ՏԻՄ ընտրություններ. մասնակցության ռեկորդային անկումներ. որն է պատճառը

Մարտի 11-ին Հայաստանի 20 համայնքում անցկացվեցին համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: 4 համայնքում ընթացան միայն համայնքի ղեկավարի, 6-ում` միայն ավագանու անդամի, իսկ 10-ում՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

Բացառությամբ մի քանի համայնքների, որտեղ ընտրություններին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցողների կեսից ավելին, ընտրությունները, ընդհանուր առմամբ անցել են պասիվ մթնոլորտում: Մասնակցության միջին ցուցանիշը, ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների, կազմել է 44.91 տոկոս:

Ցայտուն տարբերություն կար միայն ավագանի եւ միայն համայնքի ղեկավար ընտրած համայնքների մասնակցության ցուցանիշների միջեւ: Համայնքի ղեկավար, այսինքն՝ մեկ անձ ընտրած համայնքներում մասնակցությունն ավելի բարձր էր, քան միայն ավագանի ընտրած համայնքներում: Արմավիրի Ծաղկալանջ եւ Դաշտ համայնքներում ավագանու ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 28 տոկոսը: Դրանք ամենացածր ցուցանիշներն են:

Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Լոռու մարզի Դեբետ եւ Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի ընտրություններում՝ 74 եւ 61 տոկոս համապատասխանաբար: Հատկանշական է, որ հենց այս համայնքներում ընտրվեցին նոր ղեկավարներ. գործող համայնքապետերը չէին առաջադրվել: Ընտրությունների հանդեպ հետաքրքրությունը կարելի է բացատրել նաեւ նրանով, որ միայն այս համայնքներում էր առկա մրցակցություն:

Դեբետի համայնքապետի պաշտոնի համար էին պայքարում անկուսակցական Աշոտ Ղազարյանը, ԲՀԿ անդամ Յուրիկ Նազլուխանյանը, ՀՅԴ անդամ Արայիկ Սարգսյանը եւ ՀՀԿ անդամ Կամո Պետրոսյանը: Համայնքի ղեկավար ընտրվեց Աշոտ Ղազարյանը ստանալով ձայների 31 տոկոսը: Այդուհանդերձ, համեմատելով Դեբետի համայնքապետի նախորդ ընտրությունների հետ, նկատելի է, որ ընտրողների ակտիվությունն աստիճանաբար նվազել է 2010 թ. 82%-ից մինչեւ այսօրվա 74-ը:

Նորամարգ համայնքում առաջադրվել էին անկուսակցական Արսեն Ղահրամանյանը եւ երկու ՀՀԿ-ականներ՝ Արմեն Գեւորգյանը եւ Արման Թադեւոսյանը: Այստեղ թեժ պայքար ընթացավ ՀՀԿ անդամների միջեւ, որում 9 քվեի առավելությամբ հաղթեց Արման Թադեւոսյանը: Հարկ է նշել, որ Նորամարգում բարձր է եղել նաեւ նախորդ՝ 2014 թ. ընտրություններին մասնակցության ցուցանիշը՝ 51%, անգամ հաշվի առնելով, որ թեկնածուն միակն էր:

Մյուս համայնքներում վերընտրվեցին գործող համայնքապետերը, մեծապես այն պատճառով, որ այլընտրանք ուղղակի չկար՝ իրենց համայնքներում նրանք միակ թեկնածուներն էին:

Ընդհանուր առմամբ՝ գրեթե բոլոր համայնքներում, նախորդ ընտրությունների համեմատ նկատվել է ընտրողների ակտիվության նվազում: Կոտայքի մարզի Հացավան համայնքի ղեկավար ԲՀԿ ներկայացուցիչ Շավարշ Սարգսյանը 2006 թ. ընտրություններում քվեների 43%-ով ընտրվեց համայնքապետ: Դրան հաջորդող ընտրություններում նա միակ թեկնածուն էր եւ, գուցե հենց այդ պատճառով, ընտրողների մասնակցությունը 2006 թ. 80%-ից նվազեց մինչեւ 38%՝ 2018 թ.-ին: Համանման պատկեր է նաեւ Լեռնավան (2010 թ.՝ 77%, 2018 թ. 41%), Սիս (2010 թ.՝ 64%, 2018 թ. 41%), Սայաթ-Նովա (2010 թ.՝ 68%, 2018 թ. 44%), Հայանիստ (2010 թ.՝ 68%, 2018 թ. 33%) եւ այլ համայնքներում:

Մասնակցության այս ցածր տոկոսը պայմանավորված է նաեւ արտագաղթով եւ արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների մեծ քանակությամբ: Ինչ վերաբերվում է Հայաստանում մնացածներին, ապա թերեւս, մեր հասարակությունում իրոք առկա է որոշակի անփութություն ցանկացած մակարդակի ընտրական գործընթացի հանդեպ:

Հասարակության անտարբերությունը, կոնկրետ դեպքում, դժվար թե պայմանավորված լինի նրանով, որ ընդդիմադիր ուժերը լայնորեն չեն ներկայացված: Ոչ իշխանական թեւից, չհաշված անկուսակցականներին, մասնակցել են միայն 3 ԲՀԿ-ականներ: Ինչեւէ, համայնքների մակարդակի ընտրություններում ընտրողի համար կուսակցություններն ու քաղաքական կուրսը մղվում են երկրորդ պլան, առաջնայինը անձնական օգուտն է՝ ինչքանով բարեխիղճ, կամ ընդհակառակը՝ իր օգտին կողմնակալ կաշխատի նոր ղեկավարը: 

ՏԻՄ ընտրությունների նկատմամբ անտարբերությունը երեւաց 2017 թ. մայիսին, երբ երեւանցիները մայրաքաղաքի ավագանի էին ընտրում: Նախորդ ընտրություններում գրանցվում էր առնվազն 50%-ի մասնակցությունը, իսկ անցյալ ընտրություններին մասնակցեց մոտ 41%-ը, եւ դա ուռճացված՝ 842 հազար ընտրողների պարագայում:

Ակներեւ է, որ ՏԻՄ մակարդակի ընտրություններն արդեն վաղուց ցանկալի հետաքրքրությունը չեն առաջացնում մեր հասարակությունում, մինչդեռ տարբեր «զարգացած արեւմտյան երկրներում», որոնց օրենսդրության, կամ կառավարական ու հասարակական մոդելների վրա պարբերաբար հղում են կատարում իշխող կուսակցության գործիչները, հասարակությունը ՏԻՄ ընտրություններում բավական ակտիվ մասնակցություն է ունենում: Իտալիայում, օրինակ, վերջին երկու տեղական վարչական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 60%-ից ավելին: Ֆրանսիայի 2014 թ. մունիցիպալ ընտրություններում գրանցվեց ռեկորդային ցածր ցուցանիշ՝ 65%: Անգամ Էստոնիային 2017 թ. ինչ-որ կերպ հաջողվեց ապահովել 53 տոկոս մասնակցություն: Իսկ մեր մասնակցության տոկոսներն առայժմ նվազում են, բարձրացնելով սեփական կամքի արտահայտման այլընտրանքային ճանապարհներ գտնելու հավանականությունը:

Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 13-ի համարում: 

Տպել
2627 դիտում

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան