սատարելու են գործող թաղապետին:
- Նախ, երկրապահների կողմից պաշտպանվելու համար քեզ պետք է տեսնեն նրա մեջ, պետք է լինես ոգու մարդ ու պիտի կարողանաս քո մեջ զգալ զոհված ու կենդանի մնացած մարտական ընկերներիդ ոգու ուժն ու այդ ժամանակ կզգաս, թե ինչպե՞ս են այդ ոգիները քեզ ուժ տալիս ու սատարում: Ես այդ ամենը ոչ միայն զգում եմ, այլեւ, առանց տատանվելու կարող եմ ասել, որ այդ ոգու մեջ եմ: Իսկ ձեր նշած թաղապետը, որն անընդհատ կրկնում է, թե ԵԿՄ-ի տղերքն իրեն են սատարում, ուզում եմ ընդամենն ասել, որ այդ անձնավորությունը ոգին շփոթել է ձմերուկի հետ: Ու եթե Հակոբ Հակոբյանն ասել է, որ պաշտպանելու են գործող թաղապետին, ապա իմ քաղցր ու անուշ մարտական ընկեր Հակոբի այդ արտահայտությունից հոգու բավարար ժպիտ եմ ապրում, հիշելով մեր պայքարի օրերը, երբ նույն իմ ախպեր Հակոբը, չկորցնելով իր հումորը, ինչպես ռազմի դաշտում ադրբեջանցիներին էր կուտ տալիս, այնպես էլ այս խեղճուկրակ թաղապետին է կուտ տվել: Ողջունում եմ քեզ, սիրելի Հակոբ:
- Պարոն Գեւորգյան, Դավիթաշենում թաղապետի ընտրություններին մնացել է մեկուկես ամիս եւ որեւէ լուրջ ուժ մինչ այս պահը չի հայտարարել ձեզ սատարելու մասին: Ինչի՞ վրա է ձեր հույսը:
- Այդ հարցին ուզում եմ պատասխանել հայտնի մի առակով. (ընթերցողից ներողություն ենք խնդրում այս մեջբերման համար, բայց կարծում ենք այս մեջբերումը կօգնի ավելի ամբողջական ընկալել Հայաստանում ընթացող ներքաղաքական մի շարք պրոցեսներ-խմբ) Մոլլան գետում լողանալուց կեղտոտում է ջրի մեջ ու հանկարծ նկատում է, որ իր իսկ կեղտը, տրվելով գետի հոսանքին, իրենից առաջ է անցել: Մոլլան բարկանում է, լողալով հասնում է սեփական կեղտին, ձեռքի մի հարվածով կեղտը դարձնում է կեղտաջուր, ասելով՝ «Ինձանից ես դուրս եկել, ինձանից առա՞ջ ես ընկնում»: Առակս այն կցուցանե, որ ես նույն այդ կեղտի բախտին եմ արժանացնելու սույն արկածախնդիր թաղապետին, որը մոռանալով իրեն քաղաքական դաշտում ծնած ծնողին, որոշել է իր ծնողից առաջ ընկնել:
Նաիրա Զոհրաբյան
Խմբ. կողմից - Առաջիկայում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների ընթացքը եւ քարոզարշավը լուսաբանելու ենք հավասարության սկզբունքով: Այսինքն, ընտրական հակառակորդներին հնարավորություն է տրվելու հավասարապես ներկայանալ թերթի էջերում, եթե նման ցանկություն, իհարկե, կա:
Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի
Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները
Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում
Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան
Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ
Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն
Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին
ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան
Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ
Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան
Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան
Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին
Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան
Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ
Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը
Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ
ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել
Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն
Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը
Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը
Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ
Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը
20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ
Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են
Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով
«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր
Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել
Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են
Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)
Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում
Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)
Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած
Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել
ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է
Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին
Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը
Որ հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական խաղերին․ անունները հայտնի են
© 2024 Հայկական ժամանակ