Ոստիկանն իր կոչման բարձրացման համար 2.500 դոլար կաշառք է տվել․ ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա: Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից։ 

Այսպես, նյութերի համաձայն` փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանն իրեն ավագ լեյտենանտի սպայական կոչում շնորհելու համար իր ընկերոջ` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազորի բարեկամի միջնորդությամբ վերջինիս տվել է 2.500 ԱՄՆ դոլար: Սակայն ՊՊԾ գնդի հիշյալ ոստիկանը մինչ օրս կոչում չի ստացել, իսկ գումարը չի վերադարձվել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառք ստանալու եւ կաշառքի միջնորդություն կատարելու առերեւույթ հանցագործությունների հատկանիշներ, ուստի Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 313-րդ հոդվածի 1-ին  մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
3241 դիտում

Գիշերը հրետակոծվել են Մարտունին, Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը. ներկայում տեղային մարտեր են. ՊԲ

Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Չպետք է թույլ տանք, որ արյան գնով ազատագրված ու պաշտպանված Արցախը բանակցության սեղանին զոհ դառնա․ Արամ Ա

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱԱԾ-ն ոչ թե Վ. Մանուկյանով, այլ պարտության քարոզ տանող ամբողջ ցանցով պետք է զբաղվի. սա հեղաշրջման կոչ է. Տեր-Աբրահամյան

Էրդողանը զանգահարել է Պուտինին. քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Ղարաբաղում կռվող վարձկանները հիմնականում ռազմական էլիտար ստորաբաժանումների նախկին անդամներ են

Պատերազմի բնույթը փոխվել է, մեր զինված ուժերը վարում են բարդ մարտեր լեռներում, անտառներում, կիրճերում. ՊՆ ներկայացուցիչ

Բաքվի «Նիզամի» կինոկենտրոնը հրաժարվել է ցուցադրել Մել Գիբսոնի ֆիլմերը հայերին աջակցություն հայտնելու պատճառով

Միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի. ԱԳՆ հայտարարությունը

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների գլխավորած պատվիրակությանը

ԱԺ-ն վավերացրեց «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան

Դու հաղթող ես, հայ ժողովուրդ: Գնա եւ վերցրու քո հաղթանակը, կանգնիր եւ կերտիր քո հաղթանակը. վարչապետի ուղերձը ժողովրդին

Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով ընդհանուր սպանվել է 39 խաղաղ բնակիչ՝ 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 31 տղամարդ. ԱՀ ՄԻՊ

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները սկսում են ամենամսյա աջակցության ծրագիր

Ռազմական դրության ընթացքում որոշակի արարքներ կատարելու համար կսահմանվեն ավելի խիստ պատժաչափեր․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ովքեր պատրաստ են հենց վաղը միանալ մեզ, խնդրում եմ զանգահարել. Աննա Հակոբյանը՝ իրենց ջոկատին միանալ ցանկացողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 21:00-ին ուղերձով դիմելու է ժողովրդին

Հայբիզնեսբանկի #հաղթելու_ենք նախաձեռնության առաջին ցուցանիշները՝ աջակցության եվ բարձր վստահության մասին