Սա փոքրիկ, ստոր թշնամական արարք է. ռեժիսորը՝ իր ֆիլմի բացասական պոստերների մասին

16/03/2018 schedule11:25

Երեւանի տարբեր փողոցներում փակցված «էս կինոն մի՛ նայեք» գրություններն ուղղված են Տիգրան Նալչաջյանի մարտի 1-ից կինոթատրոններում էկրան բարձրացած «Արթնացիր» ֆիլմին: Թե ինչո՞վ է պայմանավորված ֆիլմի վերաբերյալ նման վերաբերմունքը՝ փորձեցինք պարզել ֆիլմի հեղինակից՝ ռեժիսոր եւ դերասան Տիգրան Նալչաջյանից:

Տիգրանը «ՀԺ»-ի հետ հետ զրույցում ասաց, որ իր մոտ առաջին ռեակցիան շատ շոկային է եղել, ֆիլմի վերաբերյալ քննադատությունների սպասում էր, բայց  նման ռեակցիայի՝ ոչ: «Եթե մրցակցության տեսանկյունից նայենք, ապա սա բացարձակ չեմ կապում մրցակցության հետ: Ես գտնում եմ, որ սա անհատական, փոքրիկ, ստոր, թշնամական արարք է»,- ասաց Տիգրան Նալչաջյանը:«Արթնացիր» ֆիլմը չնայելու կոչերը

Ռեժիսորը վստահեցնում է, որ գաղափար անգամ չունի, թե ով կարող է լինել նման արարքի հեղինակը, նշում է, որ ֆիլմի վերաբերյալ բացասական քննադատությունների կողքին շատ են նաեւ գովասանքի խոսքերն ու դրական մեկանաբանությունները: Ասում է, որ եթե ինչ-որ մեկը գրել է՝ «կինոն մի՛ նայեք», ուղղակի բացասական կարծիք է, եւ գուցե հեղինակը բանավորի փոխարեն արել է պաստառի միջոցով:

Ասում է, դեռ այն ժամանակ, երբ ֆիլմի պրեմիերան չէր եղել, բոլորը պոստեռների տակ մտնում գրում էին՝ դե որ հայկական է՝ լավը չի լինի: «Սա շատ տհաճ է, քանի որ մենք հայ ենք, ապրում ենք Հայաստանում եւ ինչը ստեղծվում է այստեղ, հայկական է, կապ չունի՝ ֆիլմ կնկարենք, թե այլ արտադրանք կտանք»:

Ըստ Տիգրան Նալչաջյանի՝ այսօր շատ վատ նախատրամադրվածություն կա հայ արվեստագետների նկատմամբ, տեղի արտադրանքը չի գնահատվում, ինչը բավական խանգարում է ստեղծագործելուն, առավելեւս՝ հաջողությունների հասնելուն: «Մենք տեսել ենք մի քանի մեկնաբանություն, որտեղ մարդիկ ֆիլմի մասին կարծիք են հայտնել անգամ ֆիլմը չտեսած»,- ասում է նա:

Ըստ երիտասարդ ռեժիսորի՝ շատ դժվար է Հայաստանում ֆիլմ նկարել կոմեդիայի ժանրից դուրս՝ թե՛ ֆինանսական, թե՛ հովանավորներ գտնելու տեսանկյունից: «Մենք «Արթնացիր» ֆիլմի համար հովանավորներ չունենք, սակայն ոչինչ չի խնայվել նկարահանման համար, հիմնականում իմ միջոցներով եւ ոլորտում ընկերական կապերի, աջակցություների շնորհիվ ենք արել, ամեն մի դետալի վրա մանրակրկիտ աշխատել ենք»,- ասաց ռեժիսորը:

Նոր գեղարվեստական ֆիլմը տարբերվում է այսօր նկարահանվող հայկական ֆիլմերից՝ թե՛ ժանրային առումով, թե՛ դերասանների ընտրությամբ: Տիգրանն ասում է, որ այսօր առավել կարեւոր է տեղ տալ երիտասարդներին, սկսնակներին, իսկ դերասանուհիների ընտրության հարցում չի առաջնորդվել գլամուրային արտաքին ունեցող կամ այլ բարեմասնություններով աչքի ընկնող դերասանուհիների ընտրությամբ. «Ընտրել ենք երեխեք, որոնք իրենց գործը որակյալ են կատարել»:

Տիգրան Նալչաջյանը նշում է, որ կինոթատրոնների ներքին մոնիտորինգ է իրականացրել եւ հետաքրքրվել, բոլորն էլ գոհ են ֆիլմից, եւ եթե երկու հոգով երեկոյան ժամերին գնում են դիտելու, նվազագույնը 5 հազար դրամ են ծախսում, որն այսօր Հայաստանում ապրող միջին խավի համար էլ քիչ գումար չէ: «Սա նշանակում է, որ ֆիլմը իրենից ինչ-որ բան է ներկայացնում, երբ ընտանեկան բյուջեից գումար են հատկացնում:

Նրա վստահեցմամբ հայ ֆիլմարտադրողը կանգնած է նաեւ մի կարեւոր խնդրի՝ ճանաչման եւ ընդունման առաջ. «Օրինակ, մենք ֆիլմը նկարել ենք սկսնակ երիտասարդ դերասանների մասնակցությամբ, որոնք աստղեր չեն, բայց ապահովել ենք հաստատ ավելի որակյալ խաղ, քան կարելի է տեսնել այսօրվա սերիալներում եւ «հայտնի» դերասանների խաղում»,- ասում է նա:

«Արթնացիր» ֆիլմի ամբողջական տարբերակը համացանցում դեռ հասանելի չէ, ռեժիսորի վստահեցմամբ՝ դեռ բավական երկար ժամանակ չի էլ լինելու: Ֆիլմի սցենարի հեղինակը, ռեժիսորը եւ պրոդյուսերը Տիգրան Նալչաջյանն է, բեմադրող օպերատորը` Պետիկ Ավետիսյանը, գլխավոր դերերում նկարահանվել են Տիգրան Նալչաջյանը, Օֆելյա Հարությունյանը, Միլենա Ավանեսյանը:

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
4405 դիտում

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել