Կինս ցանկանում էր 7 որդի ունենալ եւ 7 որդով սեղան նստել. ամուսինները պարգեւատրվել են

Մարտի 8-ի կապակցությամբ, Սերժ Սարգսյանը նախորդ օրը պարգեւատրել էր մի խումբ կանանց ու նաեւ բազմազավակ ծնողների: Վերջիններիս թվում էին Զարուհի Ներսիսյանը Հարութիկ Պողոսյանը: «Ընտանիքի կայացման ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, յոթ զավակ դաստիարակելու, նրանց ֆիզիկական, հոգեւոր, բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար» ամուսինները պարգեւատրվել են Ծնողական փառքի մեդալով:

Այս ընտանիքն ապրում է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում: Բոլոր յոթ երեխաները տղաներ են: Նրանց հայրը մեզ հետ զրույցում ասաց, որ կնոջ ցանկությունն է եղել՝ ունենալ յոթ որդի յոթ որդով սեղան նստել: Նկատեց, որ կնոջ մայրը նույնպես յոթ երեխա է ունեցել, բայց չորս տղա երեք աղջիկ:

Հարութիկ Պողոսյանը թվարկեց իր որդիների անուններն ու ծննդյան տարեթվերը: «Առաջինը Արմանն է, 1998 թվականի հունվարի 5-ին է ծնվել: Ծառայում է Արցախի զորամասերից մեկում, սահմանապահ է, ամռանը զորացրվելու է: Երկրորդը Արմենն է, ծնվել է 1999 թվականի մարտի 27-ին, ինքն էլ է ծառայում նույն զորամասում՝ եղբոր հետ: Նա էլ տանկի մեխանիկ-վարորդ է: Երրորդը Լենիկն է, ծնվել է 2001 թվականին՝ հունիսի 24-ին: Չորրորդը Արտակն է, ծնվել է 2002 թվականին՝ հոկտեմբերի 29-ին: Հինգերորդը Սարգիսն է, ծնվել է 2005 թվականի հոկտեմբերի 28-ին: Վեցերորդը Արսենն է, ծնվել է 2007 թվականի նոյեմբերի 2-ին: Յոթերորդն էլ մեր Աշոտ Երկաթն է (ծիծաղում է-խմբ.), ծնվել է 2009 թվականի փետրվարի 2-ին»:

Յոթ երեխաների հայրը նշեց, որ մշտական աշխատանք չունի, բեռնատար մեքենա է վարում: Զբաղվում են նաեւ հողագործությամբ ու անասնապահությամբ: «Աշխատանք չունենք, հող էլ չունենք: Կես հեկտար հող ունեմ, բայց մեր տան հարակից տնամերձ հողամասեր կան, իրենք այստեղ չեն, ռուսաստաններում են, մեկ հեկտար վարձակալել եմ, ցանում եմ, սարում խոտհարքներ ունեմ, խոտ եմ քաղում, վաճառում: Վարորդություն եմ անում (ես ինքս վարորդ եմ մասնագիտությամբ), գիշեր-ցերեկ, անքուն-անդադար աշխատում եմ, որ երեխաներիս կարողանամ պահել»,- ապրուստ վաստակելու միջոցների մասին խոսելով՝ ասաց բազմազավակ հայրը:

Երեխաներն, ըստ նրա, ընդունակ են ու լավ են սովորում: Մեկն ուզում է օդաչու դառնալ, մյուսը ռազմական գործ սովորել, երրորդը՝ դառնալ թռչող սարք ստեղծող ինժեներ: Հայրը, սակայն, ցավով խոստովանում է, որ հազիվ թե կարողանա երեխաներին օգնել՝ հասնելու իրենց նպատակին: «Հնարավորությունս չի հերիքի՝ քաղաքում պահել նրանց: Հիմա ախպերներին են սպասում, որ գան, իրենց թեւ ու թիկունք լինեն, երեխեքին տանք լրացուցիչ պարապմունքի»,- ասաց Հարութիկ Պողոսյանը: Որպես բազմազավակ ընտանիք՝ պետությունից արտոնություններ չեն ստանում. «Աստված ոչ անի, հիվանդության դեպքում, ասում են, կարող ենք անվճար բուժում ստանալ: Բայց փառք Աստծո, մենք առողջ ենք»: Ընտանիքը 55 900 դրամ ընտանեկան նպաստ է ստանում: Քանի դեռ երկու ավագ որդիները չափահաս չէին դարձել, այդ գումարը կազմել է 73 000:

Սերժ եւ  Ռիտա Սարգսյանները պարգեւատրվողներին հյուրընկալել էին նախագահական նստավայրում: Յոթ երեխաների հայրն ասաց, որ նրանց հետ որեւէ թեմայի շուրջ չեն խոսել: Պարգեւատրման արարողությանը հետեւած թեյի հյուրասիրությանը մասնակցել են միայն կանայք: Տղամարդիկ սպասել այդ ժամանակը զրուցելով կարճել են՝ մնալով պարգեւատրման նույն սենյակում:

«Հայ ազգը պիտի մի քիչ շատ լինի, ընտանիքները շատ երեխաներ ունենան, ոչ թե մեկ-երկու երեխայով սահմանափակվեն: Պիտի ազգը աճի, բարգավաճի, բայց նորմալ պահեն երեխաներին, նորմալ դաստիարակեն: Հարցը երեխաների քանակը չէ, հարցը որակն է: Ինչ-որ տեղ էլ քանակն է կարեւոր, բայց երեխան պետք է որակով լինի: Մարդիկ կան, ունենում են, թողնում են, մեկ էլ տեսնում ես՝ ընտանիքի հայրը էլ չկա, կորավ, ես շատ գիտեմ՝ ինչ եղավ: Նման բաներ մենք չենք հարգում, չենք սիրում: Մենք լիարժեք չենք կարողանում պահել մեր երեխաներին, բայց նորմալ ենք պահում, մակարդակ ենք պահում, դաստիարակությունը տեղն ենք պահում թե՛ դպրոցում, թե՛ միջավայրում: Թե՛ մեծին, թե՛ փոքրին հարգելու, մայրիկին օգնելու դաստիարակությունը նրանք ունեն»,- ասաց հայրը:

Ծնողական փառքի մեդալից բացի, նրանք դրամական պարգ են ստացել մեկ միլիոն: Հարութիկ Պողոսյանն ասաց, որ նորակառույց տուն ունեն, նաեւ կարողացել են ներքին հարդարման աշխատանքներ կատարել: Նվեր ստացած գումարը պատրաստվում են ծախսել կահույքի վրա, որպեսզի երեխաների համար հարմարավետություն ապահովեն:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 9-ի համարում:

Տպել
4908 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը