Սոցապի աշխատակիցը նպաստը ձեւակերպելու համար բոլորից 1 ամսվա գումարն է պահանջել. քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության փոխանցմամբ, Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են սոցիալական աջակցություն տրամադրելու ընթացքում կաշառքի դրսեւորման մի շարք դեպքեր:

2018թ. փետրվարի 16-ին մի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2013 թվականից հանդիսանալով սոցիալական օգնություն ստացող անձ՝ յուրաքանչյուր  տարի հունվար, փետրվար, մարտ ամիսներին ստացել է նպաստ՝ ամսական 18.000 ՀՀ դրամ։ Ըստ քաղաքացու՝ յուրաքանչյուր տարի մեկ ամսվա գումարը համապատասխան պաշտոնատար անձի պահանջով տվել  է նրան՝ սոցիալական օգնության ծրագրում մնալու համար։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով եւ 312-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:

Ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողութունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ նույն անձի կողմից կատարված այլ հանցավոր դրսեւորումների վերաբերյալ:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հանդիսանալով ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի Աբովյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակից, 2009-2018 թվականների ընթացքում մի շարք բնակիչների՝  նպաստառուների ցուցակում ընդգրկելու, նպաստ տրամադրելու, հրատապ օգնություն տրամադրելու համար վերջիններիցս տարբեր ժամանակահատվածներում եւ դեպքերում պահանջել եւ ստացել է հասանելիք նպաստի մեկ ամսվա գումարը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի Աբովյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակցուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ), եւս 5 հոգու՝ կաշառք տալու փորձի համար։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ կաշառքի դրսեւորման հնարավոր այլ դրվագներ բացահայտելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել է մասնագիտական ստուգում՝ պարզելու՝ արդյոք այդ քաղաքացիներին, օրենքով սահմանվածով կարգով, նախատեսվում էր ստանալ սոցիալական օգնություն։

Տպել
1838 դիտում

Մյուլլերի զեկույցի «էխոն»․ Թրամփն առաջատար ԶԼՄ-ներն անվանել է «ժողովրդի թշնամիներ»

Հայկական առաջապահ ստորաբաժանումները կասեցրել են հակառակորդի ինժեներական աշխատանքները

Երեւանում բանկոմատներից հափշտակությունների գործով մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի 20-ամյա քաղաքացուն. ՔԿ

21.6 մլն դրամի հափշտակություն․ ոստիկանները ապօրինություններ են բացահայտել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում (տեսանյութ)

Նախարարներն ու ԱԺ պատգամավորները Թումանյան են արտասանում, մարտահրավեր ուղարկում միմյանց. (ուղիղ)

ԱՄՆ դեսպանը հետաքրքրվել է գլխավոր դատախազից՝ ինչպես կարող են աջակցել ՀՀ-ին կոռուպցիայի դեմ պայքարում

Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում է․ շարունակվում է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

Facebook-ը 2632 էջ, խումբ, օգտահաշիվ է ջնջել

Լուրջ խնդիրներ կունենանք գյուղատնտեսությունում․ վարկատու կազմակերպության զգուշացնող նամակը վարչապետին

2018-ին զինվորների ապահովագրության հիմնադրամի եկամուտներն աճել են 35%-ով

Ես հասկանում եմ, որ կամերաների առաջ հաճելի է դեմագոգիկ ելույթներ ունենալ․ Արարատ Միրզոյան

Կառավարությունում առաջարկել եմ հրաժարվել փողի մասին խոսելուց, փող միշտ կգտնվի. Նիկոլ Փաշինյանը՝ ԳԱԱ-ում

Ինչ ուզում են, թող անեն․ Իրինա Ռոդնինան մեկնաբանել է Երեւանում իր անունը կրող դպրոցի վերանվանման հարցը

Ներողություն եմ խնդրում նրանցից, ովքեր այս քայլս թուլություն կորակեն. Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում է գրել

Ձերբակալվել են Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենն ու գործավարուհին

Քաղաքական հասունություն է պետք ցուցաբերել սոցիալական հարցերը արտադրական բնույթի հարցերին չհակադրելու համար․ Մելքումյան

Հույս ունենք ԳԱԱ-ն կսպասարկի Հայաստանի տեխնոլոգիական երկիր դարձնելու տեսլականը․ Նիկոլ Փաշինյան

Հայ մարմնամարզիկներին միջազգային մրցումներում օգնում են այլ հավաքականների բժիշկները

30 անշարժ գույք, 2 մլրդ 370 մլն դրամ եւ 1 մլն 400 հազար դոլար. Հակոբ Հակոբյանի ունեցվածքը

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վիեննա․ պաշտոնական