Երևան
5 °C
Արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը ողջունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը/Արցախը ազգերի ընտանիքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին The National Interest ամսագրում հրապարակված հոդվածում գրել է Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը, ով անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի առաջիկա այցին ԱՄՆ:
«Այս շաբաթ Արցախի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Բակո Սահակյանը կայցելի Վաշինգտոն: Նա չի ընդունվի ԱՄՆ վարչակազմի կողմից մասամբ նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ն լուռ է մնում այն հարցի շուրջ, թե արդյոք Արցախը պետք է ի վերջո անկախ լինի Ադրբեջանից, որին կցվել էր 1921 թվականին Իոսիֆ Ստալինի կողմից»,- գրում է ԱՄՆ նախկին դեսպանը: Նա ընդգծում է, որ Վաշինգտոնը, ինչպես որևէ այլ երկիր, չի ճանաչում Արցախը, սակայն Բակո Սահակյանին նախորդած նախագահը (Արկադի Ղուկասյանը), ով 1999 և 2002 թվականներին այցելել էր ԱՄՆ, աշխատանքային մակարդակում հանդիպել էր պետդեպարտամենտի պաշտոնյաների:
Բացի այդ, Վաշինգտոնում կա Արցախի ոչ պաշտոնական ներկայացուցիչ: Էվանսը նշում է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ ավելի քան 20 տարի ԵԱՀԿ շրջանակում միջնորդական առաքելություն է իրականացնում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման: Նա ընդգծում է, որ թեպետ կարգավորման հասնել դեռևս չի հաջողվել, սակայն այս ընթացքում Արցախի ժողովուրդը կառուցել է բարգավաճող ժողովրդավարություն՝ հիմնված շուկայական տնտեսության սկզբունքների, ազատ և արդար ընտրությունների, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա:
Հիշեցնելով 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը՝ դիվանագետը նշում է՝ ադրբեջանական կողմը զանազան վայրագություններ էր իրականացրել, որոնք հիշեցնում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործելաոճը:
«2016 թվականի պատերազմին հաջորդած հուլիսին այցելելով Արցախ՝ սեփական աչքերով ականատես եղա նրան, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու դե ֆակտո իշխանությունները, չնայած աշխարհի կողմից «չճանաչված» լինելու փաստին, գործող ժողովրդավարություն են կառուցել: Նրանք ի ցույց են դրել պետությանը հատուկ բոլոր հատկանիշները, որոնք նշվում են Մոնտեվիդեոյի կոնվենցիայում՝ բացառությամբ վերջինի. այն է՝ այլ պետությունների հետ հարաբերություններ հաստատելու կարողությունը: Իրականում նրանք ունեն կարողությունը, սակայն այդ հնարավորությունը նրանց մերժվում է»,- գրում է ՀՀ նախկին դեսպանը: Նա հիշեցնում է, որ Ադրբեջանը պատժում է ցանկացածին, ով այցելում է Արցախ՝ ներառելով նրանց Բաքվի այսպես կոչված «սև ցուցակում»: Հեղինակն ընդգծում է, որ այդ շարքում են օպերային երգիչ Մոնսերատ Կաբալյեն, հայտնի խոհարար Էնթոնի Բըրդեյնը, Washinton Post-ի սյունակագիր Դևիդ Իգնատիուսը և շատ ուրիշներ, այդ թվում և հենց ինքը՝ Էվանսը:
Նա նշում է, որ համաձայն վերջերս Բրյուսելում հանդիպած միջազգային իրավունքի փորձագետների՝ ինքնորոշման իրավունքը գերազանցում է տարածքային ամբողջականության սկզբունքին, որը կարելի է օգտագործել միայն պետությանը արտաքին վտանգներից պաշտպանելու դեպքում՝ չխոչընդոտելով, սակայն փոքրամասնության իրավունքները:
«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ողջունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը/Արցախը ազգերի ընտանիքում: Արմինե Ալեքսանյանը՝ Արցախի փոխարտգործնախարարը, վերջերս Եվրախորհրդարանում ասաց. «Ղարաբաղը երկիր է, այլ ոչ թե հակամարտություն»: Արցախի ժողովուրդը պարզապես ցանկանում է ապրել իր կյանքը խաղաղության և ազատության մեջ: Թեպետ Արցախի Հանրապետության կարգավիճակը դեռևս վերջնականորեն որոշված չէ, սակայն Արցախի ժողովուրդն ունի և պետք է վայելի նույն իրավունքները, ինչ մենք բոլորս, և չպետք է մեկուսացման մեջ մնա մնացած մարդկության կողմից»,- եզրափակում է Ջոն Էվանսը:
Մինչեւ 2022 թվականի վերջը Երեւանում հիմնանորոգվելու է 15 մանկապարտեզ՝ 124 խմբասենյակներով. ցանկ
Գորգապատ հարթակով հանդիստեսն ուղեկցվեց դեպի բեմ. շուտով նրանց միացան երաժիշտները
Քուվեյթում նոր կառավարություն է ձևավորվել
Ամերիկյան արբանյակը լուսանկարել է միջուկային զենքի նոր ենթադրյալ թաքստոց ԿԺԴՀ-ում. CNN
Անթալիայում Թուրքիայի պետական դրոշը նետել են աղբամանը
Ինդոնեզիայում արթնացել է Սինաբունգ հրաբուխը
«Գինեգործություն» մասնագիտության շրջանակում ուսանողներն արտադրամաս-լսարաններում գինի են պատրաստում
ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին ոստիկանության պարզաբանումը
Քննարկվել է սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման կարգը
Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին
Նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են պարապմունքներ
ՀՀ ԱԳ նախարարը Ժոզեպ Բորելի հետ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր է քննարկել
Կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նորից շատանում են. պատճառը վերսկսված ուսումնական պրոցեսն է ու կանոնների անտեսումը
Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Գորիս քաղաքներում ձյուն է տեղում
Որևէ մեկին չի հուզում, որ հանրահավաքի ժամանակ մահապատիժ է բեմադրվում, բացահայտ բռնություն է քարոզվում. Արփինե Դավոյան
Տիկին Զոհրաբյանն այնպես է խոսում, կարծես, Հայաստանի Մարգարեթ Թետչերն ա, Մելքումյանն է՝ համարյա Չերչիլը. Կոնջորյան
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնեց Վրաստան
Նախատեսվում է 90 և ավելի տարեկան թոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել․ չափը կսահմանվի Կառավարության կողմից
Էրդողանն ու Մակրոնը թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց կհանդիպեն առաջին անգամ
ԶՈւ և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով
Հայացք ներսից․ հարցազրույց Անկարայի համալսարանի հայաստանցի դասախոսի հետ
Ինչ ունեցվածք ունեն ԲԴԽ նորընտիր անդամներ Դավիթ Խաչատուրյանն ու Գագիկ Ջհանգիրյանը
Վրաստանի ընդդիմություն-իշխանություն ձևաչափով հաջորդ հանդիպումը կլինի Բրյուսելում
Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաեւ ձեզնից սպասումները. վարչապետն ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ
Նոր շինարարություն սկսողներին Երևանի քաղաքապետարանը շինհրապարակի ժամանակավոր ցանկապատի նոր ձևավորում է առաջարկում
33 քաղաքացիական անձ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից սպանվել է իր բնակության վայրում. հարուցվել է քրեական գործ. Արցախի ՄԻՊ
Ազգային շարժման առաջնորդ Նիկա Մելիային կարող են ազատել գրավի դիմաց
Մարտունու քաղաքապետն ազատվել է սեփական դիմումի համաձայն. նա այժմ այլ պաշտոն է զբաղեցնում
Ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին. Արարատ Միրզոյանը հանդիպել է Լին Թրեյսիի հետ
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ
ԱՄՆ-ն ստիպված է աշխատել Ռուսաստանի հետ, չնայած հակասություններին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
Բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը նախապես մտածված էր և դիտավորյալ է արվում. Անդրանիկ Քոչարյան
Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք
Կայացել է Երևանի ապագա պարեկների երդման հանդիսավոր արարողությունը (տեսանյութ)
Առանց այդ գեներալների էլ բանակը կա և կլինի․ Արմեն Խաչատրյան
Սամվել Բալասանյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին
Փոխվարչապետն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության համար առկա նախադրյալները
Քսանինը տարի առաջ՝ այս օրը, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծածանվեց Հայաստանի անկախ Հանրապետության եռագույնը. Արա Այվազյան
Հայաստան կվերադառնամ կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալուն պես․ Օրբելյան
Վարույթ է ընդունվել դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը
© 2021 Հայկական ժամանակ