Շատ ավելի մեծ հանցագործության հետ գործ ունենք.Ամիրյանը՝ Վրուբելի գողացված նկարի մասին

Այսօր Ռուսական արվեստի թանգարանում բացված «Գողացած Վրուբելի վերադարձը» խորագրով ցուցահանդեսում ավելի քան 22 տարվա ընդմիջումից հետո կրկին ներկայացվեց ռուս նկարիչ Միխայիլ Վրուբելի հանարահայտ «Դևը եւ հրեշտակը Թամարի հոգու հետ» գծանկարը: 

22 տարի առաջ՝ 1995թ., հանցագործը կամ հանցագործները վաղ առավոտյան, լուսաբացին կոտրել են Երևանի Ռուսական արվեստի թանգարանի վանդակապատ պատուհանը եւ թափանցելով թանգարան, գողացել են նկարը:

Վրուբելի հայտնի ստեղծագործությունը գողանալուց հետո դրա մասին որևէ տեղեկություն չկար մինչև 2017 թվականը, երբ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտնեց նկարի հայտնաբերման ու Հայաստանին վերադարձնելու մտադրության մասին:

Թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը եւ աշխատակիցները Վրուբելի գողացված նկարի հայտնաբերման մասին իմացել են հեռուստատեսային ռեպորտաժից: Առաջին անգամ այդ մասին հայտարարվել է մեկ տարի առաջ՝ 2017թ. մարտի 15-ին, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ:

Մանրամասներ չեն հաղորդվել: Արդեն նոյեմբերի 16-ին Տրետյակովյան պատկերասրահի Վրուբելի սրահում, Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի պաշտոնական բացման ժամանակ, Վլադիմիր Պուտինը մանրամասնել է, որ նկարը հայտնաբերվել է 2016թ. եւ 7 ամիս շարունակ վերականգնվել Տրետյակովյան պատկերասրահի մասնագետների կողմից՝ Իննա Սոլովյովայի գլխավորությամբ:

Նկարը ստեղծվել է 1891-ին՝ Լերմոնտովի մահվան 50-ամյակի կապակցությամբ հրատարակվող նրա ստեղծագործությունների լիակատար ժողովածուի՝ մասնավորապես «Դևը» պոեմի նկարազարդման համար: «Շուրջ 36 նկարազարդում ունի Միխայիլ Վրուբելը այդ ժողովածուում, որոնցից մեկը «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարն է: Սյուժետային այն պահն է, որտեղ դևը համբուրել է Թամարային, եւ հրեշտակը փրկել ու տարել է նրան:

Միխայիլ Վրուբելի «Դևը եւ Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի վերականգնող Իննա Սոլովյովան այսօր «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ անչափ պատասխանատու գործ էր իրեն վստահվել եւ ամենակարևորն էր՝ չվնասել. «Գտնվելուց հետո նկարը շատ վատ վիճակում էր, չորս առանձին մասերի էր բաժանված, բզկտված: Տրետյակովյան պատկերասրահը հանձն առավ վերականգնել մինչ վերադարձնելը: Համատեղ ենք աշխատել, պետք էր չափազանց զգույշ լինել, որպեսզի չվնասեի անգամ միլիմետրից էլ քիչ, փոքրագույն մասնիկները, ես կարծում եմ՝ այս աշխատանքը դեռ երկար տարիներ կապրի»,-ասաց Իննա Սոլովովան:

Մեր հարցին, թե ինչ է կարծում, ո՞վ կարող էր գողացած լինել նկարը, ասաց, որ, ցավոք, գաղափար անգամ չունի, բայց կարծում է, որ դա ժամանակին պատվիրված բան է եղել:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ ռուսական կողմից խոստացել են տեղեկացնել, թե ինչ պայմաններում է անհետացել եւ ինչ պայմաններում վերադարձվել նկարը: «Իմ կարծիքով՝ շատ ավելի մեծ քրեական հանցագործության հետ գործ ունենք, որի ընդամենը մի մասնիկն է հայտնի, քրեական գործը դեռ չի ավարտվել, իսկ չավարտված գործը չեն հրապարակում»,- ասաց Արմեն Ամիրյանը:

«Գողացված «Վռուբելի» վերադարձը» անունը ստացած ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 20-ը, որից հետո նկարը կտեղափոխվի մշտական ցուցադրություն: Այն կրկին Ռուսաստան կտարվի 2020թ.՝ Տրետյակովյան պատկերասրահում Վրուբելի անհատական ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվելու համար: 

 Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
3207 դիտում

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել