Քննիչներին փորձել են մոլորեցնել. վրաերթի գործով ոստիկանություն ներկայացել է այլ անձ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարտի 10-ին Երեւանում հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի իրական հանգամանքները: «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնված վարորդը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. մարտի 10-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն Մարիա Գրիգորյանին (ծնվ. 1943թ), որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է։ Ավտոմեքենայի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածով, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Արդյունքում պարզվել է, որ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվել է ոչ թե այն քաղաքացին, ով 2018թ. մարտի 11-ին ներկայացել էր ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին, այլ՝ մեկ այլ երիտասարդ՝ ծնված 1992թ։ Քննչական գործողությունների արդյունքում վերջինս մարտի 13-ին ներկայացել է քննչական վարչություն եւ հարցաքննվել։ Նույն օրը նա ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:եւ վրաերթի իրական հանգամանքները։

Տպել
1406 դիտում

Վիեննայում շուրջ 50 իսլամիստ հարձակվել է կաթոլիկ եկեղեցու վրա

Զգուշություն դրսևորելով՝ Ստամբուլի 200 հայ ՀՀ է եկել․ Սինանյանի խոսքով՝ սփյուռքի համախմբումն աննախադեպ է

Ադրբեջանական սոցիալական ցանցերը նոր տեսանյութ են հրապարակել, որում երեւում են 19 հայերի մարմիններ. Արցախի ՄԻՊ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2381 նոր դեպք. գրանցվել է 41 մահ

Շուշիում Ադրբեջանի հարվածների հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ

ՀՀ եւ ԱՀ ՄԻՊ-երը միջազգային կառույցներին հրավիրել են Արցախ՝ ցույց տալու ադրբեջանի վայրագությունները

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 24-ի

Հայբիզնեսբանկի #հաղթելու_ենք նախաձեռնության առաջին ցուցանիշները՝ աջակցության եվ բարձր վստահության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. նյութական մեծ վնաս է հասցվել խաղաղ բնակչությանը (լուսանկարներ)

Հակառակորդը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերը․ կիրառում է արգելված եւ քիմիական զենքի տարրեր

Այսօր Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են․ կանցկացվեն հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ

Ժնևում կողմերը պայմանավորվել են չհարվածել քաղաքացիական բնակչությանը, փոխանցել իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցուցակը

Ժնևում ավարտվել է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ավելի քան 7 ժամ տեւած հանդիպումը

Ադրբեջանից վերադարձված գերին մանրամասներ է պատմում մյուս գերիների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին (տեսանյութ)

Ադրբեջանը օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք, որը զանգվածային ոչնչացման բնույթ ունի. ՀՀ ՄԻՊ (տեսանյութ)

Էգեյան ծովի թուրք-հունական հատվածում երկրաշարժի հետեւանքով 14 զոհ, 542 տուժած կա 2 կողմում. ամփոփ

Պատերազմը սկսելուց հետո որեւէ պատգամավոր պարգևավճար չի ստացել ու չպիտի էլ ստանա. Վահագն Թեւոսյան

Եթե Ադրբեջանը կընկնի մեր իշխանությունների ոտքերը՝ թող գան, եթե ոչ, պիտի չհոգնենք կռվից, մինչեւ Քուր գնանք. Ռ.Պետրոսյան

ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը Արցախ այցի համատեղ հրավեր են ուղարկել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին