Գյումրիում հեղափոխությունը Ֆանտաններից կսկսվի՝ 14 տարեկան պատանիներից

13/03/2018 schedule13:28

Գյումրիում հեղափոխություն կլինի հունիսին, կսկսվի տնակային ավաններից: 14 տարեկան երկու պատանի՝ Հոբն ու Մկրտիչն են հայտնվել աշխարհի ուշադրության կենտրոնում:  Երկուսն էլ ծնվել, մեծացել են տնակներում, տարբեր թաղամասերում են ապրում, նույն խնդիրներով եւ հոգսերով: Երկու տղաներն այլ հարթությունում էլ ընդհանրություններ ունեն. տաղանդավոր նկարիչներ են եւ հավակնում են դառնալ հայտնի:

«Անունս պապաս է որոշել, Հոբ է դրել, Աստվածաշնչի մեջից է դրել, որովհետեւ Հոբը հարուստ մարդ է եղել, շատ անասուններ ու փող է ունեցել: Պապաս էլ անունս ըդպես է դրել, որ ես էլ իրա նման եղնիմ»,- զրույցը սկսում է Հոբն ու հիշում, թե  ինչպես առաջին անգամ թուղթ ու մատիտը վերցրեց, սկսեց նկարել:

Լուսանկարում գյումրեցի Հոբ Ղազարյանն է

«Պապաս ընկերների հետ շինարարություն կեներ, մեր դոմիկի կռիշը կսարքեր, ես էլ նայեցի-նայեցի ու իրանց սկսեցի նկարել: Շատ սիրուն էր եղել: Պապաս հետո տեսավ, շատ դուրն եկավ ու որոշեց, որ ես պիտի սորվիմ, որ նկարիչ դառնամ»: Հոբն այսպես հայտնվել է գյումրեցի գեղանկարիչ Սամվել Գալստյանի տնակ-արվեստանոցում: Գեղանկարիչն ապրում է ցեխերի մեջ կորած, աշխարհից կտրված, Գյումրիի հայտնի Ֆանտաններում: Այստեղ արվեստագետը ե՛ւ ապրում, ե՛ւ ստեղծագործում: Հոբին հայտնություն է համարում: Երբեք նկարչական դպրոց չգնացած տղան նկարում է հստակ, այնպես, ինչպես հատուկ կրթություն ստացած մեկը: Հոբը սիրում է մեքենաներ նկարել եւ դրանք ներկայացնել դիզայներական ձեւավորումներով, նաեւ ճարտարապետական տարրեր է ներմուծում աշխատանքի մեջ:

Երազում է ընդունվել Գյումրիի գեղարվեստի ակադեմիան, բայց թե որ բաժինն է հատկապես նախընտրում, չգիտի, ծանոթ չէ այդ մանրունքներին դեռ: Ջրաներկ է շատ սիրում եւ դրանով նկարում այնքան անթերի ու սահուն, որ երբեմն Հոբի ձեռքի աշխատանքը լուսանկարից տարբերելն անհնար է դառնում:

Իմպրեսիոնիստական ոճով է առաջնորդվում Հոբիի տարեկից ընկերը՝ Մկրտիչը: Նկարել 7-8 տարեկանում է սկսել: Սեւ մատիտով, ամեն պատահած, թղթի վրա նկարում էի, պատերին էլ եմ շատ նկարել, մինչեւ որ գնացի նկարչական դպրոց, հետո էլ եկա այստեղ:Լուսանկարում գյումրեցի Մկրտիչ Պետրոսյանն է

Երեխաներին տնակներում հայտնաբերել է «Շիրակ» կենտրոն հկ նախագահ Վահան Թումասյանն իր այցերից մեկի ժամանակ: «Վառելափայտ էի տարել, դատարկեցինք, մտանք ներս, մեկ էլ պատահական, աչքս ընկավ սեղանին դրած նկարներին: Նայեցի, շատ  լավն էր, ու ինձ թվաց, թե հայտնի նկարչի աշխատանքներ են: Հարցրեցի, ո՞վ է նկարել, Մկրտիչի հայրիկն էր, ասեց՝ տղաս: Սկզբում շատ զարմացա, հետո մյուս աշխատանքներն էլ բերեցին, հսկայական հավաքածու էր»,- պատմում է Վահան Թումասյանը: Այնուհետ զրույցի ժամանակ Մկրտիչն ասում է, որ մի ընկեր ունի Հոբ անունով, նա էլ է լավ նկարում, երկուսով որոշել են նկարիչ դառնալ:

Հոբն ու Մկրտիչը Սամվել Գալստյանի տնակ-արվեստանոցում են

Հենց հաջորդ կանգառը եղավ Հոբի բնակարանը: Առաջին ձգող գործոնը տղայի հազվադեպ հանդիպող անունն էր, բայց աշխատանքները տեսնելուց հետո անորոշության մեջ հայտնված Վահան Թումասյանը որոշեց գյումրեցի երեխաներին ներկայանալի դառնալու հնարավորություն ստեղծել: Մեկ-երկու նկար համացանցում տեղադրելուց հետո հայ եւ արտասահմանցի շատ արվեստագետներ եւ բարերարներ հետաքրքրվեցին գումերցի տղաներով: Սկզբի համար ներկեր, թուղթ ու վրձիններ են ուղարկել եւ ցուցահանդես-վաճառք պահանջել: Նրանց թիվը գնալով աճում է, ասում է Վահան Թումասյանն ու ուրախությամբ նշում, որ այս անգամ Գյումրին ու տնակային ավանն աշխարհին կներկայանան ոչ թե թշվառության, այլ՝ արվեստի լույսով:

«Ցուցահանդեսը կլինի հունիսին, եւ այդ օրը տուրիստական բում է լինելու, էնքան մարդ է արդեն գրել ու զանգել, որ մեր Շալե սրահում հազիվ են տեղավորվելու: Բոլորն ուզում են ե՛ւ երեխաներին տեսնել, ե՛ւ նկարներից գնել: Մկրտիչն արդեն Հերման Հինթիրյանին նկարել է, ես ուզում էի դա կախել մեր կենտրոնի այն սենյակում, որը հենց Հինթիրյանի անունով է, էն էլ Հերմանը գրել էր, թե էդ նկարին ձեռք չտաք, դա իմն է, ես գնելու եմ անպայման: Ես էլ ստիպված Մկրտչին խնդրել եմ, որ մի հատ էլ նկարի»,- ասում է Վահան Թումասյանը:

Ցուցահանդեսին ներկայացնելու շատ աշխատանքներ ունեն երեխաները: Ասում են հաճույքով կներկայացնեն դրանք, բայց չեն վաճառի:«Նկարներ կան, որ հարազատ են շատ, ես չեմ կրնանա հաստատ ուրիշին տամ, ինչքան էլ փող տան: Նկար կա, որ ատ դժվարությամբ եմ նկարել ու հեչ չի եղել, որ նկարեմ փողի մասին մտածելով: Ըմպես որ չիդեմ հլը, նկար կվաճառեմ, թե՝ չէ»,- անկեղծանում  է Հոբը:Նույնն է նաեւ Մկրտիչի վերաբերմունքը: Ասում է մեկ-մեկ եղել է, որ նկար նվիրի, բայց վաճառել՝ երբեք: «Իմ  կյանքն եմ նկարել, իմ փողոցը, թեկուզ ցեխոտ ու քանդված, իմ ընկերներն են, հոլ ենք խաղացել, սահնակ քշել, ո՞նց վաճառեմ»,- ասում է նա:

Բայց մինչեւ հունիս գյումրեցի պատանիները պետք է համակերպվեն մի քանի աշխատանքից հրաժարվելու մտքի հետ: Նրանց աշխատանքները գնելու ցանկություն ունեցողների թիվն օր օրի ավելանում է: Ցուցահանդես-վաճառքի ամբողջ գումարը երեխաներին է տրվելու: «Հրաշքները դոմիկներում» նախագիծը «Շիրակ» կենտրոնի համար բիզնես ծրագիր չի լինի:

Տպել
5141 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն