Արսենն ու Կարապետը լավ ընկերներ են. Լեւոն Ջուլֆալակյանը՝ 2 ըմբիշների մրցակցության մասին

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Արսեն Ջուլֆալակյանն ու Կարապետ Չալյանը մտերիմ ընկերներ են: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, որը նաեւ Արսենի հայրն է: Մի կողմից այս 2 մարզիկների միջեւ մրցակցություն կա 77 կգ քաշային կարգում: Մյուս կողմից հայկական ըմբշամարտում Արսենի նկատմամբ որոշակի բացասական տրամադրվածություն է նկատվում, ինչը զգացվեց նաեւ ՀՀ 2018 թ. առաջնության ժամանակ, երբ հանդիսատեսի մեծամասնությունը ողջ ընթացքում երկրպագում էր նրա դեմ: Այս ըմբիշների շուրջ խոսակցություններ են սկսվել, եւ ենթատեքստն այն է, թե Լեւոն Ջուլֆալակյանը փորձում է առաջ տանել իր տղային: Մարզիչն ընդգծում է, որ, անկախ նրանից՝ ինչ տպավորություն կարող է ստեղծվել կողքից, Արսենի ու Կարապետի հարաբերությունների վրա չի ազդում, նրանց միջեւ մրցակցությունն առողջ է:

«Նրանք շատ մոտ ընկերներ են: Մեր թիմում բոլորն իրար շատ սիրում, հարգում են, շատ լավ ընկերներ են: Երեւի... նման այլ թիմ չեմ ճանաչում: Ըմբիշները գորգի վրա պետք է պայքարեն, գորգից դուրս լինեն ընկերներ՝ անկախ ազգությունից»,- ասաց նա:

Հունահռոմեականները հավաք են անցկացնում «Օլիմպավանում»: Կադրում մարզվում են Կարապետ Չալյանն ու Կարեն Ասլանյանը:

Այս խոսակցություններն ի հայտ եկան Եվրոպայի 2018 թ. առաջնության նախաշեմին, երբ գլխավոր մարզիչը պետք է ընտրություն կատարեր՝ ով է այնտեղ ներկայացնելու Հայաստանը: Մասնագետը նշել էր, որ վերջնական որոշում լինելու է փետրվարի վերջին Կիեւում կայացած միջազգային մրցաշարից հետո: Այնտեղ 1/4 եզրափակչում Չալյանը հաղթեց Արսենին: Մրցումից հետո անակնկալներ չեղան: Ջուլֆալակյանը հայտարարեց, որ հենց նա է գնալու Եվրոպայի առաջնություն: Մարզիչն ընդգծում է, որ իր համար ամեն ինչ հստակ է եղել: Ճնշում չի զգացել, չի մտածել, որ, եթե հանկարծ Արսենի օգտին ընտրություն կատարի, իրեն կքննադատեն:

«Ընդհանրապես ճնշում չեմ համարում: Բնականաբար կարող է՝ չար մարդիկ այլ ձեւով մտածեն: Ինձ միայն պետք է, որ որոշումը ճիշտ լինի: Անկախ ամեն ինչից՝ երկուսն էլ լավ ըմբիշներ են: Այնպես որ, ժամանակը ցույց կտա. մի տեղ մեկը կմասնակցի, մյուս մրցումներին՝ մյուսը: Անհամեմատ լավ է, երբ մեծ ընտրություն ունես: Երբ ընտրությունը սահմանափակ է, աշխատանքը բարդանում է: Ուրախ եմ, որ մրցակցություն կա: Իսկ մնացածն արդեն ինձ բացարձակ չի հետաքրքրում»,- ասաց նա:

Ջուլֆալակյանը խոսեց նաեւ հունվարին ՀՀ առաջնության ընթացքում տեղի ունեցածի մասին: Մրցաշարի ողջ ընթացքում Արսենի վրա դահլիճից մեծ ճնշում կար: Հանդիսատեսը (հիմնականում նախկին ու ներկա ըմբիշներ) փորձում էր ազդել նրա վրա: Անկախ նրանից՝ ով էր մրցակիցը, մարզասերները երկրպագում էին Արսենի դեմ: Ըստ Լեւոն Ջուլֆալակյանի՝ դա պարզապես մարդկային չարություն էր:

«Միշտ էլ կարող են լինել թափթփուկներ: Եթե ամեն թափթփուկի ուշադրություն դարձնենք, մեր գործը կարող է տանուլ տալ: Ցանկացած տեղ կարող են լինել այդպիսի սադրիչներ: Պետք է քեզ բարձր պահես, ճիշտ մոտենաս ցանկացած հարցին: Մի 2 թափթփուկ կային այնտեղ: Ես նրանց մարդ չեմ կարող համարել, թափթփուկ եմ ասում: Թափթփուկներ կան բոլոր տեղերում, ցավոք, դա իրականությունն է: Ուղղակի Արսենը պետք է տեղի չտար, արհամարհեր: Մարդկանց մեջ կա նախանձի զգացում, երբ տեսնում են՝ դիմացինն անհամեմատ հաջողակ է, խելացի է, գրագետ է, ամեն ինչ մոտն ստացվում է, նախանձում են»,- ասաց նա:

Արսեն Ջուլֆալակյանը նույնպես մասնակցում է հավաքին

Արսենը շարունակում է մարզվել: Նրա գլխավոր նպատակը Տոկիո 2020-ն է: Ինչպես նշում է Լեւոն Ջուլֆալակյանը, պատանիների ու երիտասարդների բոլոր մեդալներն ունի, ունի նաեւ մեծահասակների բոլոր մեդալները՝ բացի օլիմպիական ոսկուց, որին էլ ձգտում է: Ջուլֆալակյանն ընդգծում է, որ Արսենը շարունակում է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել. ճիշտ մարզվել, հանգստանալ, սնվել: Բայց մի բանի վրա պետք է հատկապես աշխատի. կարողանա զսպել նյարդերը: ՀՀ առաջնության ժամանակ՝ Չալյանի դեմ եզրափակչում, հենց դա նրան խանգարեց: Ներկաները նրան ի վերջո հունից հանեցին, եւ նա, տարված լինելով, թե ինչ է կատարվում դահլիճում, չէր նկատել, որ հաղթում է, հնարք բաց թողեց ու պարտվեց:

«Տա Աստված՝ նրա առողջությունը, նյարդերը, ամեն ինչը բավականացնի, որ հասնի իր նպատակին: Իսկ նա շատ նպատակասլաց անձնավորություն է, ջանք ու եռանդ չի խնայում: Մնում է՝ կարողանա օլիմպիական խաղերին մոտենալ ճիշտ կերպով, եւ բավականացնեն այն կարեւոր պահերը, որոնց մասին նշեցի՝ նյարդային համակարգը, ձգտումը, ցանկությունը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Արսենի հետ խոսել է նրա տաքարյունության մասին:

Այս շրջանում հունահռոմեական ըմբիշներն ուսումնամարզական հավաք են անցկացնում «Օլիմպավանում»: Այնտեղ մարզվելու են մինչեւ մարտի 15-ը: Այնուհետեւ մեկնելու են Բելառուս՝ Ստայկիի օլիմպիական մարզաբազայում մի քանի հավաքականների հետ ուսումնամարզական հավաք անցկացնելու: Հետո եւս մեկ հավաք են ունենալու «Օլիմպավանում» եւ մեկնեն Ռուսաստան՝ Եվրոպայի 2018 թ. առաջնության:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
2441 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին