Ինչպես են տոնում մարտի 8-ը Նորքի Տուն-Ինտերնատում

Այսօր Նորքի տուն–ինտերնատում, ամեն կին յուրովի էր մարտի 8-ը նշում: Կանանցից ոմանք անգամ մի թեթև շպարվել էին եւ տոնական տրամադրություն ունեին: Փորձեցինք պարզել, թե ինչպես են պատրաստվում իրենց օրն անցկացնել տուն-ինտերնատում ապրող կանայք, ինչ նվերներ են ստացել այսօր եւ առհասարակ ինչ տրամադրություն ունեն, ինչպես են ապրում:

82-ամյա Մարուսյա Սարգսյանը 2006 թվականից է տուն-ինտերնատում ապրում: Երեխաներ չունի: Ասաց, որ այս տարի մարտիության նվերը դեռ չի ստացել, բայց սպասում է, որ կստանա: Եվ ցույց է տալիս անցած տարվա նվերները: Մարտի 8-ին կարևորություն չի տալիս, ասում է՝ էլ ջահել չէ, բայց երիտասարդության տարիներին էլ շատ է տանջվել, ամեն ինչ արել է, որ եղբայրներին պահի:

82-ամյա Մարուսյա տատին

Պատմում է, որ շատ դժվար կյանք է ունեցել, հայրը գնացել է բանակ ու չի վերադարձել, մայրն էլ է շուտ մահացել, երկու փոքրիկ եղբայրներին ինքն է պահել, մեծացրել: «Մեծ հասակում եմ ամուսնացել, 37 էի, երեխաներ չեմ ունեցել: Ամուսինս եթե լիներ, այստեղ ի՞նչ գործ ունեի»,- պատմում է տիկին Մարուսյան:

Գյումրիում են ապրել, ամուսնու մահից հետո տեղափոխվել է Երևան: Ասում է՝ հարազատներից շատերն այստեղ չեն, միայն եղբոր ընտանիքն է Երևանում, սակայն նրա կնոջ հետ ընդհարում է եղել, չեն շփվում: «Հիմա հարազատ չկա, անգամ մայրն է երեխուն ուրացել, էլ ի՞նչ հարազատի մասին է խոսքը»,-ասում է նա: «Շատ դժվար եմ հարմարվել, չէի ուզում մնալ, հետո համակերպվեցի, այլընտրանք չունեի»,-ասում է նա:

86-ամյա Ռոզա տատին տուն-ինտերնատում է 2000 թվականից, ասում է, որ 18 տարի է՝ միևնույն կնոջ հետ են ապրում, միևնույն սենյակում: «Այս տարի դեռ տնից դուրս չեմ եկել, նվեր էլ չեմ ստացել»,-ասում է նա, բայց ուրախությամբ փաստում, որ անգամ ծնունդներն են նշում ամեն տարի եւ շատ գոհ է:

86-ամյա Ռոզա տատին

Ռոզա տատին երեխաներ չունի, եղբոր երեխաներին է պահել, մեծացրել: Քսան տարի գորգ է գործել, ամբողջ կյանքում աշխատել, հետո էլ, երբ արդեն ուժերը չեն ներել աշխատելու համար, տեղափոխվել է Տուն Ինտերնատ: «Այստեղ է իմ տունն ու տեղը, ունեմ հարազատներ, որ գալիս, գնում են երբեմն: Վրաստանում էի ամուսնացել, հետո նորից եկել եմ Հայաստան»:

67-ամյա Վեռա Բելուխինան անգամ կոնյակ, միրգ եւ կոնֆետների տեսականի ուներ: Մեզ էլ առաջարկեց միանալ իրեն եւ տոնել: Նա արդեն հասցրել էր նվերներ ստանալ՝ կոսմետիկա, օծանելիք, կրեմներ: Ավտովթարի պատճառով կորցրել է ամուսնուն եւ երկու երեխաներին: 30 տարի տրոլեյբուսի վարորդ է աշխատել:

67-ամյա Վեռա Բելուխինան

Երեք տարի է՝ ապրում է տուն-ինտերնատում, ոչ մի հարազատ Հայաստանում չունի, դրա համար էլ եկել է այստեղ: Ասում է՝ ամուսնու հարազատների հետ չի շփվում, մահից հետո իր հետ չեն ուզում շփվել:

Խորեն պապին եւ Նանուլի տատին 48 տարվա  ամուսիններ են, երեխաներ չեն ունեցել, բայց չեն էլ բաժանվել, սիրով ապրում են միասին, Խորեն պապին ասաց, որ առավոտ շուտ, ժամը 9-ին վեր է կացել եւ կնոջ այտը համբուրել ու շնորհավորել: «Մի հատ եմ պաչել, մի հատը բոլ է, որ թուշիկները չմաշվի»,-կատակով ասաց Խորեն պապին: Ասում է՝ էլ երիտասարդ չեն, որ գնա մեծ-մեծ նվերներ անի, եւ նշում, որ ինքն արդեն նվեր է: Ամուսինները նախկինում իրենց տանն են ապրել, երկուսն էլ աշխատել, ոչնչի կարիք չեն ունեցել, այժմ տուն-ինտերնատում են: «Տուն ենք ունեցել, աշխատանք ենք ունեցել, նախանձելի կյանքով ենք ապրել»-պատմեց Նանուլի տատին:

 ամուսիններ՝ Խորենը եւ Նանուլին 

 Տեսանյութ՝

 

Աղունիկ Հովհաննիսյան

 

 

Տպել
2852 դիտում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային