Եվրամիությունը Հայաստանից ակնկալում է 20 արդյունք մինչեւ 2020 թ․-ը

Մարտի 15-ին Երեւանում կայացավ Արեւելյան գործընկերության առաջին հարթակի շրջանակներում գործող Հանրային կառավարման բարեփոխումների աշխատանքային խմբի քննարկումը, որին մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ անդամ եւ գործընկեր երկրների ներկայացուցիչները։

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Կարեն Նազարյանը մատնանշեց, որ Երեւանում անցկացվող այս հանդիպումն առաջինն է՝ օրեր առաջ Բրյուսելում տեղի ունեցած ԱլԳ վերանայված ճարտարապետության մեկնարկից հետո։ Նա նաեւ նշեց, որ Արեւելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովում հաստատված «20 արդյունք մինչեւ 2020» փաստաթուղթը նոր ուղենիշն է, որ մոտակա տարիներին առաջնորդելու է գործընկերության համատեղ օրակարգի ձեւաչափում ընթացող բոլոր գործընթացները, ներառյալ՝ արհեստավարժ, ապաքաղաքականացված, հաշվետու եւ էթիկայի սկզբունքներին համապատասխանող հանրային ծառայության կայացումը։

Խոսելով ՀՀ-ԵՄ համագործակցության մասին, Կարեն Նազարյանը նշեց, որ այնպիսի կարեւոր դրույթներ, ինչպիսիք են ժողովրդավարության ամրապնդումը, իրավունքի գերակայությունը, հանրային եւ սոցիալական կառույցների զարգացումը եւ այլն, ընկած են թե՛ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի, եւ թե՛ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի հիմքում, որոնց արդյունավետ իրագործումը մեծ նշանակություն կունենա Հայաստանի հանրության եւ կառավարության հետագա գործունեության համար։

Հանդիպման օրակարգում ներառված էին հանրային կառավարման ոլորտին առնչվող մի շարք կարեւոր հարցերի, ներառյալ՝ ռազմավարական ծրագրավորման, տեղական իշխանությունների ու քաղհասարակության դերակատարման, ինչպես նաեւ էլեկտրոնային կառավարման ու թվայնացման խնդիրների քննարկումը։

Տպել
1090 դիտում

Արմեն Ղազարյանը պնդում է՝ Ադրբեջանում հայտնված զինծառայող եղբայրը սպաների հետ խնդիրներ է ունեցել

Ryanair-ի նախագահի տեղակալի հետ քննարկեցինք ընկերության Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր. Ավինյան

Հրապարակվել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը

Վատնվել է ավելի քան 21 մլն դրամ. ԱԱԾ–ն հափշտակման նոր դեպք է բացահայտել ՊՆ–ում

Հայաստանն ու Խորվաթիան ցանկանում են զարգացնել միջհամայնքային կառուցողական շփումները

Խաչատուրյան քույրերի հորը մեղավոր են ճանաչել դուստրերին անարգանքի ենթարկելու համար

ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հանքի հարցը լուծել հանրաքվեով

Կդադարեցվի արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը. Բաքուն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ

Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է մոտ 1800 հա խոտածածկույթ

Արմավիրում հողային զանգվածի քանդման հետևանքով տեղի է ունեցել հողի դեգրադացիա. պատճառվել է 1.1 մլն դրամի վնաս

Քննարկել են բնակչության պաշտպանությանն ուղղված հարցեր. ԱԻՊԾ տնօրենն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության ղեկավարին

Այս տարի Սեւանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս է բաց թողնվել. վարչապետ

«Կանեփ-կակաչ-2019» միջոցառման շրջանակում 2 օրում մոտ 2,5 տոննա բույս է ոչնչացվել (տեսանյութ)

Մի շարք համայնքներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Խոշոր ավտովթար Վանաձորում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Փաստեր Նիկոլ Փաշինյանի կողմից հիշատակված ամերիկյան հանքի մասին

ԱՄՆ-ի նախագահը 10-րդ անգամ պապիկ է դարձել (լուսանկար)

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին

92 մարտական հաշվարկ և 10 օպերատիվ խումբ երեկ պայքարել են ՀՀ տարբեր տարածքների 60 հրդեհները մարելու համար

Վրաերթ Երեւանում․ հետիոտնը փողոցը փորձել էր անցնել չթույատրված հատվածով