Ռոբերտ Քոչարյանին ոչ ոք պատին չի սեղմել, նա կորցրել է նախագահի կեցվածքը. Անդրանիկ Քոչարյան

Մարտի 1-ի ոճրագործությունից 10 տարի անց այս գործով նոր զարգացումներ են տեղի ունենում. ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է ընթացք տալ Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի՝ «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին» զեկույցին եւ այն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ուսումնասիրության:

Սա, իհարկե, ոչ թե դատախազության սեփական նախաձեռնությունն էր, այլ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի երկու կետից բաղկացած դիմումի հետեւանքը: Դիմումներից մեկը վերաբերում էր Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելուն, իսկ մյուսը՝ «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին» զեկույցը քրեական գործին կցելուն եւ այն գործի շրջանակներում ուսումնասիրելուն: Դատախազությունը, սակայն Քոչարյանին հարցաքննելու՝ Փաշինյանի դիմումը մերժել է, իսկ մյուսին ընթացք է տվել:

Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը, սակայն կարծում է, որ կրկին անխուսափելի է դառնում Ռոբերտ Քոչարյանին որպես վկա հարցաքննելու խնդիրը:

Անդրանիկ Քոչարյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Պարոն Քոչարյան, դատախազությունը Ձեր եւ տիկին Սաֆարյանի զեկույցը՝ «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին», ուղարկել է ՀՔԾ՝ ուսումնասիրության: Սա ինչպե՞ս եք գնահատում:

- Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակին կամ Ռոբերտ Քոչարյանին հանգստացնելու համար հայտարարեց, որ չի պատրաստվում նրան հարցաքննել: Բայց դրա հետ մեկտեղ բավարարեց Փաշինյանի գրության երկրորդ կետը. Փաստահավաք խմբի զեկույցը ուղարկեց ՀՔԾ՝ ուսումնասիրելու: Դա նշանակում է, որ եթե իրենք ուսումնասիրեն եւ մտնեն այդ պրոցեսի մեջ, ցանկանան, թե չցանկանան՝ սկսելու են մարդկանց կանչել, բացատրություններ վերցնել ու հարցաքննություններ անել, վկաներին կանչել: Այդտեղ նրանք առնչվելու են այն պերսոնաժների հետ (եթե, իհարկե, Հայաստանում են), որոնք Փաստահավաք խմբում հարցաքննվել են, բնականաբար, խոսքը նաեւ Միքայել Հարությունյանի մասին է (2008-ին պաշտպանության նախարար,-հեղ,): Այսինքն՝ առաջին կետով հանգստացրին գրասենյակին, բայց մյուս կետով քննություն իրականացնելու հնարավորություն են ստեղծում իրենց համար հենց բանակի ներգրավման հարցով: Ես այդպես եմ հասկացել: Այդտեղ էլի կանհանգստանան շատ մարդիկ, որովհետեւ սա այն զեկույցն է, որտեղ շատ հարցերի պատասխաններ նորովի կարելի է գտնել հենց այս զեկույցի ուսումնասիրության շրջանակում:

- Խոսեցիք Միքայել Հարությունյանին հարցաքննելու մասին, իսկ 2008-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյա՞նը:

- Գլխավոր շտաբի պետը դերակատարում չի ունեցել, որովհետեւ այդ զեկույցի մեջ ներառված է նաեւ 0038 հրամանը, իսկ հրամանի մեջ հստակ գրված է՝ ով է պատասխանատուն եղել այդ բանակային կառույցների վերադասավորման: Դա Սեյրան Օհանյանը չի եղել:

- Զեկույցը գործին կցելն ու այն ուսումնասիրելը հիմա ի՞նչ ազդեցություն կունենա գործի ելքի վրա:

- Սա, ըստ էության, նոր հանգամանք է: Այս զեկույցը հրապարկման պահից (հրապարակվել է 2010 թ.) չի ուսումնասիրվել, չնայած այն մենք ե՛ւ հրապարակել ենք, ե՛ւ ուղարկել եվրոպական կառույցներին, ե՛ւ ընդհանրապես հանրությանը տեղյակ ենք պահել: Բայց լավ է, որ հիմա դա գոնե վերցնում, ուսումնասիրում են: Ինչի կհանգեն՝ դժվար է ասել, կգան որոշակի եզրակացությունների, համապատասխան անձանց կկանչեն, կլսեն, թե՝ ոչ, նախաքննական մարմնի գործողություններից կերեւա:

- Իսկ այն ուսումնասիրելուց հետո հնարավո՞ր է ձերբակալություններ լինեն:

- Քրեական գործի շրջանակներում եթե բաներ կան, որոնք կհամարեն ապացուցված, կամ մեղադրանք կներկայացնեն կոնկրետ այն մարդկանց, որոնք օրենք են խախտել, բնականաբար, կարող են լինել ձերբակալություններ: Իմ պատկերացմամբ՝ մեր զեկույցը շատ հիմնավոր է. առնվազն պետք է սկսել Միքայել Հարությունյանի հարցաքննությունից: Չնայած Փաստահավաք խումբը Միքայել Հարությունյանին ե՛ւ լսել է, ե՛ւ այնտեղ եղած նրա ձայնագրությունները փոխանցել է նախաքննական մարմնին, որը այդպես էլ որեւէ ձեւով չի առնչվել բանակի ներգրավվածության խնդրին: Բանակի ներգրավումն արդեն քրեական հետեւանքներ պետք է ունենա կոնկրետ մարդկանց՝ պատասխանատուների համար, իսկ այդ պատասխանատուները բանակի պահով Միքայել Հարությունյանն ու Ռոբերտ Քոչարյանն են:

- Պարոն Քոչարյան, փաստորեն ստացվում է, որ 8 տարի առաջ հրապարկված ձեր զեկույցը նախաքննական մարմինը նոր է սկսում ուսումնասիրել:

- Այդպես է ստացվում: «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ ԵԼՔ խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ, երբ ես ներկայացրի Փաստահավաք խմբի հետ կապված խնդիրները, դատախազության ներկայացուցչին ասացի, որ լավ կլինի անընդհատ 10 տարի նույն բանը չբերեք Մարտի 1-ից առաջ ներկայացնեք, ասում եք՝ նոր հանգամանք չկա, ահա զեկույցը՝ որպես նոր հանգամանք, չնայած նրան, որ դա հրապարակված է 2010 թվականին: Հիմա մենք կհետեւենք, թե այդ ուսումնասիրությունների ընթացքում իրենք ռեալ իրավական գործողություններ անելու են, թե՝ ոչ: Ես կարծում եմ, որ սա լավ հնարավորություն է ե՛ւ դատախազության, ե՛ւ նախաքննական մարմնի համար՝ իրավական գնահատական տալու Մարտի 1-ի ամենակարեւոր դրվագներից մեկին՝ զինված ուժերի ներգրավվածությանը: Կարծում եմ, որ առնվազն խախտվել է մեր երկրի Սահմանադրությունը եւ դրանից հետո խախտվել են մի շարք օրենքներ. առնվազն Միքայել Հարությունյանը պետք է փաստաբանի միջոցով կազմակերպի իր պաշտպանությունը, եթե իրեն կանչեն հարցաքննության:

- Պարոն Քոչարյան, ի՞նչ եք կարծում՝ Փաստահավաք խումբը նորից կկազմավորվի՞:

- Կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չի լինի, եթե պետական ինստիտուտները լիարժեք կատարեն իրենց վրա դրված պարտականությունները: Տա Աստված՝ Փաստահավաք խմբի կարիք երբեւէ չլինի, ամեն մեկը եթե իր ֆունկցիաները լիարժեք կատարի, Փաստահավաք խմբի կարիք երեւէ չի առաջանա: Փաստահավաք խմբի կարիքը առաջացավ այն ժամանակ, երբ փորձեցին կոծկել ակնհայտ չկոծկվող գործողությունները:

- Վերլուծաբանների շրջանում կարծիք կա, որ Սերժ Սարգսյանը այս գործը վերակենդանացրեց Ռոբերտ Քոչարյանին պատին դեմ տալու համար: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Ռոբերտ Քոչարյանին մինչեւ հիմա ոչ մեկն էլ պատին չի սեղմել, Քոչարյանն անհանգստացավ, երբ տեսավ, որ իր հետ կապված դրվագները նորից բարձրացվում են, եւ ինքը շուտ թե ուշ պետք է պատասխան տա: Կարծում եմ, ճիշտ կլիներ իր գրասենյակի ներկայացուցիչը ոչ թե ամպագոռգոռ հայտարարությամբ հանդես գար, այլ պատրաստակամորեն հանդես գար Քոչարյանը, որ նախաքննական մարմնին պատրաստ է ներկայացնել այն ամբողջ տեղեկատվությունը, որ մինչեւ հիմա ինքը տիրապետում է եւ ոչ մեկին այդ մասին դեռ տեղյակ չի պահել: Ռոբերտ Քոչարյանը զբաղեցրել է նախագահի պաշտոնը, իսկ նախագահի պաշտոնը զբաղեցնողը պետք է պատրաստ լինի նաեւ իշխանությունը կորցնելուց հետո էլ իր նախագահի կեցվածքը պահել: Իսկ գրասենյակի հայտարարությունը բացարձակ այդ կեցվածքի մասին չի խոսում:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 16-ի համարում:

Տպել
2885 դիտում

ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատում է, որ Միհրան Պողոսյանին ձերբակալել են

Սյունիքի մարզի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է

Մեր մտքերն ու աղոթքները զոհերի հարազատների հետ են. Զոհրաբ Մնացականյան

Մոսկվայում կալանավորել են Քեթրինի Միհրանին. Irakanum

Բախումներ Վրաստանում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին

Երեւանում հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված հայր ու որդի. կասկածյալը հայտնի է

Չարենցավանում ձյուն է տեղում, Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է

ՀՀ-ն խստորեն դատապարտում է ոճրագործությունը. Նիկոլ Փաշինյանի հեռագիրը՝ Շրի Լանկայի նախագային

Եվրոպական դատարան. սպասվում է տասը դատավճիռ

Կառավարության նիստում. Ռոբերտ Քոչարյանի բարձր «հովանու ներքո»

Նախընտրական կրքեր. Սահրադյանը 7 օրից կդառնա դոկտոր

Արցախի Նախագահը ՀՀ կառավարության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ

Շրի-Լանկայի պայթյունների թիվն ավելացել է երկուսով, զոհերի թիվն արդեն 190-ի է հասնում (լուսանկարներ)

ԱԳՆ-ն ճշտում է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայությունը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ ներկա է գտնվել Հայրապետական սուրբ պատարագին (լուսանկարներ)

Փրկարարները դուրս են բերել փոսն ընկած ավտոմեքենան

Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է Սուրբ Հարության տոնի սուրբ պատարագին

Առողջապահության նախարարն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը. վարչապետի գրառումը