Հայաստանում այս տարի, իսկապես, ցրտահարության վտանգ կա․ Հրաչ Բերբերյան

16/03/2018 schedule12:33

Հայաստանում այս տարի, իսկապես, ցրտահարության վտանգ կա, լրագրողների հետ հանդիպմանը մարտի 16-ին հայտարարել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով, դեռ 15 օր առաջ զգուշացրել են, որ գյուղացիները ծխակույտերը պատրաստեն, քանի որ պետք է պատրաստ լինել հնարավոր ցրտահարությանը: «Մեզնից հետո գյուղնախարարությունը եւս հասկացավ եւ հայտարարեց այդ մասին»,- ասաց նա հավելելով, որ հնարավոր է խուսափել ցրտահարությունից, սակայն տարին ռիսկային է:

Հրաչ Բերբերյանը կարծում է, որ հատկապես ծիրանենիների դեպքում 4-5 տարին մեկ բերքի անկում կարող է լինել: «Կարծես թե, բնությունը ստիպում է, որ ծառը հանգստանա»,- ասաց Բերբերյանը:

Բանախոսն անդրադարձավ նաեւ երաշտի հավանականությանը, ու նկատեց, որ փետրվարի տեղումները փարատեցին մտահոգությունները, թե ջրի պակաս կլինի:

«Եթե ձնհալը հարթ անցնի, իսկ շեշտակի տաքացումը բերելու է շատ լավ ձնհալի, ապա խնդիր չի լինի: Թող բարի լինեն ջրատարները մաքուր պահեն եւ ջրամբարները կլցվեն: Այսօրվա ձյան ծածկույթը բավարար է ջրամբարները լցնելու համար: Եթե ջրամբարները չլցվեն, դա թամբալության հետեւանք է լինելու»,- ասաց նա:

Տպել
9905 դիտում

Դադարեք անհանգստացնել հացադուլն ընդհատելու հորդորներով. Գալստյանը մտահոգներին առաջարկում է աջակցել նշված հաշվեհամարներով

Մեկնարկեց Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի գործով վերաքննիչ բողոքների քննությունը. նրանց համար ցմահ ազատազրկում են պահանջում

«Շախմատ» առարկայի դասավանդման կողմնակից եմ. Արայիկ Հարությունյան

Հայտարարություն մրցույթի մասին

Որեւէ վախ չկա, չի էլ կարող լինել եւ տղաները վստահորեն վերահսկում են իրավիճակը. Բաբայանը` Պողոսյանի գրառման մասին

Զինկոմի տեղակալը առանց բուժզննման զինգրքույկ է խոստացել՝ 1000 դոլարի դիմաց. ԱԱԾ բացահայտումը (տեսանյութ)

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Անթույլատրելի է այս տարածաշրջանում «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Փաշինյանը կարեւորում է ռազմարդյունաբերությունը

Մաքսատուրքերի ժամանակավոր վերացում. Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ՀԱՊԿ-ում ղեկավարման ոչ մի վակուում չկա. Պեսկով

«Երկրապահ»․ ռազմական կապիտալիզմից մինչեւ ՀԿ

Սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան

Վիգեն Չալդրանյանն ազատվել է կինոակադեմիայի նախագահի պաշտոնից. ԱՄՆ-ից հրաժարականի նամակ է գրել

Ինչ են անում ՊՆ բժիշկներն ու ականազերծողները Սիրիայում. մանրամասներ

Կրկին հեշտ մրցակից «Արսենալի» համար Եվրոպա լիգայում

Ողբերգական դեպք. Ֆրանսիացի լեռնագնացը մահացել է ՊՆ ուղղաթիռում

Երեւանի քաղաքապետարանը թափուր պաշտոնների համար մրցույթ է հայտարարել

Թալանել են Արագածոտնի մարզպետարանի վարչության պետի պաշտոնակատարի տունը. տարել են ոսկյա զարդեր եւ փող

Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան

Կոտայքի լեռներում ձնահոսքի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացիներին գտել են. ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ