Նախագահ Էրդողանը Թուրքիան վերածում է մռայլ բանտի. Washington Post

14/03/2018 schedule21:24

Ամերիկյան «Washington Post» թերթը գլխավոր նյութով անդրադարձել է Թուրքիային ու Էրդողանի ստեղծած ռեժիմին։ Թերթը հիշեցնում է, որ 23 թուրք լրագրողներ «Twitter»-ում կատարած հրապարակումների պատճառով մեղադրվել են տարբեր ահաբեկչական խմբավորումների հարելու, դրանց  անդամներ լինելու մեջ ու դատապարտվել են 2-7 տարվա ազատազրկումների։ Ըստ հրապարակման, 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Էրդողանն իսկական ճնշումների արշավ էր սկսել մամուլում, կառավարությունում, գիտության եւ անվտանգության ոլորտներում աշխատող բոլոր այն անձանց դեմ, որոնց ընկալում էր որպես թշնամիներ։ Դրա հետևանքով 60․000 մարդ ազատազրկվեց, ևս 150․000-ը զրկվեց աշխատանքից, այդ ճնշումները արդի ու շարունակակն են մինչ օրս:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ներքո մեկ tweet-ը, գրառումը, խոսքն ու հայացքը վերածվում է հանցանքի, իսկ  ժողովրդավարությունը՝ բռնապետության։ Երկիրը, որ դանդաղ, բայց հաստատակամորեն դառնում էր  չափավորության օրինակ, Թայիփ Էրդողանի կողմից վերածվում է համատարած մռայլ բանտի»,-գրում է թերթը։

Թերթը գրում է, որ Էրդողանի գլխավոր նպատակն ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենի բանտարկություն է՝ որպես իշխանափոխության ու ընդվզման սադրիչի, որը, սակայն, չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները. «Թուրքիայում ընթացող դատավարությունները ցույց են տալիս, թե որքան է հեռացել այս երկիրը ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից եւ իրավունքի գերակա սկզբունքից։ Էրդողանի բռնապետությունը պետք է կոչվի իր անունով։ Որքան էլ որ նա փակում է իր ականջները, ԱՄՆ-ն եւ աշխարհի մյուս երկրները պետք է լսելի դարձնեն իրենց բողոքը»,-գրում է «Washington Post»-ը։

Տպել
963 դիտում

Երևանում հարձակվել են բժշկական համալսարանի դասախոսի վրա, ծեծի ենթարկել, վնասել նրա մեքենան

Վանաձորի փողոցները սահադաշտի են վերածվել. քաղաքապետի պարզաբանումն ու մարզպետի դժգոհությունը

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, բուք, մերկասառույց ու ձյուն. ՀՀ ճանապարհները՝ 23:00-ի դրությամբ

Երեւանում ավտոմեքենան հարվածել է գազի խողովակին. գազի արտահոսք է եղել

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը

Կարևորվեց երկխոսության խթանումը Աֆրիկյան Միության հետ. հանդիպել են ՖՄԿ գլխավոր քարտուղարն ու ԱԳ նախարարը

Գյումրու ոստիկանները հայտնաբերել են սիգի ապօրինի առեւտրով զբաղվող 4 անձանց

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից

Մոսկվայի օդանավակայաններում 51 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել. ինչ պատկեր է «Զվարթնոց»-ում

Համացանցում կեղծ տեղեկատվություն է տարածվում. դպրոցների եւ մանկապարտեզների աշխատանքները չեն դադարեցվել

«Մանսուրյան- 80» միջոցառումների նախապատրաստական շրջանն արդեն մեկնարկել է. Երևանը կշնչի «կենդանի դասականի» երաժշտությամբ

Հրանտ Մարգարյանը իրավիճակին չի տիրապետում. «Իմ քայլի» երիտասարդ պատգամավորների պատասխանը

Երեւանի մի շարք մանկապարտեզներում նորոգվում եւ կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները

Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է

Զորակոչվելուց հետո բռնության է ենթարկվել հրամանատարի կողմից. Զինծառայողը շտապ բուժօգնության կարիք ունի

Մշակույթի նախկին նախարարների օրը սկսվել ու վերջացել է «պաշտոնական հանգուցյալների» պանիխիդայի մենյուն կազմելով

ՀՀԿ-ն ակտիվանում է. Սերժ Սարգսյանը վաղը Մելիք Ադամյան 2-ում նիստ է անցկացնելու

Ռաֆայել Քոթանջյանի նկատմամբ կատարված կողոպուտի հեղինակներից մեկը Վրաստանի քաղաքացի է

Դասերը չեն դադարեցվի. առողջապահության նախարարության հայտարարությունը

Ըստ Սերգեյի՝ Միքայելյանի մասին կատակին հավատացել են, քանի որ նրանից նման որոշում սպասում են