Երևան
28 °C
Մարտի 8-ին գյումրեցի Հովհաննիսյանների տանը նոր լույս բացվեց: 52-ամյա Արտակի ու 42-ամյա Կարմենի երազանքն իրականացավ, ծնվեց նրանց առաջնեկը:
Երեխայի անունը Մարիամ են դնելու՝ ի պատիվ Աստվածամոր: Ամուսիններն ասում են, երեխան իրենց սերն ու ջերմությունն առավել է կրկնապատկել: Դստեր ծննդին շատ են սպասել, մինչ ծնվելը վստահ են եղել, որ երեխայի հետ կապված ամեն մանրուք անգիր գիտեն: Հիմա, երբ փոքրիկը լույս աշխարհ է եկել, ամեն ինչ իրար է խառնվել: Մարիամի լացից անփորձ ծնողները խառնվում, իրենց կորցնում են:
Կարմենը խոստովանում է. քանի դեռ Գյումրու ծննդատանն է, հանգիստ է, բայց թե տանն ինչ է անելու, չգիտի: Ամուսինը խոստանում է վայրկյան անգամ կնոջը մենակ չթողնել: Միասին են մեծացնելու սպասված զավակին: Մարիամից բացի, Գյումրու ծննդատանն այսօր եւս 5 երեխա լույս աշխարհ եկավ: Երեքն աղջիկ էին, երկուսը՝ տղա: Մարտի 8-ի լուսաբացը Գյումրիում տղայի ճիչով է բացվել: Գյումրեցի Խաչատրյանների ընտանիքի երրորդ տղան է ծնվել: Աղջիկ էին ուզում, բայց տղայի համար էլ են ուրախ, կարեւորը՝ երեխան առողջ եւ անփորձանք է ծնվել: Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի ծննդատանը 27-ամյա Արմինեն 4-րդ երեխային լույս աշխարհ բերեց:
Գյումրու երկու ծննդատներում մարտի 8-ին ընդհանուր հաշվով 8 երեխա է ծնվել: Եթե մի քանի տարի առաջ տղա ունենալու ձգտումը մեծ էր, ապա այժմ այլ միտում է նկատվում: Հավասարապես ուրախ են ե՛ւ աղջկա, ե՛ւ տղայի համար,- ասում են մանկաբարձներն ու ընդգծում, հիմա մեծ դժվարությամբ են երեխաներ ունենում, առողջական խնդիրներն այնքան շատ են, որ հետին պլան է մղվում երեխայի սեռը, կարեւորն առողջ բալիկ լույս աշխարհ բերելն է: Փետրվարին Շիրակի մարզում 184 երեխա է ծնվել: 101 տղա եւ 85 աղջիկ է լույս աշխարհ եկել: Միայն Գյումրիում ծնվել է 64 երեխա, 25 տղա եւ 39 աղջիկ:
Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի հետ քննարկել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրերի ընթացքը
Ընդմիշտ կհրաժարվենք «պոլիկլինիկա» նեգատիվ բառից․ առաջնային օղակում նոր բարեփոխումներ են սպասվում
Արտակ Ջումայանը հանդիպել է Վիենի քաղաքապետի հետ, եղել Լիոնի հիվանդանոցում
Վիեննայում կողմերը կրկին ընդգծել են պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Հունաստանի ՄԻՊ-ը անդրադարձել են Հունաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների իրավունքներին
ՄԱԿ-ում ՏԿԵ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի ճանապարհային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Տնտեսվարողներին տրամադրվող օժանդակության ժամկետը կերկարաձգվի
Վարչապետն ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարին
Շիրակի մարզում փրկարարները մարել են պատշգամբում բռնկված հրդեհը
Պետք է բոլորս Արթուր Վանեցյանից հետո հրաժարվեինք պատգամավորական մանդատից. Թագուհի Թովմասյանը պաշտոնից հրաժարական չի տա
Ազգային ժողովը պարզաբանել է, թե ինչու է հանվել ԱԺ շենքի ՀՀ պետական զինանշանը
Սյունիքում ազատել են ցանկապատի մեջ արգելափակված արջի քոթոթին
Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Ընտրել ենք ժողովրդավարության ուղեգիծը, ինչը բացառում է իրավական արկածախնդրությունը. Արթուր Դավթյան
Մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը
Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Իրազեկման այց զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում
Հայկ Մամիջանյանը, Թադևոս Ավետիսյանը և Արթուր Խաչատրյանը ԱԺ հանձնաժողովների փոխնախագահի պաշտոններից հրաժարվել են
ՇՄ նախարարը մասնակցել է «Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման» միջազգային համաժողովին
Անձը ոչ սթափ վիճակում կոտրել է ԵՊՀ ֆակուլտետներից մեկի մուտքի դռան և մոտակայքում տեղադրված սուրճի ապարատի ապակիները
Մեկնարկում է անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը
Կեսօրից հետո առանձին շրջաններում կդիտվի կարճատև անձրև. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում
Արցախում նշվում է Քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական տոնը (լուսանկարներ)
Կյանքիս ամենահուզիչ շնորհավորանքը․ Հարութ Փամբուկչյանը «Զինվորի տան» տղաների հետ փչում է ծննդյան մոմերը (տեսանյութ)
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը կիսաեզրափակչում է
Դատախազությունը վերջապես ունեցավ իր թանգարանը, շնորհավորում եմ պատմությունը կերտած աշխատակիցներին. Գոռ Աբրահամյան
Վահան Քերոբյանը ընդունել է «Մոսմետրոստրոյ» ընկերության գլխավոր տնօրենին
Մարդասիրական անխոնջ գործունեության համար Ակիրա Իշիյաման և Սալպի Ագարակյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով
Մարտուն Գրիգորյանը վերցնում է պատգամավորական մանդատը
Արմավիրում մեքենայով հետընթացի ժամանակ հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 4-ամյա աղջկան
Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել հանձնաժողովի նախագահի պաշտոնից
Պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման կարևոր գործոն է. վարչապետը շնորհավորել է դատախազության աշխատողներին
Սնկային թունավորում Վանաձորում. հիվանդանոց են տեղափոխվել մայր ու աղջիկ
Վիճաբանություն և դանակահարություն Գյումրիում. 49-ամյա տղամարդ է ձերբակալվել
Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս պաշտոններից. Իշխան Սաղաթելյան
Ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Հայաստանի երեք ներկայացուցիչ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում է
© 2022 Հայկական ժամանակ