Սկրիպալի թունավորման գործը․ Մեծ Բրիտանիան 23 ռուսաստանցի դիվանագետ է արտաքսվելու

Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի հարաբերությունները սրընթաց լարվում են։ Պաշտոնական Լոնդոնը Մեծ Բրիտանիայում գտնվող ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով 23 ՌԴ-ի դիվանագետի արտաքսելու որոշում է կայացրել:

Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։ Նրա խոսքով, ռուսաստանցի դիվանագետներին մեկ շաբաթ ժամանակ է տրվել երկրից հեռանալու համար:

«Կառավարությունը կազմելու է «Մագնիտսկու ցուցակի» ռուսական տարբերակը եւ խստացնելու են երկիր մուտք գործող Ռուսաստանի քաղաքացիների ստուգումը»,- ասել է Թերեզա Մեյը ու հավելել, որ Ռուսաստանի հետ բարձր մակարդակի բոլոր կապերը խզվելու են։

Նշվում է նաեւ, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Մեծ Բրիտանիա այցելելու հրավերը հետ է կանչվել:

Ավելի վաղ բրիտանական կողմը նշել էր, որ Սկրիպալին թունավորել են Ռուսաստանում արտադրած հատուկ թույնի տեսակով։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը նաեւ հայտնել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին՝ ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման գործի առնչությամբ:

Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը:

Լոնդոնը մինչեւ մարտի 13-ը ժամանակ էր տվել Ռուսաստանին, որպեսզի Մոսկվան ներկայացնի բացատրություններ։ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Լոնդոնի հետ կապվել են դիվանագիտական խողովակներով եւ հայտարարել, որ Ռուսաստանը Սկրիպալի թունավորման հետ կապ չունի։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը չի պատասխանի «Սկրիպալի գործի» վերաբերյալ Լոնդոնի վերջնագրին, մինչեւ Մեծ Բրիտանիան չկատարի քիմիական զենքի արգելման մասին հռչակագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները եւ չապահովի նյութին հասանելիությունը, որով թունավորվել են ռուս նախկին սպա Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան:

Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան անգիտակից վիճակում հայտնաբերվել են մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի Սոլսբերիի այգու նստարանին:

Նրանց տեղափոխել են հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում, նրանք մինչեւ հիմա կոմայի մեջ են, բժիշկները նրանց վիճակը կայուն ծանր են գնահատում: Ոստիկանությունում պարզել են, որ նրանք թունավորվել են նյարդակաթվածահարող նյութով, թունավորված են եղել եւս 20 մարդ, այդ թվում՝ ոստիկան, որն առաջինն է այցելել դեպքի վայր եւ Սկրիպալի տուն: Թունավորման փաստով հարուցվել է քրեական գործ մահափորձի հանցակազմով:

Տպել
1673 դիտում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է

Դատական բարեփոխումները չպետք է խաթարեն համակարգի բնականոն աշխատանքը. դատավորների միություն

Երևանում 50-ամյա որդին ծանր մարմնական վնասվածքներ էր հասցրել 76-ամյա հորը

Երևանում ծառից էլեկտրալարով կախվել է 62-ամյա տղամարդ. մահից առաջ երկտող է թողել

ԿԳ նախարարի եւ ԵԹԿՊԻ ուսանողների հանդիպումն ավարտվել է. նրանք էլի կհանդիպեն

Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ եւ Ծաղկավան համայնքների համար ձեռք կբերվի կոմբայն. Սիփան Փաշինյան

Կառավարությունը 2 համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություն անցկացնելու մասին որոշում կկայացնի

Ներդրողի միջոցներով վերգետնյա անցում կառուցելու առաջարկը ինչո՞ւ է մերժվել․ պարզաբանում

Գառնիկ Բադալյանը նշանակվել է Աֆղանստանում ՀՀ դեսպան

Պատվաստման տարեք ձեր երեխաներին. վարչապետը հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենին

Պատրաստվում են անցնել հակագրոհի ամբողջ ճակատով. «Ժողովրդի դեմ խաղ չկան»-ն պետք է ամեն օր ապացուցել

Տիմատիի ու Նազիմայի նոր տեսահոլովակում Հայաստանի բնությունն է՝ իր ողջ շքեղությամբ (տեսանյութ)

Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով 5 վիրավոր ՀՀ քաղաքացի կա. ԱԳՆ

Խոսրով Հարությունյանը դատական հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ

Հրդեհվել է Սպիտակ քաղաքի զինկոմիսարիատի տանիքը

Հավատարիմ եմ եղել իմ կանանց ու դավաճանել եմ սիրուհիներիս. հայտնի մտքեր Ազնավուրից

Չենք բողոքարկի որոշումը, քանի դեռ դատարանը չի հանդիսանում խախտված իրավունքը վերականգնող մարմին. Սանասարյան

Մայիսի 27-ին դատավորների արտահերթ ժողով է հրավիրվել

Բյուջեի 62 մլրդ դրամ ավելցուկի մի մասով զինվորների և ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա. ինչպես ծախսել մնացածը

Շիրակի մարզից ԱՆ ուղղաթիռով հիվանդ է տեղափոխվել Երեւան