Խիղճս մաքուր է. Գագիկ Հարությունյանը՝ «Մարտի 1-ի» գործի մասին

Եթե 2008թ․ մարտի 1-ին համարժեք միջամտություններ չլինեին, շատ ավելի մեծ ողբերգությունների առջև կանգնած կլինեինք: Նման հայտարարությամբ է հանդես եկել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը՝ իր 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման ժամանակ:

Նա ընդունում է, որ մարտի 1-ի իրադարձությունները Հայաստանի «ամոթալի էջերից մեկն» է, «դա ողբերգություն էր», սակայն վստահ է, որ շատ ավելի մեծ ողբերգությունների առջև «կանգնած կլինեինք, եթե համարժեք միջամտություններ չլինեին»: Նա այս համատեքստում արդարացրեց նաեւ իր գործունեությունը՝ նշելով, որ ծառայել է ոչ թե իշխանությանը, այլ ժողովրդին: «Ես ծառայել եմ իմ ժողովրդին և իմ պետությանը: Խիղճս մաքուր է և հանգիստ դրա համար: Երբեք ես ոչ մի իշխանության նվիրված չեմ եղել, ես հակառակը՝ իմ հարցազրույցներից մեկի ժամանակ ինձ հարց տրվեց, թե՝ բոլորի հետ Դուք աշխատել եք, ասացի՝ ոչ, բոլորն են ինձ հետ աշխատել»,- ասել է նա:

Նա, սակայն խուսափեց հստակ գնահատական տալ, համարժեք էին արդյո՞ք իշխանությունների քայլերը մարտի 1-ին, թե՞ ոչ: «Ինչ-որ եղավ՝ դա ողբերգություն էր: Եվ ես համարում եմ, որ մեր բոլորի մեղքն է ինչ-որ տեղ, որ հասավ այդպիսի հանգուցալուծման, որը չպետք է լիներ, որը նորմալ իրականության մեջ համապատասխան կոնֆլիկտները պետք է հաղթահարվեին»,- ասել է Գագիկ Հարությունյանը:

Հարությունյանը նաեւ խուսափել է հստակ պատասխանել հարցին՝ արդյո՞ք կարիք չկա Մարտի 1-ի գործով հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին:

«Ես ընդհանրապես չեմ ցանկանա, մանավանդ այսօրվա պաշտոնի բերումով, քննության ընթացքում եղած գործի վերաբերյալ որևէ կարծիք հայտնել, որովհետև Բարձրագույն դատական խորհրդի անդամներին և, առավելևս՝ նախագահին չի թույլատրվում արդարադատական պրոցեսի վերաբերյալ կարծիք հայտնել, բայց ընդհանուր կարծիքը այն է, որ ցանկացած գործ, որը իրավական գործընթացում է, պետք է լինի թափանցիկ, պետք է լիարժեք քննության առարկա դառնա»,- նշել է նա ու հավելել, թե չի կարող ասել, որքանով թափանցիկ է ընթանում մարտի 1-ի գործի քննությունը:

Տպել
1571 դիտում

Շիրակի մարզի Կամո գյուղում այսօր անշնչացած վիճակում հայտնաբերված երիտասարդն առողջական խնդիրներ ուներ

Երեւանում վրաերթի է ենթարկվել Ֆրանսիայի 73-ամյա քաղաքացուհին եւ տեղում մահացել

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան փակ է ու կրկին մարդաշատ. ընթանում է 6-րդ բողոքի ցույցը (տեսանյութ)

ՀՀ դեսպանն Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է ոլորտում համագործակցության հարցեր

Ազգային ժողովին մատակարարվել են կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ. զբաղվում է ոստիկանությունը

Իսպանիայում երեխաների վեճը զանգվածային անկարգությունների է վերածվել

Քոչարյանի պատկերացրած Հայաստանը՝ «կոնսենսուս մինուս ժողովուրդ». հիրավի «դուխով» մարդու պահվածք

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. 28-ամյա երիտասարդին մահացած են գտել

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը եւս 5:0 հաշվով դուրս եկավ 1/4 եզրափակիչ

ՏՄՊՊՀ եւ ՀԾԿՀ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը կվերապահվի կառավարությանը. ընդդիմադիր ֆրակցիաները դեմ քվեարկեցին

Հրդեհ «Փարվանա» ռեստորանային համալիրի հարակից խոտածածկ տարածքում

Երևանում թալանել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանին

Մնացականյանը և Մոլլերը բարձր են գնահատել ՄԱԿ Ժնևյան կառույցների աշխատանքներում ՀՀ ներգրավվածությունը

Կարկուտը Շիրակի մարզի 8 համայնքի բերք է ոչնչացրել

Հրդեհ Այգեկում. ծխահարվել են քաղաքացիներ

Հունվար-մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.4 տոկոսով

Շիրակի մարզի 9 գյուղերի սպառնացող կարկտավտանգ ամպեր են ներգործության ենթարկվել

Վրաստանի ցույցերի համատեքստում պատգամավորին մեղադրանք է առաջադրվել

Կարծում եմ, որ կոնֆլիկտը չի էսկալացվի այնպես, որ հարցը հասնի նաեւ ցամաքային ճանապարհ փակելուն. Փամբուխչյան

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը 5:0 հաշվով հաղթեց իսպանացի մրցակցին