Արամ MP3-ը կնկարահանվի նոր ֆիլմում

Դերասան, երգիչ Արամ MP3-ը շուտով կնկարահանվի նոր ֆիլմում: Այս մասին նա ասաց armtimes.com-ի հետ զրույցում: Կատակերգություն է, ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է: Այլ մանրամասներ Արամը չի հայտնում, որովհետեւ չի համաձայնեցրել ստեղծագործական անձնակազմի հետ: Ներկայացնում է միայն աշխատանքների մոտավոր ժամկետները:

«Ֆիլմի առաջարկ կա ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի կողմից: Նկարահանվելու է հունիս ամսին: Պրեմիերան, երեւի թե, կլինի եկող տարի գարնանը: Տղաներն ԱՄՆ-ից գալու են ապրիլի կեսին, եւ սկսենք նախապատրաստական աշխատանքները» ,- ասաց նա:

Արամ MP3-ը պատրաստվում է նաեւ մայիսին Ռուսաստանում կայանալիք համերգային շրջագայություններին: Ընթացքի մեջ են նոր երգի աշխատանքները. երաժշտությունն արդեն կա: Այս շրջանում, սակայն, հիմնականում կենտրոնացած է Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» նախագծի վրա: Օրերս «Հայկյան 2017» մրցանակաբաշխության ժամանակ հաղորդումը պարգեւատրվել է հատուկ մրցանակով, ինչն անձնակազմին մղում է ավելի մեծ եռանդով կատարել գործը:

«Մրցանակը շատ պարտավորեցնող է եւ ոգեւորիչ բոլորիս համար: Շատ ուրախ ենք, հաճելի է, որ դիտում են: Նախագահն ինքն էլ ասաց, որ դիտում է: Բնականաբար դա պարտավորեցնող է: Հանգստանալու ժամանակ չունենք, պետք է առավելագույնն անենք, որ ամեն ինչ լավ լինի»,- ասաց նա:

Լինում են դեպքեր, երբ սիրված հայտնիները քննադատության են արժանանում հասարակության կողմից, երբ մրցանակ են ստանում Սերժ Սարգսյանից, սակայն Արամի ու «Լավ երեկոյի» անձնակազմի մյուս անդամները միայն շնորհավորանքներ են ստացել: Արամի խոսքով՝ մարդիկ նշել են, որ նախագիծն արժանի է մրցանակի: Ըստ նրա՝ «Լավ երեկոն» սիրված է, որովհետեւ իրենք կարողացել են միջազգային ձեւաչափը հարմարեցնել հայկական մտածելակերպին:

«Ինձ թվում է՝ մենք կարողացանք ադապտացնել հաղորդումը եւ դարձնել մեր հասարակությանը, մեր հանդիսատեսի համար ավելի հասկանալի եւ ավելի մոտ մեր մտածելակերպին: Նույնը արվել է նաեւ Ռուսաստանում, տարբեր այլ երկրներում: Կա որոշակի շաբլոն, որի վրա հիմնվելով ամեն երկրում ստեղծում են իրենց յուրօրինակը, որովհետեւ նույն ստանդարտով ուղղակի հետաքրքիր չէր լինի: Մենք ներկայացնում ենք հայկական կոլորիտով հումոր, չկա տարիքային ցենզ, ամեն շաբաթ եթեր է գնում, մենք էլ ձեռքներս պահում ենք զարկերակին, հետեւում ենք նորություններին, ու թեմաներն արդիական են»,- ասաց նա:

«Լավ երեկոն» ընդհանուր առմամբ հետաքրքրություն է վայելում հեռուստադիտողի շրջանում: Սակայն առաջին եթերաշրջանի թողարկումներից մի քանիսը հատկապես մեծ արձագանք են ստացել:

«Որպես հյուր ամենամեծ արձագանքը ստացածը բնականաբար գեներալ Սեյրան Սարոյանի հաղորդումն էր: Նաեւ Գարիկի հետ սկետչեր ունեինք, դրանք նույնպես շատ էին սիրվել»,- նշեց Արամը:

2-րդ եթերաշրջանի աշխատանքներն արդեն սկսվել են: Գարիկ Պապոյան, որը վերջերս վիրահատվել էր, մասնակցում է նկարահանումներին: Առաջին թողարկումը նկարահանվել է այս շաբաթ: Կներկայացվի այսօր՝ մարտի 9-ին: Տոնական թողարկում է լինելու՝ նվիրված մարտի 8-ին: Արամը նշում է, որ նոր եթերաշրջանում լինելու են նաեւ նոր խորագրեր: Դրանց մի մասը եթերում կլինի ամիսը 1-2 անգամ: Կշատացնեն, եթե լսարանը հավանի:

Տպել
2844 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)