Չճզմվել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արանքում

Լուսանկարը՝ ԱՄՆ Կոնգրեսի «Հայկական կոկուսի» եւ Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի եւ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի անդամները, Վաշինգտոն 07.03.18, լուսանկարը՝ ANCA-ի

Ս. թ. հունվարի 29-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին ներկայացրեց «Կրեմլի ցուցակը», որում ներկայացված են երկրորդական պատժամիջոցների թիրախում հայտնված անձինք: Դրանից հետո սկսեցին լուրեր տարածվել, որ Հայաստանը եւս, նույն CAATSA-ի շրջանակներում տեսականորեն կարող է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների թիրախում:

Այս տեսանկյունից առնվազն հետաքրքիր է դառնում օրենքի ստորագրումից հետո հայ-ամերիկյան հարաբերություններում նկատվող ակտիվության որոշակի աճը: Սեպտեմբերին Հայաստան ժամանեց ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցչական պատվիրակությունը: Այցը նախաձեռնել էր Կալիֆորնիան ներկայացնող ծագումով հայ կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանը, իսկ պատվիրակության կազմն առավել քան խոսուն էր. հայկական արմատներով կոնգրեսական Աննա Էշուն, 1988 թ.-ի երկրաշարժից հետո օգնություն բերած կոնգրեսական Ֆրանք Փալոնը, ԼՂ ականազերծման աշխատանքների համար հավելյալ գումար տրամադրելու ԱՄՆ Կոնգրեսի որոշումը նախաձեռնած կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն: Պատվիրակության կազմում էին նաեւ «չեզոք» կոնգրեսականներ Թուլսի Գաբարդը եւ Ջիմ Սենսենբրեները:

Այցի ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, տարբեր մակարդակներում: Մասնավորապես՝ հայազգի Աննա Էշուն Ազգային Ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարեց. «Մենք շարունակելու ենք մեր ջանքերը, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները միանա միջազգային հանրությունը ներկայացնող այն մեծաթիվ երկրներին, որոնք արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»: Նա նաեւ նշեց, որ իրենց այցն առնչվում է ապագային՝ հայ-ամերիկյան գործընկերությանը եւ տնտեսական կապերի ամրապնդմանը:

Այս այցը կարելի էր համարել բարեկամական ժեստ եւ քաղաքական աստառ չփնտրել, սակայն վերջին ամիսներին եւս որոշակի ակտիվություն է նկատվում հայ-ամերիկյան հարաբերություններում: Մասնավորապես՝ փետրվարի 9-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին, իսկ մարտի 5-ին հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական եւ բիզնեսի հարցերով փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան փոխգործակցության առավել խորացման ու զարգացման հեռանկարները, առեւտրատնտեսական կապերի առավել խթանումը: Քաղաքական եւ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ հարցեր չեն քննարկվել:

Մարտի 6-ին ԱՄՆ է մեկնել Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակությունը: Պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը 1in.am-ին տված հարցազրույցում ասաց, որ Միացյալ Նահանգներում իրենց այցը պատմական են համարում, քանի որ «վերջին 10-15 տարիների ընթացքում այսպիսի խորհրդարանական ներկայացուցչական, բազմակուսակցական պատվիրակություն չի եղել»:

Նրա խոսքով՝ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ներուժը, այդ թվում՝ սփյուռքի առումով, լիովին չի օգտագործվում: Նա նաեւ հիշեց, որ հասարակական սեկտորում աշխատելու ժամանակ քաղաքացիական հասարակության մակարդակում կար ակտիվ համագործակցություն, փոխայցելություններ, որոնք այսօր չեն նկատվում: Պատճառը, ըստ Մարուքյանի, ԱՄՆ-ի նոր ադմինիստրացիայի կողմից վարվող քաղաքականությունն է՝ հետաքրքրության անկում կա բոլոր երկրների հանդեպ:

Նա նաեւ խոսել է Կարնեգի հիմնադրամի փորձագետների հետ հանդիպման մասին, նշելով, որ դրա ընթացքում ներկայիս կառավարումն ԱՄՆ-ում բնութագրվել է որպես քաոտիկ, երբ որեւէ մեկը չի կարող կանխատեսել, թե Թրամփի հաջորդ քայլը որն է լինելու:

Այդուհանդերձ, ո՞րն է հայ-ամերիկյան հարաբերությունների նոր փուլի նպատակը: Այդ հարցի պատասխանը տրվել էր դեռեւս ԱՄՆ-Հայաստան բարեկամական խմբի սեպտեմբերյան այցից առաջ: Այցը նախաձեռնած կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում խոսեց այցի օրակարգի հիմնական կետերի մասին: Դրանք էին կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարության զարգացումը, համագործակցությունը տեխնոլոգիական եւ բիզնես ոլորտներում, Հայաստանի ինքնիշխանությունը եւ դրա երաշխիքները, Ռուսաստանից Հայաստանի էներգետիկ կախվածության վերացումը:

Նման միտվածությամբ էր սկսվում նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի հետ հարաբերությունների սերտացումը, որը երկու դեպքում էլ դրամատիկ ընթացք ու տխուր ավարտ ունեցավ: Այդ փորձը կարող է օգտակար լինել մեր համար: Հայաստանը, ելնելով մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից (Արցախի հարց, իշխանությունների ներքին լեգիտիմության խնդիր, սոցիալական անարդարություն եւ այլն) իրավունք չունի կտրուկ քայլեր կատարելու ո՛չ դեպի Արեւմուտք, ո՛չ դեպի «էլ ավելի» Ռուսաստան: «Ե՛ւ, ե՛ւ»-ի քաղաքականությունը մեծ մասամբ բխում է կտրուկ քայլեր կատարելու անթույլատրելիությունից:

Թյուր կարծիք թող չստեղծվի, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Ռուսաստանից Հայաստանի, օրինակ, էներգետիկ կախվածությունը վերացնել մեր շահերից ելնելով: Բնական է, որ այն ունի սեփական հետաքրքրությունները եւ ոչ միայն տարածաշրջանային աշխարհաքաղաքական խաղի համատեքստում, այլ նաեւ սեփական ազդեցությունը Հայաստանի վրա տարածելու համար, քանի որ մինչ օրս, Հայաստանը ներկայացել է որպես կիսաինքնուրույն երկիր, որի ղեկավարությունը կարող է մի գիշերում քաղաքական վեկտորը փոխել 180 աստիճանով, կամ ՄԱԿ-ի քվեարկությունների ժամանակ հետեւել կոնկրետ երկրի օրինակի:

Այդ պատճառով, որքան էլ զարմանալի թվա, հարկավոր է Միացյալ Նահանգների հետ իրենց իսկ նախաձեռնած երկխոսության ընթացքում հպարտ կեցվածք ընդունել եւ փորձել ճիշտ ներկայացնել իրավիճակը, որպեսզի ԱՄՆ-ում հստակ տարբերակեն Հայաստանի ղեկավարությունը եւ Հայաստանի հասարակությունը: Այլապես մենք կկրկնենք ոչ միայն Վրաստանի եւ Ուկրաինայի դառը փորձը, այլեւ մեր իսկ պատմության ընթացքում տեղի ունեցած դեպքերը, երբ ժամանակի գերտերությունների պայքարում հաղթող էին դուրս գալիս հակամարտող կողմերը, իսկ միակ պարտվածը՝ Հայաստանը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Տպել
10884 դիտում

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի