Գյումրեցի ստոմատոլոգները պահանջում են իրենցից հեռու մնալ

Գյումրեցի ստոմատոլոգները նախ հավաքվեցին Շիրակի մարզպետարանում, հավանաբար այն հույսով, որ Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն Ախուրյանից հետո նաեւ իրենց հետ կհանդիպի: Սպասումն անհույս որակելով այնուհետ հասան Գյումրու թիվ 7 դպրոցի դահլիճ, որտեղ էլ բժիշկների հետ հանդիպեցին նախարարության ներայացուցիչ   Արթուր Թադեւոսյանը, ՀՀ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը, «Armed» էլեկտրոնային առողջապահական համակարգի ներկայացուցիչ Գեորգի Ասատրյանը:

«Մենք գլխավոր ստամատալոգին չէինք սպասե, հա, բարով է եկել, բայց մենք նախարարին կսպասեինք, կամ վարչապետի պատասխանին, էս մարդն ինչ բդի ըսե»,-հյուրերի ողջույն-բարեւից հետո արձագանքեցին գյումրեցիները: Բայց մարդն ասելիք ուներ, հենց ստոմատոլոգների սրտից էլ խոսեց: Լազար Եսայանն ասաց տեղյակ է, որ գյումրեցի տամնաբույժներին ահաբեկում են:«Երեկ էլ է նման զանգ ստացող եղել, ես աշխատակազմի պատասխնատուին տեղյակ եմ պահել, զանգողի հեռապխոսի համարն էլ եմ տվել, զանգել, ասել են վաղը վերջին օրն է եթե չգրանցվեք, կզրկվեք լիցենզիայից: Բայց նախարարությունը ժխտում է, բացառում է այս գործին իր մասնակցությունը, հատկապես այն պարագայում, որ  գործընթացը երկարաձգվել է մինչեւ հունիսի 1-ը»: Այսինքն, ստացվում է, որ Առողջապահության նախարարության անունից ինչ-որ ինքնակոչեր կան, ովքեր անհանգստացնում եւ ահաբեկում են գյումրեցիներին:

Ասաց ու կտրուկ անցավ առողջապահական էլեկտրոնային համակարգին: « Դեռ երեք ամիս պետք է, որ հասկանանք, թե սա ինչ է, ոչ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի երեք ամիս հետո, բայց անկեղծ եմ ասում, է պահին էս գործընթացը իմ սրտով է, այլ բան է, թե ինչպես է սա իրականացվելու»: Դահլիճում ձեւավորվող բացասական տրամադրությունը կոտրելու համար, հավանաբար, Առողջապահության նախարարության ներկայացուցիչն իր խոսքը սկսեց արմատներով գյումրեցի լինելուց, հետո էլ թե՝ ես ձեզ հետ չեմ խոսում որպես նախարարության աշխատակից, ընդունեք ինձ որպես ձեզանից մեկն ու սրտաբաց զրուցենք, որովհետեւ  ես էլ եմ ստոմատոլոգ, փեսաս էլ է ստոմատոլոգ, քույրս էլ, այնպես որ այս խնդիրը նաեւ մեզ հետ կապ ունի: Սա շատ կարեւոր համակարգ է, Ձեր անհանգստություններն էլ անտեղի են, քանի որ ԱԱԾ-ն հավանություն է տվել, անվտանգ է:

«Պենտագոնի օրինակը հիշեք, ուրեմն Պենտագոնի բազան մտան, էս հիմար համակարգը չե՞ն կարող մտնել, կոտրել»,-հկադարձեց ատամնաբույժ Էմիլ Ասլանյանը: Էմիլին նաեւ գործընկերները միացան: Դահլիճում ներկա փաստաբանը փորձեց ատամնաբույժների ասելիքը իրավաբանական ձեւակերպմամբ ներկայացնել, օրինակ այն, որ այցելուի մասին տեղեկատվության մուտքագրումից սկսվում է  մարոդու անձնական կյանքի գաղտնիության եւ իրավունքի ոտնահարումը: «Ես չեմ եկել փաստաբանի հետ դիսկուսիայի, ես եկել եմ կոլեգաներիս հետո զրուցելու, այնպես որ ես հիմա չեմ կարող Ձեզ պատասխանել, քանի որ ես փաստաբան չեմ եւ մենք հավասար հարթության վրա չենք այս պահին»,-հակադարձեց նախարարության պատասախանատուն:

Հյուրերն իրենցը պնդեցին, գյումրեցիներն՝ իրենցը: Առաջին կողմը համակարգը գովեց, երկրորդները պարսավեցին: Դեմ եք, որովհետեւ հիմա ամեն եկողին գրանցելու եք, եւ հստակ շրջանառությունը երեւալու է, սա է Ձեր գլխավոր խնդիրը: Ուզեք, թե չուզեք, համակարգը ներդրվելու է: Նախարարության աշխատակցի այս  հայտարարությունը հունից հանեց ներկաներին, դահլիճում  աղմուկ բարձրացավ, ատամնաբույժները չսուլեցին, բայց իրեն բողքոն ու ընդդիմությունը ծափերով արտահայտեցին: Նաեւ բարձրաձայնեցին՝ համակարգը Գյումրի ոտք չի դնի:

«Լավ, լավ, Գյումրիում համակարգը չի ներդրվի»,-ասաց Արթուր Թադեւոսյանն ու խնդրեց զրուցել առավել կառուցողական: Ես էլ եմ գյումրեցի, էնպես որ թասիբն էլ ունեմ, նամուսն էլ, եկեք իրար լսենք, յա,-զայրացավ նա: Զրույցը չստացվեց, ավելին Շիրակի մարզի ստոմատոլոգների միության նախագահ Ռադիկ  Ասլանյանը բացատրեց, որ Հայաստանի աղքատ քաղաքներից մեկն է Գյումրին, իսկ նախարարությունն եկել, գրպանն է  մտնում:

 Գյուրեցիները նաեւ պահանջեցին նշել այն երկրների անունները, որտեղ ստոմատոլոգներն աշխատում են էլեկտրոնային համակարգով: Պատասխանատուները չունեին ոչ այս  հարցի, ոչ էլ մնացած հարցերի պատասխանները: Գյումրեցիները նրանց հեռանալու ճանապարհը ցույց տվեցին, նաեւ խորհուրդ տվեցին, հաջոդ անգամ ներկայանալ պատրաստված եւ գա չիշտ հասցեատերը, մարդ, ով կունենա հարեցրի պատասխանները:

Ի դեպ, այսօր Ախուրյան եկած Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն անդրադառնալով գյումրեցի ստոմատոլոգներին, ասաց, որ եթե վերջիններս մեծ ցանկություն ունենան, ապա նրանց կհյուրընկալի Երեւանում, աբյց նման հայտ դեռ չունի գրանցված: Նաեւ նշեց, որ նրանց հետ հանդիպում Գյումրիում չի նախատեսում:

 

 

 

Տպել
2305 դիտում

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը