Փարիզից նորաձեւության վարպետներ են եկել Երեւան. աննախադեպ ցուցադրություն մինչեւ ապրիլի 7-ը

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսիաբնակ հայազգի արվեստագետներ Գեւորգ եւ Վարդան Թառլոյանների «Պատրանք եւ իրականություն» խորագիրը կրող ցուցադրությունը: Գեւորգ եւ Վարդան Թառլոյանները Փարիզի բարձր նորաձեւության ակադեմիայի 16 անդամներից են: Ցուցահանդեսը բաց կլինի վաղվանից, իսկ այսօր ներկայացվեց նորաձեւության ցուցադրություն: Թառլոյան եղբայրների մոդելավորած հագուստների ցուցադրությունը ուղեկցվեց արական սեռի հայ լավագույն երաժիշտների կատարումներով:

Ցուցադրությունն իրականացվեց «Ատեքս նորաձեւության կենտրոն»-ի 15 մոդելի մասնակցությամբ: Գեւորգ  Թառլոյանն ասացին, որ իրենց ընտրած մոդելները բարեկազմ եւ նիհար են, բայց ինքը այն կարծիքին է, որ կանայք բոլորն են գեղեցիկ, եւ միայն բարեկազմ լինելը դեռ կնոջ գեղեցկությունը չէ:

Խոսելով իրենց ցուցադրության մասին եղբայրներն ասացին, որ չեն ցանկացել, որպեսզի նորաձեւությունը ներկայացվի իբրեւ առօրյա օգտագործվող ինչ-որ հագուստ, դրա համար որոշել են ավելի ժամանակակից մոտեցմամբ անել. «Փորձել ենք հագուստները եւ քանդակները համատեղել կահույքի հետ եւ յուրահատուկ մի միջավայր ստեղծել»:
Իսկ ամսի 9-ից բացվող ցուցադրության համար օգտվել են պատկերասրահի 18-րդ դարի կահույքներից եւ փորձել են միջավայր ստեղծել այդ կերպարների հետ: Գեւորգ Թառլոյանն ասաց, որ նկարները իրական են, բայց կանանց կերպարներն ավելի շատ պատրանք են, իլուզիա: Սա Փարիզում ցուցադրած իրենց առաջին եւ երկրորդ հավաքածուներն են եւ «քամուց քշված» կոստյումները, խառը հավաքածու է, որով փորձել են նոր կերպար ստեղծել՝ նորովի ներկայացնել:

Ցուցադրված են նաեւ նկարներ, գեղանկարչություն եւ էսքիզային նկարներ: Եղբայրները մանրամասնեցին, թե ինչ ասել է քանդակային կերպարներով հագուստ ներկայացնելը. «Դրանք նման չեն սրահների ցուցափեղկերում մանեքեններով հագուստներին: Զգեստը քանդակի վրա, ի տարբերություն մանեքենի, դիտվում է իբրեւ զուտ նորաձեւության նմուշ: Նման բան Հայաստանում դեռ արված չի եղել: Առաջին անգամ մենք անցյալ տարի Փարիզում «Ժանսեմ պատկերասրահում» ներկայացրինք ոչ միայն մեր գեղանկարչական աշխատանքները, այլեւ «Հանդիպում» խորագրով մի քանի հագուստ քանդակային կերպարներով»,- ասացին նրանք: Գեւորգ Թառլոյանն ասաց, որ Հայաստանում նորաձեւության բիզնեսը դեռ այնքան էլ զարգացած չէ, բայց պոտենցյալ ունի:

«Կուզենայի, որ ամեն անգամ գալով՝ մեր փորձը բերենք, մեր զգացողությունը, մեր արվեստը եւ նորովի ներկայացնենք, փորձի փոխանակում անենք»,- ասացին նրանք:

Հիշեցնենք, որ այս ցուցադրությունը Թառլոյանների երկրորդ մեծ միջոցառումն է Երեւանում: Առաջինը կայացել է 2006-ին, կառավարության շենքում, ներկայացվել է երկու մասից բաղկացած «Ինկվիզիցիա» եւ «Փախուստ» խորագրերով հավաքածուները: 

Թառլոյան եղբայրների ցուցահանդեսը բաց կլինի մարտի 9-ից մինչեւ ապրիլի 7-ը, Ազգային պատկերասրահի ժամանակավոր ցուցադրությունների սրահում: Մուտքն ազատ է:

 Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
3352 դիտում

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար